1. ԱՌԱՋԱՐԿ

«Բարձրագույն կրթության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-260-08.02.2018-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  երրորդ հոդվածի առաջին  մասի 42-րդ կետի «իրավունք» բառից հետո  առաջարկում ենք  ավելացնել  «,որն ուղղված է ապահովելու  նրանց  ուսումնական նպատակների իրականացումը» բառերով: 

Բուհի ակադեմիական անձնակազմի և սովորողների հետազոտություն անելու  ուսուցանելու և ուսանելու անկախության իրավունք, որն ուղղված է ապահովելու ուսումնական նպատակների իրականացումը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Ակադեմիական ազատությունը որպես հասկացություն  ունի ընդունված բնորոշում որի բաղկացուցիչն են կազմում նաև ակադեմիական ազատության նպատակները:   

  1. ԱՌԱՋԱՐԿ

«Բարձրագույն կրթության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-260-08.02.2018-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում առաջարկում ենք  հստակեցնել ինտեգրված ծրագրերով ուսուցանելու հնարավությունը՝ այն  կիրառել որոշակի սահմանափակումներով, հաշվի առնելով մասնագիտությունների առանձանահատկություները: Օրինակ ինտեգրված ուսուցումը կիրառելի դարձնել միայն մշակութային ոլորտի մասնագիտությունների և բժշկական բուհերի համար: Իսկ մնացած մասնագիտությունների  դեպքում այն կարող է կիրառվել որոշակի սահմանափակումներով:

Ինտեգրված ծրագրով ուսուցումը համարժեք մեկ ծրագրով ուսուցում է, որի ավարտին տրվում է բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճան:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Մշակութային և բժշկական ոլորտում մասնագիտություն տրամադրող բուհերի կողմից ինտեգրված ծրագրերի ուսուցման հնարավորությունը լիովին հասկանալի է, քանի որ կան դեպքեր երբ միայն  առաջին աստիճանի  որակավորումը հնարավորություն չի տալիս օգտվելու աշխատանքի իրավունքից: Այն մասնագիտությունների ուսուցումը, որոնք աշխատանքային հարաբերությունների սահմանափակման չեն հանգեցնում, առաջարկում ենք չկիրառել ինտեգրված ուսուցման համակարգը կամ այն կիրառել մասնակիորեն՝ միայն առաջին և երկրորդ աստիճանի որակավորում ստանալու դեպքում և բացառել երրորդ աստիճանի որակավորում ստանալու ինտեգրված ծրագրով:

  1. ԱՌԱՋԱՐԿ

«Բարձրագույն կրթության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-260-08.02.2018-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 18-րդ հոդվածի դրույթները առաջարկում ենք տարածել նաև մասնավոր բուհերի վրա՝ ապահովելով համահարթեցումը և կառավարման կարգի միանմանությունը: Առաջարկում ենք 18-րդ հոդվածի 2-րդ մասի  առաջին պարբերությունում և 18-րդ հոդվածի 3-րդ մասում «հանրային» բառից  հետո ավելացնել նաև «մասնավոր»  բառը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Կարծում ենք բուհում կրթական որակի ապահովման համար մեծ դերակատարություն ունեն  բուհի կառավարման մարմինների կազմակերպման կարգը և պայմանները:  Բուհի կառավարման խորհրդի,  ռեկտորի,  գիտական խորհրդի գործառութային տարանջատումը ունի ոչ միայն տեսական այլև գործնական կարևոր նշանակություն: Հավատարմագրված բոլոր  բուհերը կառավարման մարմինների և գործառույթների տեսանկյունից պիտի լինեն համահարթեցված: Հիմք ընդունելով վերոգրյալը,  մասնավոր բուհի հայեցողությանը թողնելով դրա կազմակերպաիրակվական ձևի ընտրության հնարավորությունը, դրանց վրա տարածել «Բարձրագույն կրթության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-260-08.02.2018-ԳԿ-011/0), Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 18-րդ հոդվածի դրույթները անկախ հիմնադիր հանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկակակն անձի հանգամանքից: Հյաստանի Հանրապետության հավատարմագրված բոլոր բուհերում կառավարումը պետք է հիմնված լինի միևնույն մեթոդաբանության վրա:

  1. ԱՌԱՋԱՐԿ

Բարձրագույն կրթության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-260-08.02.2018-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 27-րդ հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետի 5-րդ պարբերությունը հանել:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բարձրագույն կրթության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-260-08.02.2018-ԳԿ-011/0), Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 16-րդ հոդվածը ամբողջությամբ կարգավորումը է բուհում  քաղաքական, կուսակցական, հասարակական, կրոնական կազմակերպությունների և միավորումների  գործունեության վերաբերյալ հարցը: Հետևաբար ավելորդ ենք համարում օրենքում կրկնությունը: «Իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասը ևս խոսում է իրավական նորմերի  կրկնության բացառման մասին:

  1. ԱՌԱՋԱՐԿ

Բարձրագույն կրթության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-260-08.02.2018-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 18-րդ հոդվածի 5-րդ մասը առաջարկում ենք շարադրել հետևյալ կերպ:

Կառավարման խորհուրդը ձևավորվում է բուհի դասախոսական կազմից՝ 25 տոկոս, ուսանողության ներկայացուցիչներից՝ 25 տոկոս, բուհի հետ համագործակցող  գործատուներից՝ 25 տոկոս, ինչպս նաև հւիմնադրից և պետական կառավարման լիազորված մարմնի կողմից առաջադրված անձին՝ 25 տոկոս, համամասնությամբ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Կարծում են բուհի կառավարման խորհրդում հավասար համամասնության ներկայացվածությունը հնարավորություն կտա բուհի կառավարումն  իրականացնել էլ ավելի արդյունավետ եղանակով: Բարձրագույն ուսումնական հաստատությունում տեղի ունեցող գործընթացների շահագրգիռ կողմ է հանդիսանում բուհի ուսանողությունը: Ուսանողները բուհում իրենց ներկայացուցչությունն իրականացնում են ուսանողական ինքնակառավարման մարմինների (ուսանողական խորհուրդ) միջոցով: Ուսանողների պատշաճ քանակի ներկայությունը բուհի կառավարման խորհրդում կապահովի  բուհի կառավարման թափանցիկությունն ու արդյունավետություն:

  1. ԱՌԱՋԱՐԿ

Բարձրագույն կրթության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-260-08.02.2018-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 18-րդ հոդվածն առաջարկում ենք լրացնել  նոր 16-րդ մասով հետևյալ բովանդակությամբ:

Նույն անձը չի կարող համատեղել  բուհի կառավարման խորհրդի, գիտական խորհրդի և(կամ)  գործադիր կառավարման մարմնի ղեկավարի պաշտոնները:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Բարձրագույն կրթության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-260-08.02.2018-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հստակ տարանջատում է բուհի կառավարման մարմիններն ու դրանց գործառույթները: Բացի այդ, բուհի կառավարման մարմիններից յուրաքանչյուրը կոչված է իրականացնելու բուհի արդյունավետ կառավարման ուղղված իր նպատակների իրակացմանը: Ուստի շահերի բախման հնարավոր իրավիճակներից խուսափելու համար նպատակահարմար է ունենալ բուհի կառավարման մարմինները ղեկավարող անձինք, ովքեր բուհի կառավարման մարմիններում այլ վարչական գործառույթներով օժտված չեն:

  1. ԱՌԱՋԱՐԿ

Բարձրագույն կրթության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-260-08.02.2018-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում առաջարկում ենք  տալ համալսարան, ակադեմիա, ինստիտուտ, կոնսերվատորիա  և այլ  հնարավոր կրթական հաստատությունների անվանումներն ու բնորոշումները: Անհրաժեշտ ենք համարում նաև օրենքում ամրագրել դրանց ձևավորման կարգն ու  առանձանահատկությունները:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Անհրաժեշտ ենք համարում կարգավորել  Հայաստանի Հանրապետությունում ստեղծվող  բարձրագույն ուսումնական հաստատությունների անվանումներում հստակության ապահովումը:Ակադեմիա, ինստիտուտ և այլ բնորոշումները պետք է ունենալ հստակ սահմանազատումներ կախված մատուցվող ծառայություններից և կրթական չափորոշիչներից: Միջազգային փորձը վկայում է, որ ինստիտուտներ են համարվում մեկ մասնագիտական ուղղվածությամբ կրթություն առաջարկող բուհերը՝ օրինակ, տեղեկատվական ոլորտի, արվեստի և այլն: Ինստիտուտները կարող են ստեղծվել ինչպես համալսարաններին կից, այնպես էլ առանձին միավորների տեսքով: Ակադեմիա եզրույթն ավելի շատ օգտագործվում է մասնագիտացված լրացուցիչ կրթական ծրագրերի դեպքում, որոնք ապահովում են մասնագիտական աստիճանի շնորհումը: Օրինակ օդային ակադեմիա ԱՄՆ-ում, ազգային անվտանգության ակադեմիան Լեհաստանում, Ճապոնիայում  և այլն: Տարբեր երկրներում վերոգրյալ հաստատությունների ամրագրումը օրենքում կատարվում է հաշվի առնելով տարբեր  չափորոշիչներ: Այդ չափորոշիչներից կարող են լինել ուսանողների քանակը և այն մասնագիտությունների ցանկը, որոնք հնարավոր է ուսուցանել բարձրագույն ուսումնական հաստատությունում:

  1. ԱՌԱՋԱՐԿ

Բարձրագույն կրթության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-260-08.02.2018-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 18-րդ հոդվածում առաջարկում ենք սահմանել «համագործակցող գործատու» եզրույթը: Առաջարկում ենք նաև սահմանել համագործակցող գործատուի ընտրության կարգն ու պայմանները:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան յուրաքանչյուր անձ կարող է զբաղվել ձեռներեցությամբ, հիմնելով իրավաբանական անձ կամ գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր (սահմանափակումներ ներկայացված են միայն որոշակի պաշտոններ զբաղեցնող անձանց համար): Ըստ էության ներկայիս նախագծի տրամաբանությունից բխում է, որ յուրաքանչյուր գործատու կարող է ճանաչվել համագործակցող գործատու: Նախագծում բացակայում են ընթացակարգային դրույթները գործատուների ընտրության կարգի և նրանց ներկայացվող նվազագույն չափորոշիչների վերաբերյալ: Կարծում ենք, այն կհանգեցնի  տարընկալումների և  օրենքի ոչ հստակ շարադրված  դրույթների    տարընթերցմանը: