Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-412-09.11.2018-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2018 թվականի փետրվարի 2-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի նախագիծն արժանացել է (այսուհետ՝ Համաձայնագիր) Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) անդամ պետությունների հավանությանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017թ. օգոստոսի 8-ի թիվ 98 կարգադրությամբ եւ ստորագրվել 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Համաձայնագրով որոշվում է հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման, տեղափոխման եւ իրացման կարգը։

Համաձայնագրի գործողությունը տարածվում է իրավաբանական անձանց եւ որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձանց վրա, ովքեր իրենց ձեռնարկատիրական գործունեության մեջ իրականացնում են այն ապրանքների արտադրությունը, շրջանառությունը եւ (կամ) պահպանումը,  որոնց առնչությամբ ընդունվել է պարտադիր դրոշմավորման որոշում:

Համաձայնագրով նվազագույնի են հասցվում նշված ապրանքների անօրինական ներկրման, արտահանման եւ արտադրության ռիսկերը, բարեխիղճ տնտեսվարողների համար ստեղծվում են արդար մրցակցություն ապահովելու արդյունավետ մեխանիզմներ, հստակեցվում է նաեւ կեղծված (նմանակված) ապրանքներից ԵՏՄ քաղաքացիների շահերի պաշտպանությանն ուղղված իրավական դաշտը:

Համաձայնագրով սահմանվում են փոփոխություններ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների արտադրության, ներմուծման, արտահանման, ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքով տարանցման ժամանակ գործող ընթացակարգերում: Նախատեսվում է նաեւ առցանց կամ համաժամանակյա տեղեկատվության փոխանակում անդամ պետությունների համապատասխան ծառայությունների միջեւ:

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրում առկա են ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ:

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից դադարում է հետեւյալ միջազգային պայմանագրերի գործողությունը՝

«Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ եւ այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի համաձայն՝ հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում սահմանելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրագործելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի համաձայնագիրը,

«Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ եւ այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի համաձայն՝ հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում սահմանելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրագործելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ արձանագրությունը՝ ստորագրված 2016 թվականի նոյեմբերի 23-ին:

Հաշվի առնելով վերոգրյալը` «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի վավերացումը գտնում ենք նպատակահարմար:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Պետական եկամուտների կոմիտեի եւ այլ շահագրգիռ մարմինների կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Համաձայնագրի հիմնական նպատակը ԵԱՏՄ անդամ պետություններում կեղծված (նմանակված) ապրանքների ապօրինի շրջանառության կանխումն ու կանխարգելումն է,  նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ոլորտում համաձայնեցված, համակարգված քաղաքականություն իրականացումն ու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների օրինական շրջանառության ապահովումը:
 


ՏԵՂԵԿԱՆՔ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի նախագիծն արժանացել է (այսուհետ՝ Համաձայնագիր) Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) անդամ պետությունների հավանությանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017թ. օգոստոսի 8-ի թիվ 98 կարգադրությամբ եւ ստորագրվել 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում:

Համաձայնագրի հիմնական նպատակը ԵԱՏՄ անդամ պետություններում կեղծված (նմանակված) ապրանքների ապօրինի շրջանառության կանխումն ու կանխարգելումն է,  նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ոլորտում համաձայնեցված, համակարգված քաղաքականություն իրականացումն ու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների օրինական շրջանառության ապահովումը:

Համաձայնագրով որոշվում է հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման, տեղափոխման եւ իրացման կարգը։

Համաձայնագրի գործողությունը տարածվում է իրավաբանական անձանց եւ որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձանց վրա, ովքեր իրենց ձեռնարկատիրական գործունեության մեջ իրականացնում են այն ապրանքների արտադրությունը, շրջանառությունը եւ (կամ) պահպանումը,  որոնց առնչությամբ ընդունվել է պարտադիր դրոշմավորման որոշում:

Համաձայնագրով նվազագույնի են հասցվում նշված ապրանքների անօրինական ներկրման, արտահանման եւ արտադրության ռիսկերը, բարեխիղճ տնտեսվարողների համար ստեղծվում են արդար մրցակցություն ապահովելու արդյունավետ մեխանիզմներ, հստակեցվում է նաեւ կեղծված (նմանակված) ապրանքներից ԵՏՄ քաղաքացիների շահերի պաշտպանությանն ուղղված իրավական դաշտը:

Համաձայնագրով սահմանվում են փոփոխություններ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների արտադրության, ներմուծման, արտահանման, ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքով տարանցման ժամանակ գործող ընթացակարգերում: Նախատեսվում է նաեւ առցանց կամ համաժամանակյա տեղեկատվության փոխանակում անդամ պետությունների համապատասխան ծառայությունների միջեւ:

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրում առկա են ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ:

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից դադարում է հետեւյալ միջազգային պայմանագրերի գործողությունը՝

«Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ եւ այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի համաձայն՝ հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում սահմանելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրագործելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի համաձայնագիրը,

«Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ եւ այլ արտադրատեսակներ՝ բնական մորթուց» ապրանքային դիրքի համաձայն՝ հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում սահմանելու փորձնական ծրագիրը 2015-2016 թվականներին իրագործելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 8-ի համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ արձանագրությունը՝ ստորագրված 2016 թվականի նոյեմբերի 23-ին:

Հաշվի առնելով վերոգրյալը` «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի վավերացումը գտնում ենք նպատակահարմար:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ
ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի դրույթները չեն հակասում Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի վավերացման առնչությամբ առկա է Հայաստանի Հանրապետության նոր օրենք ընդունելու կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:
 

9 օգոստոսի 2018 թվականի  N  885  - Ա

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ    է.

1. Հավանություն տալ 2018 թվականի փետրվարի 2-ին Աստանայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Համաձայնագրով ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից՝ համաձայնագրով ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2018 թ. օգոստոսի 13
         Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

    պարոն  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Բաբլոյան


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին»  Համաձայնագիրը, օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 885-Ա որոշումը, օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, համաձայնագրի վավերացման առնչությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության բացակայության, համաձայնագրի եւ գործող օրենքների միջեւ հակասությունների բացակայության, համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանքները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը (23 հոկտեմբերի 2018 թվականի ՍԴՈ-1429):

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը