Հարգելի պարոն Սաղաթելյան

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 39-40-րդ կետերը՝ Ձեզ եմ ներկայացնում «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-245-26.01.2018,14.03.2018-ˆ-011/1) վերաբերյալ իմ գրավոր առաջարկները և դրանց հիմնավորումները:

 

 

Հարգանքով՝                                                                       Վահան Հարությունյան                     

 

 

 

 

 

 

Առաջարկություններ

  1. «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի

(փաստաթղթային կոդ՝ Պ-245-26.01.2018,14.03.2018-ˆ-011/1)

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

ԱՌԱՋԱՐԿ/ՆԵՐ/Ը

Հոդված 2

Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1.1 կետի ‹‹խոշոր›› բառը փոխարինել ‹‹գերիշխող դիրք ունեցող›› արտահայտությամբ:

Հոդված 3

Նախագծի հոդված 2-ը վերանվանել հոդված 3

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Սույն առաջարկության համար հիմք է  հանդիսանում այն հանգամանքը, որ առհասարակ ֆինանսական հաշվետվությունները իրենց մեջ պարունակում են առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ: Եվ հետևաբար միայն կազմակերպության խոշորությամբ պայմանավորված վերջիններիս ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պարտականություն սահմանելը կարող է և հանգեցնում է այդ՝ հանրային հետաքրքրություն, ըստ էության, չունեցող կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի խախտմանը այնքանով, որքանով, որ ֆինանսական հաշվետվություններում այդ կազմակերպությունների կողմից հրապարակաված առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները հասանելի են դառնում նաև մրցակից ընկերությունների համար, որի հետևանքով ոլորտում առաջանում է անառողջ մրցակցություն: Այսպես, օրինակ՝ եկամտահարկի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը ֆինանսական հաշվետվություններում, հեշտորեն կարելի է պարզ և տրամաբանական հաշվարկի միջոցով վերլուծել և պարզել տվյալ կազմակերպության միջին աշխատավարձի չափը, որն անընդունելի է, քանզի հանդիսանում է առևտրային գաղտնիք: Մինչդեռ խոշոր կազմակերպությունների փոխարեն գերիշխող դիրք ունեցող կազմակերպությունների համար նման պարտականության սահմանումը լիովին արդարացված կլինի:

 

 

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝                                                   ՎԱՀԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ