«ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՍԱՀ­ՄԱՆԱԴՐԱԿԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒ­ԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍ­ՏԱ­ՆԻ ՀԱՆ­ՐԱ­­ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆ­ՔԻ ՆԱԽԱ­ԳԾԻ (Պ-315-3.05.2018-ՊԻՄԻ-011/0)  ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ

 ՀԱ­­­ՅԱՍ­­­­ՏԱ­ՆԻ  ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ  ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան սահմանադրական օրենքում փոփոխություն կա­տարելու մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան սահմանադրական օրենքի նախագծի (այսուհետ`  նախագիծ) 1-ին հոդ­վածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 79-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «կարող է (են) հանդես գալ» բառերը փոխարինել «հանդես  է (են) գալիս» բա­ռերով.

2) 1-ին մասի 3-րդ կետը «Կառավարության» բառից առաջ լրացնել «Կառավարության կողմից գրավոր առա­­ջարկի առկայության դեպքում» բառերով:»:

Առաջարկվող խմբագրությամբ հոդվածի՝

1) 1-ին ենթակետով նախագիծը համապատասխանեցվում է «Ազգային ժո­ղո­վի կանո­նա­կարգ» Հայաստանի Հանրապետության սահմա­նա­դրական օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասի գործող խմբագ­րու­թյանը.

2) 2-րդ ենթակետի համաձայն, նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստում առաջին ընթերց­մամբ քննարկելիս, Հայաստանի Հանրա­պե­տության կառավարության կողմից նախագծի վերաբերյալ առա­ջարկ­նների բացա­կա­յության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը պարտա­դրված չի լինի հանդես գալ հարակից զեկուցմամբ: