Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-051-11.03.2019,15.04.2019-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20.1-ին հոդվածի 1-ին մասը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ ենթակետով.
 
«15. ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ 2523210000, 2523100000 ապրանքային դիրքին դասվող ծածկագրերի)  ապրանքային դիրքի ծածկագրին դասվող ցեմենտի «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման  յուրաքանչյուր տոննայի համար: Մինչեւ մեկ տոննայի համար, տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուր կիլոգրամի համար 22 դրամ: բազային տուրքի 22-պատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից եւ գործում է մինչեւ 2020 թվականի ապրիլի 1-ը: