Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 15.2-րդ հոդվածի
ա) երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ` կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, բաղնիք, շոգեբաղնիք, սաունա, մերսման սրահ
բ) ութերորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր իններորդ պարբերությամբ`
մերսման սրահ` սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ մկանային լարվածությունը թուլացնելու նպատակով մերոսողի ձեռքերի կամ հատուկ սարքերի միջոցով մեխանիկական եւ չափավոր ազդեցություն է ներգործվում մարդու մարմնի վրա:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 26.09.2019 թվականին:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը.
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը (այսուհետ` Նախագիծ) նպատակ ունի կանոնակարգել սպառողների ժամանցի եւ հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված մերսման ծառայությունների կազմակերպումը: Սույն Նախագծով առաջարկվում է մերսման սրահներն ընդգրկել սահմանափակման ենթակա գործունեության օբյեկտների շարքում` կանոնակարգելով բազմաբնակարան շենքերում գործող մերսման ծառայություններ մատուցող օբյեկտների գործունեությունը, մասնավորապես` վերջիններիս տեղակայումը: Ըստ այդմ, Նախագծով նախատեսվում է.
Նախագծով առաջարկվող իրավակարգավորումների արդյունքում
Հարգարժան պարոն Միրզոյան,
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով եւ 67-րդ հոդվածով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են`
1. օրենքի նախագիծը (հիմնական զեկուցող` Սերգեյ Բագրատյան)
2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը
3. գործող օրենքի այն հոդվածի մասին տեղեկանքը, որում առաջարկվում է կատարել լրացում:
Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր` 4 թերթ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ`
ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ