ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

 պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Սաղաթելյան

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-162-23.10.2017,05.09.2018-ՏՀ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները: Առաջարկում ենք նախագծի.

1. 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը հանել, քանի որ 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն «կազմակերպիչը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատում, օգտագործում է ազատ տնտեսական գոտու ինժեներական կառույցները և ենթակառուցվածքները, ինչպես նաև ապահովում է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պահանջները»: Իսկ նույն հոդվածի նույն մասի 4-րդ կետի համաձայն «կազմակերպիչը ապահովում է ազատ տնտեսական գոտուն սույն օրենքով ներկայացվող պահանջների կատարումը»: Մինչդեռ, պետք է նկատի ունենալ, որ նախագծի 6-րդ հոդվածը վերաբերում է ազատ տնտեսական գոտուն ներկայացվող պահանջներին, ինչն արդեն իսկ նախատեսված է նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով,

2. 12-րդ հոդվածի 1-ին մասից հանել «օրենսդրությամբ սահմանվող» բառերը,

3. 18-րդ հոդվածը հանել, քանի որ 18-րդ և 2-րդ հոդվածների ուժի մեջ մտնելու ժամկետների կարգավորումները համընկնում են:

         

Հարգանքով`   ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ