ԱՌԱՋԱՐԿ

(Կ-240-24.01.2018,19.03.2018-ՊԻՄԻ-011/1) նախագծերի փաթեթում ներառված` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Կ-2401-24.01.2018,19.03.2018-ՊԻՄԻ-011/1) վերաբերյալ

 

  Նախագիծը լրացնել նոր 2-րդ հոդվածով`

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 11 կետով հետևյալ բովանդակությամբ`

«11) սույն օրենսգրքի 40.8 հոդվածով նախատեսված դեպքերում` ընտրություններին մասնակցող թեկնածուների, կուսակցությունների, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների դիտորդների հայցադիմումով.»

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Առաջարկը միտված է ընտրական իրավունքի իրացման արդյունավետության, ինչպես նաև դատարանների մատչելիության իրավունքի բարձրացմանը: