Հոդված 1. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքում «մարզպետարան» եւ «մարզպետարաններ» բառերը բոլոր հոլովաձեւերով փոխարինել «մարզպետի աշխատակազմ» եւ «մարզպետների աշխատակազմեր» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Մարզպետի աշխատակազմի անվանումը ներառում է համապատասխան մարզի անվանումը եւ մարզպետի աշխատակազմ բառերը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: