ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԱԳԱՄԱՎՈՐ  ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ  ԿՈՂՄԻՑ ““ԱՊԱՀՈՎՎԱԾ  ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ”ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ“ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԺ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՎԱԾ  ԲԱՆԱՎՈՐ

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ   

Առաջարկի հեղինակ

Առաջարկ

Հիմնական զեկուցողի դիրքորոշում

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ.Մինասյան

1.Նախագիծը կառուցվածքային և խմբագրական առումով էական պարզեցման, իսկ որոշ հոդվածներում նաև հստակեցման կարիք ունի:

Ընդունվել է, նախագիծը կվերանայվի և կպարզեցվի, թե՛ իրավական տեխնիկայի, թե՛ լեզվի, թե՛ խմբագրական և կառուցվածքային տեսանկյունից` մասնավորապես`

1.     3-րդ հոդվածի 2-րդ մասում «ակտիվի անվանական արժեք» հասկացությունը հստակեցնել.

2.    նույն հոդվածի 3-րդ կետում խմբագրության տեսանկյունից հանել  ավելորդ «սույն օրենքով սահմանված» բառակապակցությունը.

3.    նույն հոդվածի 4-րդ կետում հստակեցնել  «ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցներ» հասկացությունը, սահմանելով, որ դրանք ռեգիստրում գրանցված ակտիվներն են, որոնք ծառայում են որպես ապահովման միջոց հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների համար.

4.    նույն հոդվածի 5-րդ կետում խմբագրական առումով մեկ այլ կետի հղումից խուսափելու նպատակով տալ  հսկողի հասկացությունը՝ որպես երևույթ.

5.    նույն հոդվածի 7-րդ կետում պարզեցնել  «առաջնային գրավ» հասկացությունը.

6.    նույն հոդվածի 9-րդ կետում հանել  «ակտիվներով ապահովված» բառակապակցությունը, քանի որ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ այս օրենքում «հիփոթեքային պարտատոմս» արտահայտությունը նշանակում է ակտիվներով ապահովված հիփոթեքային պարտատոմս.

7.    նույն հոդվածի 10, 11, և 12 կետերի հերթականությունը փոխել, որպեսզի ընթերցողին հարմար լինի հետևել տրամաբանությանը՝ սահմանել,  թե ինչ է համարվում հիփոթեքային վարկ, փոխարինող ակտիվներ և լրացուցիչ ակտիվներ։ «Լրացուցիչ ակտիվ» և «փոխարինող ակտիվ» հասկացությունները հղումով սահմանելու փոխարեն 5-րդ հոդվածով սահմանված հասկացությունները տալ  այս կետերում և հեռացնել 5-րդ հոդվածից։

8.    նույն հոդվածի 13-րդ կետում խմբագրական առումով հանել  «կենտրոնական բանկի կողմից նշանակված» արտահայտությունը, քանի որ օրենքն իր հոդվածներում արդեն իսկ նախատեսում է, որ կառավարիչը նշանակվում է կենտրոնական բանկի կողմից, ուստի հասկացությունում դա նշելն անհարկի ծանրացնում է տեքստը։ Հանել  նաև «հիփոթեքային պարտատոմսերի» արտահայտությունը, քանի որ «ապահովման միջոց» արտահայտության հասկացությունը տրված է նույն հոդվածով և այս օրենքի իմաստով արդեն իսկ նշանակում է հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոց։

9.    նույն հոդածի 14-րդ կետում հանել  «ապահովված» բառակապակցությունը, քանի որ նույն հոդվածի  3-րդ կետի համաձայն այդ օրենքում «հիփոթեքային պարտատոմս» արտահայտությունը նշանակում է ակտիվներով ապահովված հիփոթեքային պարտատոմս

10.  նույն հոդվածի 15-րդ և 16-րդ կետերը հանել  օրենքը պարզեցնելու նպատակով։ Դրանք այն դրույթներն են, որոնք հնարավոր է ապահովվել գործող օրենսդրության ներքո համապատասխան պայմանագրային կարգավորումներով,

11.   նույն հոդվածի  17-րդ կետով հստակեցնել  հիփոթեքային պարտատոմսերի առաջարկի ծրագիր հասկացությունը՝ հղում կատարելով «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքին։

12.  նույն հոդվածի 18, 19, 20-րդ կետերում փոփոխել  կետերի հերթականությունը ընթերցողի համար օրենքի տրամաբանությանը հետևելը դյուրացնելու նպատակով, ինչպես նաև պարզեցնել  հասկացությունները։ «Մասնակից թողարկող» եզրույթը փոփոխել  «մասնակից կազմակերպություն» եզրույթի, քանի որ տեխնիկապես մասնակիցը թողարկող չէ, և եզրույթը կարող էր շփոթություն առաջացնել կենտրոնացված թողարկողի եզրույթի հետ։

13.  Օրենքի 4-րդ հոդվածում լրացնել  նաև «հիփոթեքային պարտատոմս» արտահայտությունը օգտագործելու արգելքը, եթե վերջինս չի թողարկվել սույն օրենքին համապատասխան։

14.  Օրենքի 5-րդ հոդվածում հստակեցնել  սովորական, ինչպես նաև կենտրոնացված թողարկման դեպքում հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցները, փոխարինող և լրացուցիչ ակտիվների թվարկումը տեղափոխել  հասկացությունների հոդված (3-րդ հոդված), պարզեցնել  դրանց կարգավորմանը վերաբերող դրույթը։

15.  Օրենքի 6-րդ հոդվածի 3-8-րդ մասերով նախատեսված ակտիների հարաբերակցությանը վերաբերող տեխնիկական դրույթները կնախատեսվեն ենթաօրենդրական ակտերով՝ օրենքը անհարկի չծանրաբեռնելու նպատակով։ Հստակեցնել  նաև կենտրոնացած զամբյուղում վերաֆինանսավորման վարկերի նկատմամբ պահանջները։

16.  Օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներում կատարել  լեզվական, խմբագրական փոփոխություններ։

17.  Օրենքի 9-րդ հոդվածում կատարել  խմբագրական փոփոխություններ, ինչպես նաև հնարավոր տարընկալումից խուսափելու համար հստակեցնել, որ թողարկողը կարող է տնօրինել զամբյուղում միջոցները ակտիվների պարտադիր փոխարինման դեպքում ։

18.  10-րդ հոդվածում փոփոխությունները խմբագրական են, ինչպես նաև բխում են այլ հոդվածներում իրականացված փոփոխություններից։

19.  11-րդ հոդվածը հանել, իսկ 12-րդ հոդվածը շարունակել որպես 10-րդ հոդված օրենքը պարզեցնելու նպատակով։  Օրենքից հանել  այն դրույթները, որոնք հնարավոր է ապահովվել գործող օրենսդրության ներքո համապատասխան պայմանագրային կարգավորումներով,  

20. Նախագծի 13-րդ հոդվածի 4-րդ մասում “և(կամ)” արտահայտությունը փոխարինել  “և” արտահայտությամբ, քանի որ Կենտրոնական բանկը սահմանելու է և հսկողի որակավորման կարգը, և` մասնագիտական համապատասխանության չափանիշները.

21.  Նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում “Ապահովման միջոցների հսկողը” արտահայտությունը փոխարինել  “հսկող” տերմինով` հաշվի առնելով, որ այդ տերմինի հասկացությունը սահմանված է Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում

22. Նախագծի 15-րդ հոդվածում կատարվող փոփոխությունները խմբագրական են և բխում են վերն իրականացված փոփոխություններից։ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետից հետո ավելացնել է “կամ” շաղկապը` քանի որ 6-րդ մասի կիրառման համար բավարար է այդ մասում թվարկված պայմաններից որևէ մեկի առկայությունը, 9-րդ մասից հանել  “(ապահովման միջոցների դինամիկ զամբյուղ) կամ  դուրս գրված վարկի անվանական արժեքին համարժեք կանխիկ միջոցները համամասնությամբ բաշխել հիփոթեքային պարտատոմսերում ներդրողներին” արտահայտությունը, քանի որ բխում է վերը կատարված փոփոխություններից։

23. Նախագծի 17-րդ հոդվածի 3-րդ մասում “անձին տրամադրում է” բառերից հետո ավելացնել “կամ թողարկողին թույլատրում է տրամադրել” բառերը, քանի որ նույն բառերն օգտագործվում են նաև նույն հոդվածի 2-րդ մասում:

24. Կարգավորման հստակությունն ապահովելու նպատակով Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը շարադրել  հետևյալ կերպ` “Ամսական հաշվետվությունները պետք է ներառեն տեղեկություններ զամբյուղում ներառված հիփոթեքային վարկերի, այդ վարկերի գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի, կենտրոնացված թողարկման դեպքում՝ նաև ապահովված վերաֆինանսավորման վարկերի, դրանցով վերաֆինանսավորված վարկերի և վերջիններիս գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի, ինչպես նաև փոխարինող ակտիվների վերաբերյալ: Ընդ որում` յուրաքանչյուր ակտիվի մասով հաշվետվությունը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝”.

25. Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետից հանել  “Սույն մասում նշված հաշվետվությունների ձևը և ձևաչափը սահմանվում է կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:” նախադասությունը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը վերաշարադրել:

26.Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասից հանել  6-րդ կետը, իսկ 2-րդ մասից` հանվել է 2-րդ նախադասությունը, իսկ 22-րդ հոդվածից՝ 4-րդ մասը,

Այս փոփոխությունները բխում են նախորդ առաջարկություններից և կրկին նպատակ ունեն նախագծից հանել այն անհարկի ծանրաբեռնող կարգավորումները.

 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

2.                  2-րդ հոդվածի վերնագրում  «պարտատոմսերի» բառից հետո ավելացնել  «թողարկման գործունեության» բառերը

Ընդունվել է ։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

3.           3-րդ հոդվածում՝

1)            1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ,

«1) ակտիվ՝ սույն օրենքի իմաստով հիփոթեքային վարկերը (գրավը), այն դրամական միջոցները և (կամ) դրանց նկատմամբ պահանջի իրավունքները և (կամ) այլ ֆինանսական ակտիվները, որոնք ապահովում են կամ կարող են ապահովել որոշակի դրամական ներհոսքեր.»,

Քննարկվել է, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքին հղում կատարելն անուղղակիորեն ապահովում է միջազգային ստանդարտներով ակտիվների սահմանումը։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

2)            6-րդ կետում «՝ սույն օրենքով ստեղծված» բառերը հանել,

Ընդունվել է: Կետը վերախմբագրվելու է. «թողարկողի կողմից ապահովման միջոցների հաշվառման՝ սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված համակարգը։»

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

3)           7-րդ կետում «գրավառուն» բառը փոխարինել «գրավառուներից մեկը» բառերով,

Ընդունվել է մասամբ: Կետը վերախմբագրվելու է. «առաջնային գրավ՝ գրավի իրավունք, որը ընձեռում է գրավի առարկայից բավարարում ստանալու նախապատվության իրավունք նույն առարկայի հանդեպ այլ իրավունքի նկատմամբ»

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

4)           ավելացնել նոր 13-րդ կետ հետևյալ բովանդակությամբ. «13) ածանցյալ գործիք՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ածանցյալ ֆինանսական գործիքները»: Հաջորդող կետերի համարակալումը փոխել:

Ընդունվել է։ Կետը լրացվելու է վերջում՝ որպես 19-րդ կետ։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

5)           14-րդ կետում «ապահովված» բառը հանել,

Ընդունվել է։ Կետում «ապահովված» բառը հանվելու է

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

6)           15-րդ կետում «ապահովված» բառը փախարինել «տեսակի» բառով, պարզաբանել «առանձին ենթախումբ» եզրույթը,

Ընդունվել է։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

7)            16-րդ կետում «հոսքերն ունեն» բառերը փոխարինել «հոսքերը կարող են ունենալ» բառերով, 

Ընդունվել է։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

8)           17-րդ կետում ներկայացված սահմանումը թերի է և չի պարզաբանում տերմինի բովանդակությունը: Առաջարկում ենք այն ներկայացնել ավելի ընդգրկուն կամ կետը ամբողջությամբ հանել, քանի որ Նախագծում տերմինը պարզաբանված է առանձին հոդվածով:

Ընդունվել է։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

9)           18-րդ կետում «կազմակերպություններից» բառից հետո ավելացնել «(մասնակից թողարկող)» բառերը և «վարկեր» բառից հետո ավելացնել «և (կամ) այլ ակտիվներ՝» բառերը,

Ընդունվել է մասամբ՝ քննարկումների արդյունքում 18-20 կետերը վերախմբագրվելու են։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

10)         19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ,

 «19)  մասնակից թողարկող՝ բանկ կամ վարկային կազմակերպություն, որը կենտրոնացված թողարկողի հետ համատեղ սույն օրենքով սահմանված կարգով մասնակցում է հիփոթեքային պարտատոմսերի թողարկման գործունեությանը» 

Ընդունվել է մասամբ՝ քննարկումների արդյունքում 18-20 կետերը վերախմբագրվելու են։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

4.                  5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ,

«2. Սույն օրենքով նախատեսված հիմքերով՝ մինչև հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների ամբողջությամբ կատարումը, ապահովման միջոցներից ակտիվների դուրսգրման դեպքում, թողարկողն իրավունք ունի ապահովման միջոց հանդիսացող եւ դուրս գրված հիփոթեքային վարկերը փոխարինել սույն մասում նշված այլ ակտիվներով՝ պայմանով, որ փոխարինող ակտիվները չեն գերազանցի ապահովման միջոց հանդիսացող բոլոր հիփոթեքային վարկերի անվանական արժեքի 10 տոկոսը` բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքի:»

 

Ընդունվել է։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

5.                  6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «, կամ նվազեցնել ապահովման միջոցների զամբյուղում ներառված հիփոթեքային վարկի գումարը մինչեւ 85 տոկոսի» բառերը հանել կամ մեկնաբանել:

Ընդունվել է, կետը վերախմբագրվելու է՝ լրացվելու է համապատասխան հիմքի առկայության պահանջը։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

6.                  Նախագծում միևնույն համատեքստում կիրառվում է երկու տարբեր հասկացություն՝ «հիփոթեքային պարտատոմսերի սեփականատեր» և «հիփոթեքային պարտատոմսերում ներդրողներ» անհրաժեշտ ենք համարում միասնական հասկացություն սահմանելը:

Ընդունվել է, ամբողջ տեքստում օգտագործվելու է «պարտատոմսերում ներդրողներ» եզրույթը։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

7.                  10-րդ հոդվածի 3-րդ մասում,

1)            հիշատակված օրենքի վերնագրում «ապահովագրական ընկերությունների» բառերից հետո ավելացնել «սնանկության բառը,  »

Ընդունվել է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

 

2)            առաջին նախադասությամբ առաջարկվող կարգավորումը վերաբերում է անվճարունակության և սնանկության գործընթացին, ուստի այն առաջարկում ենք հանել:

Քննարկվել է, կետը վերախմբագրվելու է, այնուամենայնիվ կետը նպատակահարմար է թողնել նախագծում, քանի որ առանցքային դեր ունի օրենքով կարգավորվող հարաբերությունների կարգավորման համար

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

8.                  11-րդ հոդվածի 3-րդ մասում «վճարը նվազեցնելուց» բառերը փոխարինել «ծախսերը կատարելուց» բառերով:

Ընդունվել է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

9.                  11-րդ հոդվածի 2-րդ մասում «հսկողությունը,» բառից հետո կիրառել հետևյալ շարադրանքը «հետևում է ապահովման միջոցների և սույն օրենքով սահմանված հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների համարժեքությանը»:

Ընդունվել է, կետում օգտագործվելու է «հետևում է» եզրույթը։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

10.              12-րդ հոդվածի.

1)            1-ին մասում «ապահովել» տերմինը հսկողի համար սահմանում է այնպիսի պարտականություն, ինչպիսին կրում է թողարկողը, ուստի առաջարկում ենք «ապահովել» բառը փախարինել «հետևել» բառով,

Ընդունվել է, կետում օգտագործվելու է «հետևում է» եզրույթը։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

2)            4-րդ մասի 4-րդ կետը հանել, քանի որ կրկնում է նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության իմաստը,

Ընդունվել է, հանվելու է 2-րդ մասի 2-րդ նախադասությունը:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

3)           5-րդ մասը հանել

Նպատակահարմար ենք համարում թողնել հստակության համար։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

4)            6-րդ մասերը հանել, քանի որ համաձայն 3-րդ հոդվածի 18-րդ մասի կենտրոնացված թաղարկողը բանկ կամ վարկային կազմակերպություն է, ուստի սույն օրենքի 13-րդ հոդվածի դրույթները չեն կարող կիրառվել վերջինիս նկատմամբ, ուսումնասիրել կենտրոնացված թողարկողի իրավունքներն ու պարտականությունները առանձին հոդվածով սահմանելու հարցը,

13-րդ հոդվածը կիրառելի է նաև կենտրոնացված թողարկողի համար։ Օրինակ՝ 13-րդ հոդվածում տեղ գտած դրույթն առ այն, որ «Ցանկացած թողարկող պետք է ունենա հսկող» վերաբերելի է նաև կենտրոնացված թողարկողին։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

5)           7-րդ մասը դարձնել 4-րդ մաս և համարակալումը փոխել ըստ հերթականության:

Ընդունվել է մասամբ, հոդվածի մասերի հերթականության տրամաբանությունը պահպանելու համար 7-րդ և 6-րդ մասերը տեղերով փոփոխվելու են:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

11.              13-րդ հոդվածի.

1)           3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը խմբագրել

Ընդունվել է։

 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

2)          4-րդ մասի առաջին նախադասությունում «կողմից տրված» բառերը հանել, 3-րդ նախադասությունում 3 անգամ կրկնվող «կողմից» բառը ծանրացնում է բովանդակությունը, առաջարկում ենք հանել և խմբագրել,

Ընդունվել է:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

3)          5-րդ մասում «անվճարունակության մասին օրենքի հիման վրա» բառերը փոխարինել «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերով,

Ընդունվել է։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

4)          8-րդ մասում «թույլտվությամբ» բառից հետո ավելացնել «բացառությամբ ակտիվի մարման կամ վաղաժամկետ մարման դեպքերի» (կատարվում է օրենքի ուժով՝ Նախագծի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետին համապատասխան):

 

Ընդունվել է: 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

5)          10-րդ մասը տեղափախել 16-րդ հոդված, որպես 4-րդ մաս (քանի որ 16-րդ հոդվածը վերաբերում է ապահովման միջոցների ռեգիստրի վերաբերյալ տեղեկատվությանը):

Քննարկվել է, նպատակահարմար ենք գտնում թողնել նույն հոդվածում, քանի որ այն ոչ այնքան բովանդակությանն է վերաբերում, ինչքան տեղեկատվության հասանելիությանը:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

12.              16-րդ հոդվածի.

1)           1-ին մասի 3-րդ կետում «անվճարունակության մասին օրենքի հիման վրա» բառերը փոխարինել «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա» բառերով,

Ընդունվել է։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

2)           3-րդ մասում «փոփոխությունների» բառը փախարինել «փոփոխության» բառով:

Ընդունվել է։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

13.              15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասությունում «, պայմանով, որ վերջինս առանց հսկողի համաձայնության չի փոփոխի, փոխարինի կամ անվավեր դարձնի այդ փաստաթղթերը» բառերը հանել:

Քննարկվել է, նպատակահարմար ենք գտնում թողնել տվյալ արտահայտությունը, քանի որ սկզբունքային է, որ հսկողը թողարկողի հետ հարաբերություններում նման իրավասություն ունենա։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Գ. Մինասյան

14.              17-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում հղումը սույն օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներին պարունակում է անճշտություն, մասնավորապես նշյալ հոդվածները չեն վերաբերում «ապահովված հիփոթեքային պարտատոմսերի տեսակներին»: 

 

Ընդունվել է։