ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ

ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՂԻՆԱԿԻ

 ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին

Հեղինակ` ՀՀ կառավարություն Կ-044-03.07.2017-ԱՍ-011/0

ԼՐԱՄՇԱԿԵԼ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ԵԼՆԵԼՈՎ ԴՐԱՆԻՑ, ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ  ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳԵԼ :

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՌԱՋԱՐԿԸ

ՀԵՂԻՆԱԿՆ  ԸՆԴՈՒՆԵՑ ԱՌԱՋԱՐԿԸ

Ջեմմա Բաղդասարյան

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին

Հեղինակ` ՀՀ կառավարություն Կ-044-03.07.2017-ԱՍ-011/0

ՀՈԴՎԱԾ 3.  ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ                  1. Սույն oրենքում oգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները`                              1) հաշմանդամություն՝ անձի առողջական խնդիրների, անհատական գործոնների ու միջավայրային արգելքների փոխազդեցության արդյունքում առաջացող իրավիճակ (երեւույթ), որը խոչընդոտում է կամ կարող է խոչընդոտել անձի` մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակության կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը.

Առաջարկ 1. – Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « 1)  Հաշմանդամություն` անձի առողջական խնդիրների և անհատական ու միջավայրային գործոնների փոխազդեցության արդյունքում առաջացող իրավիճակ (երևույթ), որը խոչընդոտում է կամ կարող է խոչընդոտել անձի` մյուսերի հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը»:

Ջեմմա Բաղդասարյան

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին

Հեղինակ` ՀՀ կառավարություն Կ-044-03.07.2017-ԱՍ-011/0

ՀՈԴՎԱԾ 3.  ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ                  2) հաշմանդամություն ունեցող անձ (երեխա)` անձ, ով առողջական խնդիրների, անհատական գործոնների եւ միջավայրային արգելքների հետ փոխազդեցության արդյունքում ունի մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակության կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում

Առաջարկ 2. – Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) հաշմանդամություն ունեցող անձ (երեխա)` անձ,  ով առողջական խնդիրների, անհատական և միջավայրային գործոնների փոխազդեցության արդյունքում ունի մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում»:

Ջեմմա Բաղդասարյան

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին

Հեղինակ` ՀՀ կառավարություն Կ-044-03.07.2017-ԱՍ-011/0

ՀՈԴՎԱԾ 9.  ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ                                      1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են`                                           1) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման նպատակով մատչելի (հասանելի) պայմանների, հավասար հնարավորությունների, կազմակերպական եւ իրավական հիմքերի ապահովումը` անկախ հաշմանդամության առաջացման պատճառից, բնույթից, ծանրության աստիճանից եւ այլ հանգամանքներից,

Առաջարկ 3.-  Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «(հասանելի)» բառը:

Ջեմմա Բաղդասարյան

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին

Հեղինակ` ՀՀ կառավարություն Կ-044-03.07.2017-ԱՍ-011/0

ՀՈԴՎԱԾ 14.  ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

4. Ազգային հանձնաժողովն օրենքով եւ իր աշխատակարգով սահմանված կարգով`

3) ուսումնասիրում է հաշմանդամության առաջացմանը նպաստող գործոնները եւ լիազորած մարմին ներկայացնում դրանց նվազեցմանը եւ (կամ) վերացմանն ուղղված առաջարկություններ,

Առաջարկ 4. – Նախագծի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը հանել ամբողջությամբ:

Ջեմմա Բաղդասարյան

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին

Հեղինակ` ՀՀ կառավարություն Կ-044-03.07.2017-ԱՍ-011/0

ՀՈԴՎԱԾ 23. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

9. Հաշմանդամություն ունեցող անձինք՝ ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկման դատապարտված անձանց պահելու համար նախատեսված վայրերում, առողջական վիճակից ելնելով, ապահովվում են համապատասխան պայմաններով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համալիր եւ տարեկան ծրագրերի համաձայն: Ազատազրկման վայրում եւ նախնական կալանքի տակ գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է անհրաժեշտ իրավաբանական, բժշկական, սոցիալ-հոգեբանական օգնություն եւ տեղեկատվություն` իրենց համար մատչելի (հասանելի) եղանակով, ինչպես նաեւ իրականացվում են այդ անձանց վերականգնմանն ուղղված համապատասխան միջոցառումներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Առաջարկ 5. – Նախագծի 23-րդ հոդվածի 9-րդ մասից հանել «հասանելի» բառը:

Առաջարկ 6.- Հոդված 23-ի 9-րդ մասի «Առողջական վիճակից» բառերը փոխարինել «առողջական վիճակից, անհատական և միջավայրային գործոններից» բառերով:

Ջեմմա Բաղդասարյան

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին

Հեղինակ` ՀՀ կառավարություն Կ-044-03.07.2017-ԱՍ-011/0

ՀՈԴՎԱԾ 25. ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

1. Հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի մատչելիությունը ապահովվում է հետեւյալ հիմնական գործընթացների միջոցով.

1) ֆիզիկական միջավայրի մատչելիությունն ապահովող պահանջների, ինչպես նաեւ համընդհանուր դիզայնի պահանջների եւ չափանիշների մշակումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավմամբ եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից դրանց հաստատումը,

Առաջարկ 7.- Նախագծի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ներգրավմամբ» բառը փոխարինել «մասնակցությամբ» բառով:

Ջեմմա Բաղդասարյան

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին

Հեղինակ` ՀՀ կառավարություն Կ-044-03.07.2017-ԱՍ-011/0

ՀՈԴՎԱԾ 26. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

6. Սույն հոդվածի 1-5-րդ մասերով սահմանված երաշխիքներից եւ միջոցառումներից բացի, հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության եւ հաղորդակցության, ներառյալ` տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների եւ համակարգերի մատչելիությունն ապահովվում է նաեւ հետեւյալ գործընթացների միջոցով.

8) համաժողովների, կլոր սեղանների, քննարկումների, սեմինարների ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին համարժեք` մատչելի ձեւաչափով տեղեկատվության տրամադրման ապահովումը (բրայլյան տառատեսակով նյութեր, ժեստերի լեզվով թարգմանություն եւ այլն):

Առաջարկ 8.- Նախագծի 26-րդ հոդվածի 3-րդ 6-րդ մասի 8-րդ կետի «բրալյան տառատեսակով» բառերը փոխարինել «բրալյան համակարգով» բառերով:

Ջեմմա Բաղդասարյան

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին

Հեղինակ` ՀՀ կառավարություն Կ-044-03.07.2017-ԱՍ-011/0

ՀՈԴՎԱԾ 28. ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

3. Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության եւ դաստիարակության համար մատչելի պայմանները եւ հավասար հնարավորություններն ապահովվում են սույն հոդվածի 1-2-րդ մասերով ամրագրված երաշխիքներով ու միջոցառումների իրականացմամբ, սույն օրենքի 29-րդ, 30-րդ հոդվածներով սահմանված պահանջների կատարմամբ եւ հետեւյալ գործընթացների ապահովման միջոցով:

Առաջարկ  9.- Նախագծի 28-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «դաստիարակությամբ» բառը:

Ջեմմա Բաղդասարյան

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին

Հեղինակ` ՀՀ կառավարություն Կ-044-03.07.2017-ԱՍ-011/0

ՀՈԴՎԱԾ 29. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

2. Եթե հաշմանդամություն ունեցող նախադպրոցական տարիքի երեխայի առողջական վիճակով պայմանավորված, հնարավոր չէ նրա դաստիարակությունն իրականացնել նախադպրոցական կրթության ծրագիր իրականացնող ուսումնադաստիարակչական հաստատություններում կամ ընդհանուր տիպի մանկական նախադպրոցական այլ հիմնարկներում, ապա երեխայի ծնողի (կամ այլ օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ, այն կարող է իրականացվել տնային պայմաններում՝ նախադպրոցական կրթության ծրագիր իրականացնող ուսումնադաստիարակչական հաստատության կամ ընդհանուր տիպի նախադպրոցական այլ հիմնարկի եւ համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի աջակցությամբ՝ պետական բյուջեի կամ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: Այս դեպքում երեխայի խնամքն ու դաստիարակությունը փաստացի իրականացնող ծնողին (կամ այլ օրինական ներկայացուցչին) տրամադրվում է նյութական ապահովություն կամ արտոնություններ: Սույն մասով սահմանված՝ նախադպրոցական կրթության ծրագիր իրականացնող ուսումնադաստիարակչական հաստատության կամ ընդհանուր տիպի մանկական նախադպրոցական այլ հիմնարկի եւ համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի կողմից երեխայի դաստիարակությանն աջակցության, դրա ֆինանսավորման, ինչպես նաեւ երեխայի խնամքն ու դաստիարակությունը փաստացի իրականացնող ծնողին (կամ այլ օրինական ներկայացուցչին) նյութական ապահովությունը կամ արտոնությունները տրամադրելու կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Առաջարկ 10.- Նախագծի 29-րդ հոդվածի 2-րդ մասի «երեխայի առողջական վիճակով պայմանավորված» բառերը փոխարինել «երեխայի առողջական վիճակով, անհատական և միջավայրային գործոններով պայմանավորված պայմանավորված» բառերով:

Ջեմմա Բաղդասարյան

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին

Հեղինակ` ՀՀ կառավարություն Կ-044-03.07.2017-ԱՍ-011/0

ՀՈԴՎԱԾ 33. ՄՇԱԿՈՒՅԹԸ

4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով ամրագրված երաշխիքներից ու միջոցառումներից բացի, մշակույթի ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման նպատակով մատչելի պայմանները եւ հավասար հնարավորություններն ապահովվում են նաեւ սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված պահանջների իրականացմամբ եւ հետեւյալ գործընթացների միջոցով՝

1) հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի մատչելիությունը ապահովող գործընթացների շրջանակներում, իրականացվում են թատրոնների, թանգարանների, կինոթատրոնների, գրադարանների, մշակութային նշանակություն ունեցող այլ շինությունների մատչելիության ապահովմանը եւ դրանցից անարգել կերպով օգտվելու պայմանների ստեղծմանը միտված աշխատանքներ, ընդ որում, համընդհանուր դիզայնի պահանջների լրիվ կամ մասնակի ապահովման անհնարինության դեպքում, ապահովվում է օժանդակ հարմարանքների առկայությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանք առավելագույնս մատչելի դարձնելու նպատակով:

Առաջարկ 11. – Նախագծի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «անարգել կերպով» բառերը փոխարինել «մատչելի կերպով» բառերով:

Ջեմմա Բաղդասարյան

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին

Հեղինակ` ՀՀ կառավարություն Կ-044-03.07.2017-ԱՍ-011/0

ՀՈԴՎԱԾ 33. ՄՇԱԿՈՒՅԹԸ

2. Մշակութային միջոցառումների ժամանակ կազմակերպիչները պարտավոր են հենաշարժական եւ տեղաշարժման խնդիրներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսել խելամիտ հարմարեցումներ՝ խորհրդակցելով հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Առաջարկ 12. – Նախագծի 33-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «հենաշարժական և տեղաշարժական խնդիրներ ունեցող» բառերը:

Ջեմմա Բաղդասարյան

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին

Հեղինակ` ՀՀ կառավարություն Կ-044-03.07.2017-ԱՍ-011/0

ՀՈԴՎԱԾ 34. ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ

4. Սույն հոդվածի 1-4-րդ մասերով ամրագրված երաշխիքներից ու միջոցառումներից բացի, հանգստի կազմակերպման եւ մարզական կյանքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման նպատակով մատչելի պայմանները եւ հավասար հնարավորություններն ապահովվում են նաեւ սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված պահանջների իրականացմամբ եւ հետեւյալ գործընթացների միջոցով՝

1) հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի մատչելիությունն ապահովող գործընթացների շրջանակներում, իրականացվում են մարզական կառույցների մատչելիության ապահովմանը եւ դրանցից անարգել կերպով օգտվելու պայմանների ստեղծմանը միտված աշխատանքներ, ընդ որում, համընդհանուր դիզայնի պահանջների լրիվ կամ մասնակի ապահովման անհնարինության դեպքում, ապահովվում է օժանդակ հարմարանքների առկայությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանք առավելագույնս մատչելի դարձնելու նպատակով,

2) սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխան, ապահովվում է հանգստի եւ ժամանցի վայրերից հաշմանդամություն ունեցող անձանց անարգել կերպով օգտվելու պայմանների ստեղծումը:

Առաջարկ 13. – Նախագծի 34-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի «անարգել բառերը» փոխարինել «մատչելի կերպով» բառերով:

Ջեմմա Բաղդասարյան

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին

Հեղինակ` ՀՀ կառավարություն Կ-044-03.07.2017-ԱՍ-011/0                                                                             

 ՀՈԴՎԱԾ 38. OՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ                                                   5. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-57-ՀՆ-0800-1 օրենքի՝

1) 62 -րդ հոդվածի «ը» ենթակետը «պաշտպանության» բառից հետո լրացնել «մարտական գործողությունների» բառերով.

2) 62 -րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` ժ1 ) ժ2 ) կետերով.

«ժ1 ) հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնաuվածքը.

ժ2 ) պահեստազորի վարժական հավաքներին մասնակցելու ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնաuվածքը.»:

Առաջարկ 14.- Նախագծի 38-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ կետերով.

«3) 6-րդ հոդվածի «անձին հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու» բառերը փոխարինել «անձին «հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչելու կամ չճանաչելու,» բառերով, «հաշմանդամ երեխայի կարգավիճակը» բառերը «հաշմանդամություն

ունեցող երեխայի» կարգավիճակը» բառերով,

4) 61-րդ հոդվածի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «բ) Անձին ճանաչում են հաշմանդամություն ունեցող, սահմանում են հաշմանդամության խումբը,

հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակը, որոշում են հաշմանդամության

պատճառական կապը, ժամկետը և վաղեմությունը»,

5) 61 -րդ հոդվածի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «գ) որոշում են

սոցիալական պաշտպանության միջոցառումների տեսակներից, ձևերից և ծավալներից

հաշմանդամություն ունեցող անձի կարիքները, մշակում և հաստատում են

անհատական վերականգնողական ծրագիրը.»,

6) 61-րդ հոդվածի «ը» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  «ը) վերահսկում են վերականգնողական անհատական ծրագրերի իրականացումը և հաշմանդամություն

ունեցող անձանց աշխատանքային պայմանների համապատասխանությունն

օրենսդրության պահանջներին.».

7) 61-րդ հոդվածի «ժ» կետից հանել «հաշմանդամության կանխարգելման» բառերը և

շարադրել հետևյալ խմբագրությամբ. «մասնակցում են հաշմանդամություն ունեցող

անձանց բժշկասոցիալական վերականգնման ծրագրերի մշակման աշխատանքներին»։