ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

<<ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (Պ-266-13.02.2018-ԱՍ-011/0) ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՈՒՄԻՑ ԱՌԱՋ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ  ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ

ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

 

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

 

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

 

ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀՀ կառավարություն

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նա­խագծի (Պ-266-13.02.2018-ԱՍ-011/0)

Բժշկական հաստատության դե­ղա­տունը չունի առանձին իրավաբա­նա­կան անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կար­գա­վի­ճակ, այլ հան­դիսանում է բժշկական հաստատության կառուցվածքային ստորաբաժանում և դե­ղա­տնա­յին գործունեությունն իրականացնում է բժշկական հաստատության կարիքների հա­մար: Մինչդեռ, նախագծով նախատեսված լրացմամբ առաջարկվում է առանց օրենքով նա­խա­­­տես­ված մեծածախ իրացման լիցենզիայի առկայության, Հայաստանի Հանրապե­տու­թյան տա­րածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղա­գործական արտադ­րանք ներմուծելու իրավունք վերապահել նաև բժշկական օգնության և սպասարկման գործու­նե­ության լիցենզիա ունեցող անձին, ընդ որում առանց հստա­կեց­նե­լու ներմուծման նպատակը (բժշկական հաստատության կարիքների համար կամ դեղե­րի մեծածախ կամ մանրածախ իրացման համար կամ այլ նպատակով), ինչն ընդո­ւն­ելի չէ:

 

Չի ընդունվել

Չի ընդունվել

ՀՀ կառավարություն

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նա­խագծի (Պ-266-13.02.2018-ԱՍ-011/0)

Առաջարկում ենք վերանայել նախագծի իմաստով ընտա­նի­քի անդամների շրջանակը:

Նախագծի 1-ին հոդ­վա­ծի 2-րդ կետով նախատեսված լրացման մեջ առաջար­կում ենք՝

1) «և» շաղկապներն փոխարինել «կամ» շաղկապներով` նկատի ունենալով այն հան­գա­ման­քը, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քի 45-րդ հոդ­վածի 10-րդ մասով ամրագրված դրույթների պայմաններում նա­խագծով առա­ջարկվող կարգավորումը կիրառելի կլինի թվարկված պայմանների միաժամա­նակյա առկայության դեպքում, ինչը, գտնում ենք, չի բխում նախագծի նպատակներից.

2) «որդեգրող ծնող» և «որդեգրված երեխա» բառերը հանել, քանի որ Հայաս­տանի Հան­րապետության ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համա­ձայն` որդե­գրու­մը դատական ակտ է, որով որդեգրվողը ձեռք է բերում կենսաբանական կապերին հա­մար­ժեք ընտանեկան կապեր, որոնց շնորհիվ որդեգրողները և որդեգրված­ները ձեռք են բե­րում ծնողների և զավակների համար օրենքով նախատեսված իրա­վուն­ք­ներ և պար­տա­կա­նու­թյուններ: Հետևաբար, «ծնող» և «որդեգրող ծնող», ինչպես նաև «երեխա» և «որդեգրված երե­խա» հասկացությունների տարանջատումը չի բխում օրենքի պահանջից.

3) անդրադառնալ խորթ ծնողներին, քանի որ Հայաստանի Հանրապետության ըն­տա­նե­կան օրենսգրքի 85-րդ հոդվածը սահմանում է խորթ հորը և խորթ մորը պահելու խորթ զա­վակ­ների պարտականությունը, ըստ որի, օգնության կարիք ունեցող անաշխա­տու­նակ խորթ ծնող­ներն իրավունք ունեն դատական կարգով պահանջել դրա համար անհրաժեշտ բա­վա­րար միջոցներ ունեցող չափահաս աշխատունակ խորթ զավակներից ապրուստի միջոց, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց չափահաս աշխատունակ զավակներից կամ ամուսիններից (նախկին ամուսիններից)։ Այլապես ստացվում է, որ Հայաստանի Հան­րա­պետության ընտանեկան օրենսգիրքը, անգամ ցանկության բացակայության դեպքում, սահմանում է դատական միջամտությամբ խորթ ծնողներին պահելու խորթ երեխաների պար­տա­կանությունը, մինչդեռ նախագծային կարգավորումների պայմաններում խորթ երեխան ցանկության դեպքում անգամ չի կարողանա անհրաժեշտ դեղորայք ներմուծել խորթ ծնողի բուժման կուրսի կամ անձնա­կան օգտագործման համար:

Ընդունվել է

Ընդունվել է: Լրամշակելու առաջարկով: