«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍ­ԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱ­ԽԱԳԾԻ (Պ-286-21.03.2018-ՏՀ-011/0) ՎԵ­ՐԱ­ԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍ­ՏԱ­ՆԻ ՀԱՆ­ՐԱՊԵ­ՏՈՒ­­ԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կա­տա­­րելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է սահ­մանել, որ վճարված եկամտային հարկի գումար­ներից հիփոթեքային վարկի սպասարկ­ման համար վճարվող տոկոսների գումարները վե­րա­դարձվում են նաև անմիջապես կառու­ցա­պա­տող չհանդիսացող անձանցից բնա­կարանների ձեռքբերման դեպքում, եթե վարձու աշխա­տո­ղն անշարժ գույքի ձեռքբերման պահից վերջին երեք տարվա ընթացքում չունի բնա­կա­րա­նի կամ անհատական բնակելի տան նկատմամբ սեփակա­նու­թյան իրավունք, իսկ տվյալ հի­փո­թեքային վարկը վերաֆի­նան­սա­վոր­վել է Ազգային հիփոթե­քա­յին ընկերություն կամ Բնա­կա­րաններ երիտասարդներին վերա­ֆինանսավորող վար­կա­յին կազմակերպությունների կող­մից:

                Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նա­խա­­գծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հետևյալ հիմնավոր­մամբ.

                Բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնա­կելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կող­մից ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումար­ները եկա­մտային հարկի գումարների հաշ­վին վերա­դարձնելու իրավական նորմի սահ­մա­նումը նախ և առաջ նպատակ է ունեցել մի կողմից՝ նպաստելու բնակչության բնակարանային խնդիրների լուծմանը, մյուս կողմից՝ դրանով իսկ բնակարանների և անհատական բնակելի տների պահան­ջարկի ակնկալվող աճի հաշվին նպաս­տելու տնտեսության շինարարության ոլորտի աշխու­ժաց­մանը: Հետևաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինարարության ոլորտը Հայաստանի Հանրապե­տու­թյան տնտե­սության հիմնական ոլորտներից մեկն է, ակնկալվել էր, որ նշված գործիքի կիրառ­ման միջո­ցով շինարարության ոլորտում լրացուցիչ աշխուժություն կմտցվի, ինչն էլ կհանգեցնի ինչ­պես ոլորտի, այնպես էլ՝ ամբողջ տնտեսության աճին: Նշված գոր­ծիքի սահմանման հիմքում դրվել էր այն տրամաբանությունը, որ լրացուցիչ տնտեսական աճի հաշվին հավաքագրվող հար­կերի միջոցով հնարավոր կլինի փոխհատուցել եկամտային հարկի գումար­նե­րի վերա­դարձ­ման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկա­մուտ­ների կորուստ­ները:

            Բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնա­կելի տուն կառուցելու նպատակով վար­ձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կող­մից ստաց­ված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումար­ները եկա­մտային հարկի գումար­ների հաշ­վին վերա­դարձնելու իրավական նորմի փոփոխության վերաբերյալ ցանկացած առա­ջար­կություն պետք է դիտարկել հետևյալ գործոնների իրա­­կանացման տե­սանկյունից՝

1) կատարվող վերանայումները որքանով են նպաստելու տնտեսության շինա­րա­րու­­թյան ոլորտի աշխուժացմանը.

2) կատարվող վերանայումները որքանով են նպաստելու բնակչու­­­թյան բնակա­րա­նա­յին ապահովման խնդրի լուծմանը (ընդ որում, այս գործոնը պետք է դիտարկել սահ­մա­նա­փակ ֆինանսական ռեսուրսների առկայության պարագայում բնակչության այլ սոցիալական կարիք­ների առաջնահերթությունների որոշման համատեքստում).

3) կատարվող վերանայումները որքանով են արդյունավետ դարձնելու Հայաստանի Հանրապետության պետական բյու­ջեի միջոցների ծախսումները կամ կատարվող վերանա­յումները որքանով են փոխ­հա­տու­ցե­լու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների կորուստները:

            Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների ծախսման արդյունավետության խնդրի հետ կապված՝ հարկ ենք համարում ընդգծել, որ ներկա տնտեսական պայմաններում, առավել քան երբևէ, Հայաստանի Հանրապետության պետա­­­կան բյուջեի եկամուտների յուրաքանչյուր միավորի զիջումը կամ ծախսերի յուրա­քան­չյուր միավորի ավելացումը պետք է ունենա առնվազն ստորև ներկայացվող հիմնական նպա­­տակա­դրումները՝

1) տնտեսական աճի նպաստում և հեռանկարային աճի կայուն հիմքերի ապա­հո­վում.

2) հանրային ծառայությունների մատուցման որակի կատարելագործման ապա­հո­վում.

3) առաջնահերթ սոցիալական խնդիրների լուծում:

Շարադրվածը հաշվի առնելով` հարկ է նշել, որ օրենքի նախագծով առաջարկվող կարգա­վո­րում­ներն ամբողջությամբ հակասում են գործող մեխանիզմի սահմանման հիմքում դրված տրա­մա­բա­նությանը՝ չեն նպաստելու տնտե­սու­­թյան շինա­րա­րու­­թյան ոլորտի աշ­խու­ժացմանը և Հայաստանի Հանրապետության պետա­­կան բյուջեի եկամուտների կորուստ­ների փոխհատուցմանը: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող մեխանիզմի նպատակներից է բնակարանաշինության խթա­նումը, գտնում ենք, որ առա­ջար­կության ընդունումը կարող է բացասաբար անդրադառնալ նաև բնակա­րանաշինության ծավալների վրա:

Ինչ վերաբերում է առաջարկության ընդունման դեպքում հնարավոր չարաշահում­ներից  խուսափելու համար ձեռք բերվող բնակարանի կամ անհատական բնակելի տան համար տրա­մադրվող հիփոթեքային վարկն Ազգային հիփոթեքային ընկե­րու­թյուն կամ Բնա­կա­րան­ներ երիտասարդներին վերաֆինանսավորող կազմակերպությունների կողմից վերա­ֆի­նանսա­վոր­ված լինելուն, ապա այդ կապակցությամբ հարկ է նկատել, որ ֆիզիկական անձանց նշված ծրագրերի շրջանակներում տրամադրվող հիփոթեքային վարկերի գծով հաշ­վարկ­վող տոկոս­նե­րի մի մասն ինչպես անշարժ գույքի առաջնային, այնպես էլ՝ երկրորդային շուկայից բնա­կա­րան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու դեպքում արդեն իսկ սուբ­սիդավորվում է պե­տության կողմից, հետևաբար, այդ ուղղությամբ պետական սուբսի­դա­վոր­ման երկրորդ ուղ­ղու­թյան ներմուծումը հասկանալի չէ:

            Այդուհանդերձ, հայտնում ենք, որ օրենքի նախագծում օրենսդրական տեխնիկայի կանոն­ները մասամբ պահպանված չեն: Այսպես՝

1) օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի նախագծով առա­ջարկվում է հա­նել բնա­կա­րա­նի և անհատական բնակելի տան կառուցապատողից ձեռքբերման պա­հանջը՝ հնարա­վո­րու­թյուն ընձեռելով եկամտային հարկի վերադարձը կիրառելու նաև առկա բնակարանային ֆոնդի ձեռքբերման դեպքում: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ օրենքի նախագծով նախատեսվող լրացումը հակասում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի տրա­մաբանությանը, որի 1-ին մասում խոսքը Հայաստանի Հանրապետության տա­րած­քում կառուցված կամ կա­ռուց­վող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառու­ցա­պատողից, ինչպես նաև պե­տության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակա­րա­նա­յին ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Հայաս­տանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ հա­մալիրներում անմի­ջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կա­ռու­ցա­պա­տո­ղից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրա­պե­տու­թյան տա­րած­քում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հան­­դի­սա­ցող ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինան­սա­կան կազ­մակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնա­­կա­րան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառու­ցելու դեպքում  եկամտային հարկը վերադարձնելու մասին է: Հաշվի առնելով նշվածը` հայտնում ենք, որ ներկայացված առաջարկությունը կիրառելու համար անհրաժեշտ է խմբագրել ամբողջ հոդվածը՝ հոդվածի ներքին հակասություններից խուսափելու համար.

2) օրենքի նախագծի 1-ին հոդվածից անհրաժեշտ է հանել «ՀՕ-165-Ն» բառերը՝ հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի   3-րդ մասի պահանջները.

3) օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում «2-րդ կետի 3-րդ ենթակետից հետո ավե­լաց­նել նոր՝ 4-րդ ենթակետ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «2-րդ մասի 3-րդ կետից հետո լրաց­նել նոր՝ 4-րդ կետով» բառերով՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդ­վածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ և 70-րդ հոդվածների պահանջ­ները: Միաժամանակ, լրացվող 4-րդ կետում «ենթակետի» բառն անհրաժեշտ է փոխարինել «կետի» բառով.

4) օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «հրապարակմանը» բառն անհրաժեշտ է փոխարինել «հրա­­պարակման օրվան» բառերով՝ հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հա­յաս­տա­նի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները: