ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Սաղաթելյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-259-08.02.2018-ՊԻՄԻ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.
Առաջարկում ենք «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Բացառությամբ հատուկ կացության կարգավիճակի,» բառերը՝ հնարավոր հակասությունից խուսափելու նպատակով:
Ելնելով վերոգրյալից Նախագիծը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ հոդվածով.
«Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Բացառությամբ հատուկ կացության կարգավիճակի,» բառերը:»
Հարգանքով` ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ