ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Սաղաթելյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-325-01.06.2018-ԱՍ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:
Նախագծի.
1) վերնագրում «լրացում» բառը փոխարինել «փոփոխություն» բառով՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների.
2) 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 226-րդ հոդվածը «Մինչև» բառից առաջ լրացնել «Հոդված 226. Կարգապահական տույժի կիրառման կարգը» բառերով` համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների.
3) 2-րդ հոդվածում «հրապարակմանը» բառը փոխարինել «հրապարակման օրվան» բառերով` համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի պահանջների:
Հարգանքով՝ Էդուարդ Աղաջանյան