Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-403-24.10.2018,30.11.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 142-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«7. Եթե Վճռաբեկ դատարանի նախագահը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացնում է Վճռաբեկ դատարանի նախագահի նոր թեկնածու:»:

Հոդված 2. Օրենքի 143-րդ հոդվածի.

1. 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ

«7. Եթե Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրում է նոր թեկնածուներ:»:

2. 11-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«11. Եթե Ազգային ժողովն ընդունում է Հանրապետության նախագահի առարկությունը, ապա քվեարկությունից հետո՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրում է նոր թեկնածուներ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ