Առաջարկում ենք համաներման կիրառման շրջանակն ընդլայնել, այն տարածել նաև տուգանքի գումարը բարեխիղճ վճարողների վրա։ Առաջարկում ենք նաև տուգանքի գումարը բարեխիղճ վճարողին վերադարձնել իր վճարած գումարը դիմելու օրվանից 30 օրվա ընթացքում։ Յուրաքանչյուր անգամ համաներում կիրառելով միայն ոչ բարեխիղճ վճարողների շրջանակներում, նպաստում ենք վերջիններիս կողմից իրավախախտումները շարունակելուն ուղղված գործընթացին, ինչպես նաև դրա արդյունքում պակասում են բարեխիղճ վճարողների թիվը։ Վերջինների մոտ ձևավորվում է կարծիք, որ հնարավոր է չվճարել տուգանքի գումարը, որովհետև նորից կընդունվի համաներման կիրառման մասին օրենք և ամբողջ վճարվելիք տուգանքների գումարները կզրոյացվեն։