«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ՕՐԵՆՍ­ԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱ­ԳԾԻ (Պ-340-15.06.2018-ԱՍ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենս­գրքում լրացումներ և փոփոխություններ կա­տարելու մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքի նախագծով գործող օրեն­քի քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով հետևյալ հան­գամանքները՝

  1. Համաձայն «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենս­գրքի (այսուհետ՝ օրենս­գիրք) 11-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության աշ­խա­­տանքային օրենսդրության նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բա­ռե­րի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենսգրքի պա­հանջ­ները: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմի մեկ­նա­բա­նումը չպետք է փոփոխի դրա իմաստը:

Օրենսգրքի 105-րդ հոդվածի կարգավորումների տառացի իմաստից հետևում է, որ թույլատրվում է փոփոխել աշխատանքի էական պայմանները՝ արտադրության ծավալ­ների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմա­կերպ­ման պայ­ման­ների փոփոխման դեպքում:

Հարկ է նկատել, որ օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում, անհրաժեշտությունից ելնելով, գործատուն նախա­ձեռնում է աշխատողի աշխատանքի էական պայմանների փոփոխություն, այլ ոչ թե աշխատանքային պայմանագրի լուծում, և դրա մասին նախապես ծանուցում է աշխա­տողին՝ նոր պայման­նե­րում աշխատելու համաձայնությունն ստանալու և դրա հիման վրա աշխատանքային պայմա­նա­գրում համապատասխան փոփոխություն կատարելու համար: Այս պարագայում աշխա­տան­քային պայմանագրի լուծումը պայմանավորվում է նոր պայմաններում աշխատելու հա­մար աշխատողի չհամաձայնելու հանգամանքով, այլ ոչ թե գործատուի նախաձեռնությամբ:

Բացի դրանից, այս դեպքերի համար, երբ գործատուն, որոշակի պատճառներից ելնե­լով (արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշ­խատանքի կազմակերպման պայմանների փոփոխում), առաջարկում է փոխել աշխա­տան­քի էական պայմանները, գործող օրենսդրությամբ աշխատողի համար նախա­տեսված են գրեթե այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք նախատեսված են գործատուի նախաձեռնությամբ աշ­խա­տան­քային պայմանագրի լուծման դեպքերի համար: Մաս­նա­վորապես, նախատեսված է աշ­խա­տանքի էական պայմանների փոփոխության դեպքում աշխատողին նախապես ծա­նու­ցե­լու, այդ ծանուցման ժամկետները չպահպանելու դեպքում տուժանք վճարելու, ինչպես նաև արձակման նպաստ վճարելու պահանջ:

  1. Օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումը կարող է որոշ դեպ­քե­րում բացասաբար անդրադառնալ աշխատողի աշխատանքային պայմանների բարելավման վրա: Օրինակ, գոր­ծա­տուն, ունենալով բավարար հնարավորություն և ցանկություն բարձ­­րաց­նելու աշխատողի աշխատավարձը, կարող է զերծ մնալ նման գործողություններ իրակա­նաց­նե­լուց՝ նկատի ունե­նալով, որ եթե կազմակերպությունում արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմա­կերպ­ման պայ­ման­ների փոփոխման դեպ­քում հարկ լինի աշխատավարձի իջեցման, ապա այն դեպքերում, երբ աշխատողը կու­նե­նա օրենսգրքի 114-րդ հոդվածով նախա­տեսված երաշխիքներից որևէ մեկը (աշխատան­քա­յին պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է, օրի­նակ, աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, հղի կանանց հետ` հղի­ության մասին գոր­ծա­տուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձա­կուր­դի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը), չի կարո­ղա­նա իջեցնել այդ աշխատողների աշխատավարձը: Արդյունքում, կազմակեր­պությու­նում կստեղծվի մի իրավի­ճակ, որ գործատուն ստիպված կլինի պահպանել օրենսգրքի 114-րդ հոդ­վածով նախատես­ված երաշխիքներ ունեցող աշխատողի աշխատավարձը, այն պարա­գա­յում, երբ իրականում չունի այդ հնարավորությունը՝ պայմանավորված արտադրության ծա­վալ­ների և (կամ) տնտե­սա­կան և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմա­կերպ­ման պայման­ների փո­փոխ­մամբ:

Այս իրավիճակը կարող է հանգեցնել նաև չգրանցված աշխատողների թվաքանակի աճի, քանի որ գործատուներն իրենց մոտ էական պայմանի փոփոխության պարագայում ճկու­­նություն դրսևորելու համար կարող են խուսափել աշխատանքային պայմանագիր կնքելուց:

Այդուհանդերձ հայտնում ենք նաև, որ օրենքի նախագծում պահպանված չեն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնները: Մասնավորապես՝

1) օրենսգրքի 105-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունն անհրաժեշտ է նախա­տե­սել օրենքի նախագծի 1-ին, իսկ 109-րդ հոդվածում կատարվող փոփոխությունը` 2-րդ հոդվածով.

2) օրենքի նախագծի 5-րդ հոդվածում «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բա­ռերն անհրաժեշտ է փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառե­րով` նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքի 23-րդ հոդվածի դրույթները: