ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Կ-135-27.09.2017-ՏՀ-011/0)  վերաբերյալ

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

ԱՌԱՋԱՐԿԸ

    ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Կ-135-27.09.2017-ՏՀ-011/0) 

Նախագծի տեքստը (հոդվածներ 5-րդ, 6-րդ9-րդ) խմբագրել այնպես, որ պահպանվի Հանձնաժողովի ինքնուրույնության ներկայումս գործող աստիճանը: Մասնավորապես՝ այդ առումով խմբագրել նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվող 5.1-րդ հոդվածի 2-րդ մասի ե), զ), է) և ը) կետերը:

    ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Կ-135-27.09.2017-ՏՀ-011/0) 

Նախագծի 7-րդ հոդվածը հանել:

    ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Կ-135-27.09.2017-ՏՀ-011/0) 

Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվող 17-րդ հոդվածի ժա) կետը հետևյալ կերպ.

«ժա) լիցենզավորված և լիցենզիա ստանալու հայտ ներկայացնող անձանցից պահանջել տեղեկատվություններ՝ հանձնաժողովի կողմից հաստատված ցանկով՝ ըստ լիցենզիա ունեցողների և ըստ  լիցենզիայի ստանալու հայտ ներկայացնողների»

    ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Կ-135-27.09.2017-ՏՀ-011/0) 

Նախագծի 11-րդ հոդվածով առաջարկվող օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը խմբագրել՝ համապատասխանեցնելով գաղտնիության մասին իրավական ակտերին: 

    ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Կ-135-27.09.2017-ՏՀ-011/0) 

Նախագծի 15-րդ հոդվածով առաջարկվող՝ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում հստակեցնել «բաշխում» և «մատակարարում» տերմինների հասկացությունները:

 

    ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Կ-135-27.09.2017-ՏՀ-011/0) 

Նախագծի 16-րդ հոդվածը հանել:

    ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Կ-135-27.09.2017-ՏՀ-011/0) 

Նախագծի 21-րդ հոդվածի 2-րդ կետը հանել: Նախատեսել դրույթներ՝ լիցենզիայի փոփոխության պարագայում վնասի փոխհատուցման սկզբունքների վերաբերյալ:

    ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Կ-135-27.09.2017-ՏՀ-011/0) 

Նախագծի 23-րդ հոդվածը հանել:

    ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Կ-135-27.09.2017-ՏՀ-011/0) 

Նախագծի 26-րդ հոդվածով առաջարկվող օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի ա) կետը խմբագրել այնպես, որ տարբերվեն արդեն գործող ջրօգտագործման թույտվություն ունեցող ՀԷԿ-երին և նոր կառուցվող ՀԷԿ-երին ներկայացվող  պահանջները:

    ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Կ-135-27.09.2017-ՏՀ-011/0) 

Նախագծի 31-րդ հոդվածով առաջարկվող՝ օրենքի  39-րդ հոդվածի 2-րդ մասում «համագործակցելով» բառը փոխարինել

«համաձայնեցնելով» բառով:

    ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Կ-135-27.09.2017-ՏՀ-011/0) 

Նախագծի 32-րդ հոդվածով առաջարկվող՝ օրենքի  39.1-րդ հոդվածի 3-րդ մասում ճշգրտել, թե շուկայի որ մատակարարի մասին է խոսքը:

    ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Կ-135-27.09.2017-ՏՀ-011/0) 

Նախագծի 32-րդ հոդվածով առաջարկվող՝ օրենքի  39.6-րդ հոդվածով նախատեսել շուկայի կանոնների ձևավորման սկզբունքներն ու մեխանիզմները: 

    ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Կ-135-27.09.2017-ՏՀ-011/0) 

Նախագծի 35-րդ հոդվածով առաջարկվող՝ օրենքի  42-րդ հոդվածում  նախատեսել դրույթներ՝ սպառողին մատակարարվող հոսանքի որակի  (լարում և հաճախականություն) մասին և ամրագրել առավելագույն հոսանքազրկման ժամանակը, բացառությամբ ֆորս մաժորային իրավիճակների: Այդ դրույթը ավելացնել նաև Հանձնաժողովի կողմից մշակվող օրինակելի պայմանագրում:

    ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Կ-135-27.09.2017-ՏՀ-011/0) 

Նախագծի 35-րդ հոդվածով առաջարկվող՝ օրենքի  42-րդ հոդվածում  ամրագրել տույժերի կոնկրետ չափեր: Մասնավորապես՝ 20-40 մլն դրամի փոխարեն նախատեսել կոնկրետ 30 մլն դրամի տույժ:

    ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Կ-135-27.09.2017-ՏՀ-011/0) 

Նախագծի 38-րդ հոդվածը լրացնել 7-րդ և 8-րդ մասերով.

«7. Սույն օրենքի 30.1-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում օրենքի ընդունումից 18 ամիս հետո:

8. Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի համար Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15 տարի հետո՝ էներգիայի վերականգնվող այլ ռեսուրսների (հողմ,ային, արեգակնային, երկրաջերմային և կենսազանգվածի) կիրառմամբ էլեկտրակայանների կողմից քսան տարվա ընթացքում տրվում է արտադրվող ամբողջ էլեկրաէներգիայի գնման երաշխիք: Արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան ենթակա է գնման 7 տարի ժամկետով, մինչև էլեկտրաէներգիայի շուկայի կանոնների ձևավորումը:»: