ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-233-22.12.2017-ՏՏԳԲ-011/0), ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2331 -22.12.2017-ՏՏԳԲ-011/0), ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2332 -22.12.2017-ՏՏԳԲ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2333 -22.12.2017-ՏՏԳԲ-011/0) եւ ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2334 -22.12.2017-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հետայսու ներկայացնում եմ Փաթեթի վերաբերյալ իմ առաջարկները.

 

  1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի`

 

1) 15.2-րդ հոդվածի վերնագրում «հասկացություններ» բառը լրացնել «ը» որոշիչ հոդով:

 

2) 15.3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերից հանել. «կարաոկեն, դիսկոտեկը, հեստապարային ակումբը, սաունան, բաղնիքը եւ շոգեբաղնիքը» բառերը:

 

  1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի «օբյեկտների» բառից հետո հանել «կարաոկեն, դիսկոտեկը, հեստապարային ակումբը, սաունան, բաղնիքը եւ շոգեբաղնիքը» բառերը:

 

  1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 24.1-րդ կետի և  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40.1-րդ կետի. «(22.00-ից մինչեւ00-ն, 23.00-ից մինչեւ 7.00-ն եւ 24.00-ից մինչեւ 7.00-ն):» բառերից հետո լրացնել թե կոնկրետ, որ ժամանակահատվածը, որ ծառայությանն է վերաբերում:

 

  1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի  18-րդ հոդվածի 1-ին մասի լրացնել1-րդ կետի և 45-րդ հոդվածի 1-ին մասի  լրացնել հետեւյալ բովանդակությամբ  10-րդ կետի «օբյեկտների» բառից հետո հանել. «կարաոկեն, դիսկոտեկը, հեստապարային ակումբը, սաունան, բաղնիքը եւ շոգեբաղնիքը» բառերը:

 

  1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 180-րդ հոդվածի 5-6-րդ մասերի «օբյեկտների» բառերից հետո հանել. «(ռեստորաններ, սրճարաններ, բարեր եւ խոհարարական արտադրանքի պատրաստման եւ իրացման այլ օբյեկտներ)» և «կարաոկեն, դիսկոտեկը, հեստապարային ակումբը, սաունան, բաղնիքը եւ շոգեբաղնիքը» բառերը:

 

  1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի՝

1) 9-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի «օբյեկտների» բառից հետո հանել. «կարաոկեն, դիսկոտեկը, հեստապարային ակումբը, սաունան, բաղնիքը եւ շոգեբաղնիքը» բառերը:

2) 12-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«19) համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝

ա. Կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի եւ շոգեբաղնիքի համար օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում տաս հազարից մինչեւ քսան հազար ՀՀ դրամ, իսկ Երեւան քաղաքում՝ երեսուն հազարից մինչեւ հիսուն հազար ՀՀ դրամ.

բ. հեստապարային ակումբի համար, օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում հարյուր հազարից մինչեւ երեք հարյուր հազար ՀՀ դրամ, իսկ Երեւան քաղաքում՝ երեք հարյուր հազարից մինչեւ հինգ հարյուր հազար ՀՀ դրամ»։

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-233-22.12.2017-ՏՏԳԲ-011/0), ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2331 -22.12.2017-ՏՏԳԲ-011/0), ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2332 -22.12.2017-ՏՏԳԲ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2333 -22.12.2017-ՏՏԳԲ-011/0) եւ ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2334 -22.12.2017-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացված առաջարկների ընդունման

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 15.2-րդ հոդվածի վերնագրում «հասկացություններ» բառը լրացնել «ը» որոշիչ հոդով, «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետում «դրամ» բառից առաջ լրացնել «ՀՀ» հապավումը և «երեքհարյուր» ու «հինգհարյուր» բառերը գրել առանձին, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն. «Իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները:»:

 

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 15.2-րդ հոդվածում, որը վերաբերում է օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններին, սահմանված  են Սահմանափակման ենթակա ծառայության և դրանց տեսակների սահմանումները, սակայն փաթեթում ընդգրկված բոլոր օրենքների նախագծերի գրեթե բոլոր հոդվածներում, մասնավորապես, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի  15.3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի,  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի  18-րդ հոդվածի 1-ին մասի 41.1-րդ կետի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 180-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի և 12-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի դրույթներում կրկին շարադրված են Սահմանափակման ենթակա ծառայության և դրանց տեսակների սահմանումները: Այսինքն առկա են իրավական նորմերի անհիմն կրկնություններ, որոնք առաջարկում եմ վերացնել, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթների համաձայն. «1. Նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում, որպես կանոն, չպետք է կրկնվեն գործող իրավական ակտերում պարունակվող նորմատիվ դրույթները: 2. Իրավական ակտերում պետք է բացառվեն  իրավական  նորմերի անհիմն կրկնությունները, ներքին հակասությունները:»:

 

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի  Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 24.1-րդ կետի և  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40.1-րդ կետով առեւտրի եւ ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում ըստ դրանց գտնվելու վայրերի, առեւտրի եւ ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրը ապահովելու երեք տարբեր ժամանակահատվածներ են սահմանված (22.00-ից մինչեւ 7.00-ն, 23.00-ից մինչեւ 7.00-ն եւ 24.00-ից մինչեւ 7.00-ն):»: Հետևաբար անհրաժեշտ է նույն հոդվածում շարադրել թե կոնկրետ, որ ժամանակահատվածը, որ ծառայությանն է վերաբերում: Քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «2. Իրավական ակտերի լեզուն պետք է լինի պարզ, հստակ և մատչելի:…»:

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 180-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված են հանրային սննդի օբյեկտները՝ հետևյալ տեսակավորմամբ. (ռեստորաններ, սրճարաններ, բարեր եւ խոհարարական արտադրանքի պատրաստման եւ իրացման այլ օբյեկտներ), այնինչ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն հանրային սննդի օբյեկտներ են. հանրային սննդի ծառայության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված շենք, շինությունը կամ այլ վայրը: Այսինքն այստեղ  առկա է  և իրավական նորմերի անհիմն կրկնություն և ներքին հակասություններ, որոնք նույնպես առաջարկում եմ վերացնել, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթների համաձայն Իրավական ակտերում պետք է բացառվեն  իրավական  նորմերի անհիմն կրկնությունները, ներքին հակասությունները:

 

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետ 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում էլ սահմանված են համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվություն ստանալու համար վճարվելիք գումարները, որոնք երեք ենթակետերում էլ նախատեսված են նույն գումարի չափով, այն է. «…օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում  տաս հազարից մինչեւ քսան հազար դրամ, իսկ Երեւան քաղաքում՝ երեսուն հազարից մինչեւ հիսուն հազար դրամ:»: Հետևաբար առաջարկում եմ վերը նշված երեք ենթակետերն էլ միացնել միմյանց և շարադրել նույն ենթակետի ներքո, քանի որ երեք ենթակետերում էլ սահմանված են միևնույն դրույթները՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ և կարաոկեն և դիսկոտեկը և բաղնիքը և սաունան և շոգեբաղնիքը սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտներ են՝ վերացնելով իրավական ակտում առկա անհիմն կրկնությունները: Բնականաբար անհրաժեշտ է փոխել նաև հաջորդ ենթակետի համարակալումը և «դ» ենթակետը դարձնել  «բ» ենթակետ: