ԱԺ պատգամավոր  Վահան Հարությունյանի կողմից արված առաջարկները

  1. «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի

(փաստաթղթային կոդ՝ Պ-245-26.01.2018,14.03.2018-ˆ-011/1)

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

ԱՌԱՋԱՐԿ/ՆԵՐ/Ը

Հոդված 1, 2-րդ կետ

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. ‹‹Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական լիազոր մարմինը օրենքով հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակը կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները լրանալուց հետո տրամադրում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ այդ մասին ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում››:

 

  1. ‹‹Վարչական իրավախախտումների մասին›› ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-2451-26.01.2018,14.03.2018-ˆ-011/1)

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

ԱՌԱՋԱՐԿ/ՆԵՐ/Ը

Հոդված 1

Նախագծի 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

 

 ‹‹Հոդված 16912  Պետական մարմիններ ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելը կամ դրանք չհրապարակելը

 

Օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

 

 Տուգանքի նշանակման օրվանից հետո` երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով չհրապարակելը`

 

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով››:

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Սույն առաջարկության համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ քանի որ առկա է ոլորտը կարգավորող պետական մարմին, ուստի անհիմն է և իմաստազուրկ օրինապահ հանդիսացող ճիշտ ժամանակին և կարգով իրենց ֆինանասկան հաշվետվությունները հրապարակած կազմակերպություներին ևս մեկ պարտավորությամբ ծանրաբեռնելը: Այսպես, կազմակերպությունը, որը օրենքով սահմանված կարգով արդեն իսկ սահմանված ժամկետում և կարգով հրապարակել է օրենքով հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունը այլևս չպետք է ունենա լրացուցիչ պարտավորություն այդպիսի հրապարակմանը վերաբերող ինտերնետային կայքի հղումը կամ համապատասխան ֆինանասկան հաշվետվության էլեկտրոնային տարբերակը ևս մեկ անգամ տրամադրելու ֆիզիկական կամ  իրավաբանական անձի պահանջով: Ավելին՝ օրինապահ կազմակերպությանը լրացուցիչ նման պարտավորությամբ ծարնաբեռնելուն հաջորդում է նախագծի հեղինակի կողմից մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ (‹‹Վարչական իրավախախտումների մասին›› ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ, փաստաթղթային կոդ՝ Պ-2451-26.01.2018,14.03.2018-ˆ-011/1) այդպիսի պարտավորության խախտման համար համապատասխան տուգանքների նշանակման սահմանմանը, ուստի քանի որ  այս երկու նախագծերը ուղղակիորեն փոխկապակցված են և առաջինի փոփոխությունը հանգեցնում է երկրորդում համապատասխան փոփոխության, այդ պատճառով և նույն տրամաբանությամբ դրանք ներկայացվում են համատեղ հիմնավորմամբ: