ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Սաղաթելյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի նախագծի (Կ-293-04.04.2018,27.04.2018-ՊԻՄԻ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

Առաջարկում ենք «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝

  1. 2-րդ հոդվածի 1-ին մասը «կողմերի» բառից հետո լրացնել «համաձայնությամբ իրենց» բառերով:
  2. 12-րդ հոդվածի 5-րդ մասը «գումարը» բառից հետո լրացնել «եթե այլ բան նախատեսված չէ կողմերի և հաշտարարի միջև համաձայնությամբ» բառերով:
  3. 13-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր 5-րդ կետով՝

«5) ով հեռացվել է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունից, և հեռացվելուց հետո չի անցել երեք տարի:»:

  1. 21-րդ հոդվածի 1-ին մասում «երկու երրորդը» բառերը փոխարինել «կեսից ավելին» բառերով:

 

Հարգանքով`

Ժամանակավոր պաշտոնակատար                                       ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ