ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» Կ-247-30.01.2018-ՏՀ-011/0 օրենքի նախագծի վերաբերյալ

 

  1. Օրենքի նախագծի հոդված 1-ում «մինչև հոկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «մինչև Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 877 որոշման մեջ լրացում կատարելը և աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող երկրների ցանկում Հայաստանի Հանրապետությունը ընդգրկելը» բառերով:
  2. Օրենքի նախագծի հոդված 1-ից հանել «ժամանակավորապես» բառը

 

Հիմնավորում

ՀՀ Սահմանադրության Սահմանադրության 79-րդ հոդվածը ամրագրում է իրավական որոշակիության սկզբունքը, որի համաձայն որի՝ «հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»:

ՀՀ սահմանադրական դատարանն ևս իր մի շարք որոշումներում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին՝ այն դիտելով որպես իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը: Մասնավորապես՝ ՍԴՈ-1176 և ՍԴՈ-1213 որոշումներում Սահմանադրական դատարանը արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «…իրավական որոշակիության տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանություննրի կամ շփոթության» և «իրավական որոշակիության սկզբունքը ….. ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ»:

Մինչդեռ օրենքի նախագծում տեղ գտած ձևակերպումները հստակ չեն, ինչի հետևանքով քաղաքացիները օրենքի պահանջներին համապատասխան վարքագիծ դրսևորելու հնարավորություն չունեն, քանի որ բազմաթիվ քաղաքացիների մոտ առկա շփոթ, որ հոկտեմբերի 1-ից հետո թույլատրվելում է Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը: Ուստի առաջարկում եմ, «հոկտեմբերի 1» բառը  «մինչև Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 877 որոշման մեջ լրացում կատարելը և աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող երկրների ցանկում Հայաստանի Հանրապետությունը ընդգրկելը»: Կարծում եմ, որ ժամանակավորապես բառը ևս անհրաժեշտ է հանել նախագծից, քանի որ օրենքի վերտառության մեջ այն արդեն ընդգրկված է: