ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սաղաթելյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի նախագծի (Կ-044-03.07.2017,21.02.2018-ԱՍ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

Առաջարկում ենք «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի՝

1.Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել 13-րդ և 14-րդ կետերը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն կետերով սահմանված կենսագործունեության սահմանափակման տեսակներին նախագծում անդրադարձ չկա։

2. Նախագծի 18-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «տրանսպորտի,» բառը։

3. Նախագծի 19-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը։

4. Նախագծի 27-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում «սահմանվում է» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է» բառերով՝ նպատակ ունենալով հաստակեցնել, թե ում կողմից և ինչ իրավական ակտով է սահմանվում հաշմանդամություն ունեցող անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում` նրանց ուղեկցողների համար մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, հիմնարկների վճարովի ծառայություններից օգտվելու արտոնությունների կարգը:

5. Նախագծի 32-րդ հոդվածի 4-րդ մասում «օրենքը, բացառությամբ 6-րդ, 61 -րդ, 62 -րդ հոդվածների» բառերը փոխարինել «օրենքի նախաբանը, 1-5-րդ և 7-44-րդ հոդվածները» բառերով։

6. Նախագծի 32-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխություններին վերաբերող դրույթները շարադրել առանձին օրենքի նախագծի տեսքով, նախագծում ներառելով նաև լիազորված մարմնին բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում համապատասխան գերատեսչական ակտեր ընդունելու իրավասություն (կապված սահմանադրական կարգավորումներով)։

 

   Հարգանքով`   ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ