ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար
պարոն Արա Սաղաթելյանին

  

Հարգելի պարոն Սաղաթելյան

 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-328-11.06.2018-ՊԻՄԻ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները: Առաջարկում ենք.

  1. «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի.

1) 1-ին հոդվածով կրկին անգամ ապաստան հայցելու արգելքի համար նախատեսել բացառություն,

2) 2-րդ հոդվածով ապաստանի կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար դիմում ներկայացնելու ժամկետը սահմանել 20 օր, իսկ «օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա» բառերը փոխարինել «օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից հետախուզվող» բառերով, քանի որ կարգավորումը պետք է տարածել ոչ միայն այն օտարերկրյա անձանց վրա, ում մասին արդեն իսկ կայացվել է հանձնման մասին որոշում, այլ նրանց՝ ովքեր կալանավորվել են օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից հետախուզման հիման վրա,

3) 5-րդ հոդվածով ապաստանի հայցի և փախստականի ճանաչման վերաբերյալ ընդունված որոշումների բողոքարկման ժամկետը հստակեցնել,

4) 6-րդ հոդվածով սույն օրենքի գործողությունը տարածել դրա ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված դիմումներով գործի քննության վրա,

  1. «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի.

1) 1-ին հոդվածով նոր լրացվող 31.4-րդ գլխում.

ա) վերնագրից և բովանդակությունից հանել «ազատությունը սահմանափակված կամ ազատությունից զրկված» բառերը,

բ) 222.12-րդ հոդվածի 2-րդ մասը հանել,

գ) 222.14-րդ հոդվածը վերախմբագրել, հստակեցնելով վերաքննիչ և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, բողոքին պատասխան ներկայացնելու, որոշումն օրինական ուժի մեջ մտնելու ժամկետները,

          2) հանել նախագծի 2-րդ և 3-րդ հոդվածները,

           3) 4-րդ հոդվածով սույն օրենքի գործողությունը տարածել դրա ուժի մեջ մտնելուց հետո հարուցված գործերի քննության վրա:   

 

    Հարգանքով`

 

 ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ