ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Փաստաթղթային կոդ` Կ-162-23.10.2017, 05.09.2018-ՏՀ-011/1)

 

  1. Նախագծի հոդված 4-ի 1-ին մասի 1-ին կետից հանել ‹‹և այլ գործունեությունն›› բառերը,
  2. Նախագծի հոդված 4-ի 1-ին մասի 8-րդ կետի վերջում ավելացնել ‹‹լիազոր մարմնի որոշմամբ›› բառերը,
  3. Նախագծի հոդված 5-ի 4-րդ մասի 5-րդ կետը հանել,
  4. Նախագծի հոդված 5-ի 4-րդ մասի 6-րդ կետը հանել,
  5. Նախագծի հոդված 5-ի 2-րդ մասում ավելացնել նոր 11-րդ կետ` հետևյալ խմբագրությամբ. ‹‹11) ակնկալվող պետական աջակցության ձևերը:››
  6. Նախագծի հոդված 7-ի 2-րդ մասը փոխարինել նոր մասերով` հետևյալ խմբագրությամբ.

2.1. Ազատ տնտեսական գոտու կազմակերպչի վերաբերյալ կառավարության որոշումն ընդունելուց հետո կառավարությունը, հիմք ընդունելով կազմակերպչի կողմից ծառայությունների մատուցման մասին հրապարակային առաջարկը, ազդարարում է    տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների շահագործողներ ներառելու գործընթացի մեկնարկը և հայտեր ընդունելու ժամկետները:

2.2. Շահագործողների ռեեստրում ներառվում են այն հայտատուները, որոնց գործարար ծրագրի վերաբերյալ Հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա Կառավարությունը որոշում է  հայտատուին   ներառել տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Տվյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը կամ նրա հետ փոխկապակցված անձինք (այդ թվում իրավաբանական) չեն կարող լինել տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործող:

2.3. Շահագործողների ռեեստրում ներառելու վերաբերյալ կառավարության որոշումը ներառում է տվյալ տնտեսական գոտում շահագործողի կողմից իրականացման ենթակա տնտեսական գործունեության տեսակները, տվյալ ազատ տնտեսական գոտու անվանումը (անհրաժեշտության դեպքում շահագործողի տնտեսական գործունեություն իրականացնելու վայրը), տվյալ ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետով պայմանավորված տվյալ շահագործողի շահագործողների ռեեստրում  ներառված լինելու ժամկետը:  

2.4. Շահագործողների ռեեստրում ներառվելու վերաբերյալ կառավարության  որոշումը հիմք է տվյալ շահագործողի և տվյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպչի միջև շահագործելու մասին պայմանագիր կնքելու, որից հետո նաև տվյալ ազատ տնտեսական գոտու կազմակերչի հետ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման համար:

  1. Նախագծի հոդված 7-ի 11-րդ կետի 3-րդ նախադասությունը հանել:
  2. Նախագծի հոդված 12-ի 1-ին կետից հանել ‹‹և այլ գործունեության›› բառերը:
  3. Նախագծի հոդված 13-ի 4-րդ կետը հանել: