ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Սաղաթելյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի նախագծի (Կ-278-01.03.2018-ՊԻՄԻ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի նախագծի 3-րդ հոդվածի համաձայն ժառանգության իրավունքի վկայագիր տալու ընթացակարգային առանձնահատկությունները սահմանում է արդարադատության նախարարը: 

Առաջարկում ենք նման առանձնահատկությունները սահմանել օրենքով: Այդ կապակցությամբ նախագծի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ 

«Հոդված 3. Օրենքի 62-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1-ին, 1.2-րդ և 1.3-րդ մասերով.

1.1.Մահացած անձանց ժառանգները կարող են գրավոր դիմել ժառանգության բացման վայր հանդիսացող նոտարական տարածքի ցանկացած նոտարին և նրանից ստանալ ժառանգության վկայագիր:

1.2.Միևնույն նոտարական տարածքում աշխատող նոտարներից նույն ժառանգատուի գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալիս է այն նոտարը, որին առաջինն է տրվել ժառանգության ընդունելու մասին դիմումը:

1.3. Անկախ միևնույն տարածքում աշխատող նոտարների թվից, միևնույն նոտարական տարածքում կարող է վարվել միայն ժառանգական գործերի հաշվառման և գրանցման մեկ ընդհանուր մատյան:»:

 

    Հարգանքով`

                                                                                ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆ