ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Սաղաթելյան

 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-247-30.01.2018-ՏՀ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

        «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի.

  1. վերնագրից հանել «ժամանակավոր» բառը,
  2. 1-ին հոդվածը ներկայացնել հետևյալ խմբագրությամբ «2018 թվականի ապրիլի 1-ից արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով դրանց ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, բացառությամբ մինչև 2018 թվականի հունվարի 25-ը ձեռք բերված և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների,
  3. 2-րդ հոդվածում «հրապարակմանը հաջորդողտասներորդ օրվանից» բառերը փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

 

 

    Հարգանքով`        ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ