«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍ­ԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱ­­ՅԱՍ­­ՏԱ­ՆԻ ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­­ՏՈՒ­ԹՅԱՆ ՕՐԵՆՔ­Ի ՆԱ­ԽԱ­ԳԾԻ
(Պ-224-15.12.2017-ԱՍ-011/0) ՎԵ­ՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ­ՐԱՊԵՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ    ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ «Հայաստանի Հանրա­պե­տության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքի նախագիծը (այսուհետ՝ օրենքի նախագիծ) խնդրահարույց է. այն չի ծառայում հիմ­նավորման մեջ նշված նպատակին, և առաջարկում է օրենքի նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ստորև ներկայացված հիմնա­վորումները:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ամենօրյա աշխատանքի (հեր­թա­փոխի) սկիզբը և ավարտը սահմանվում են գործատուի ներ­քին կար­գապահական կանոններով՝ բա­ցա­ռու­թյամբ պետական և տեղական ինքնա­կա­ռա­վարման մար­մինների և դրանց ենթակա կազ­մա­կերպությունների, որտեղ աշխատա­ժա­մա­նակի սկիզբը և ավար­տը սահմանվում են Հայաս­տա­նի Հանրապետության կառա­վա­րու­թյան կողմից. այսօրվա դրությամբ աշ­խա­տաժա­մա­նակի սկիզբը ժամը 9.00-ն է, իսկ ավարտը` 18.00-ն: Հետևա­բար, օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումը և հիմնավորման մեջ նշված պնդումն առ այն, որ աշխատանքային օրվա ավարտը ժամը 17.00-ն սահմանելու պա­րա­գայում աշխատանքային ժամերը կկրճատվեն մեկ ժամով, վերաբերելի է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակեր­պու­թյունների, ինչ­պես նաև այն կազմակերպու­թյուն­նե­րի աշխատողներին, որտեղ գործատուի ներ­քին կար­գա­պահական կանոններով աշխատան­քա­յին օրվա ավարտը սահմանված է ժամը 18.00-ն: Մինչդեռ, գործատուները, ազատ լինելով սահ­մա­նե­լու աշխատանքային օրվա սկզբի և ավարտի ցան­կացած ժամ, կարող են աշխատանքային օրվա սկիզբը սահ­ման­ել, օրինակ, ժամը 13.00-ն, իսկ ավարտը` ժամը 21.00-ն, արդյունքում՝ օրենքի նախագծի ընդունման դեպքում աշխա­տանքային օրվա տևողությունը կկրճատվի ոչ թե մեկ, այլ՝  չորս ժամով:

Բացի դրանից, հնարավոր են դեպքեր, երբ նախադպրոցական ուսումնական հաստա­տու­թյու­նում աշխատանքային օրվա ոչ միայն ավարտը, այլ նաև սկիզբը չհամա­պատասխանեն աշ­խա­տո­ղի աշխատանքային օրվա սկզբի և ավարտի հետ: Օրինակ, եթե աշխատողի աշ­խա­տան­քա­յին օրն սկսվում է ժամը 9.00-ին, միաժամանակ նույն ժամին է սկսվում նաև նախա­դպրոցական ուսում­նական հաստատության աշխատանքային օրը, ապա աշխատողի համար խնդիր կլինի նաև առավոտյան ճիշտ ժամին աշխատանքի ներկայանալը: Առաջարկվող կար­գա­վորման պա­րա­գայում խնդրահարույց է նաև այն դեպքը, երբ նախադպրոցական ուսում­նա­կան հաս­տա­տու­թյունում աշխատանքն ավարտվում է ոչ թե 17.30-ին, այլ ավելի շուտ: Ուստի, նշված դեպքերում, առաջարկվող կարգավորումը չի ծառայի իր նպատակին:

Մյուս կողմից, ինչպես վկայում է ուսումնասիրված միջազգային փորձը, նշված խնդիր­ները (նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխարհա­գրա­կան ծած­կույթի մեծացում, մինչև 2 տարեկան երեխաների ընդունելություն այդ հաս­տա­տու­թյուններ, ամ­սական վճարվող գումարի մատչելիություն, աշխատանքային ժամերի համա­պա­տասխա­նեցում) պետք է լուծվեն պետական և համայնքային աջակցությամբ՝ հա­մա­պատասխան հնարավորություններ ապահովելու միջոցով:

Ինչ վերաբերում է քննարկվող խնդիրների լուծումների ապահովման գործընթաց­ներում գոր­­ծա­տուների մասնակցությանը, ապա այս առումով կարևորվում է իրական խթանների ստեղ­­ծումը (այդ թվում՝ նաև պետական և համայնքային կազմակերպությունների օրինակով)՝ ուղղված գործատուների կողմից աշխատանքի վայրում երեխաների ցերեկային խնամքի այլընտրանքային հնարավորությունների ստեղծմանը:

Այս առումով, հատկանշական է Հայաս­տա­նի Հանրապետության Ազգայի ժողովի կող­մից 2017 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաս­տա­նի Հանրա­պե­տության օրենքը, որով սահմանվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի ար­ձա­կուրդում գտնվող երիտասարդ մայրերին՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխա­տան­քի վերա­դառ­նա­լու դեպքում՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմա­կեր­պելու համար աջակ­ցու­թյուն ստանալու իրավունքը:

Միևնույն ժամանակ, համաձայն օրենքի նախագծի, նախադպրոցական ուսումնական հաս­տա­տու­թյուն հաճախող երեխա ունեցող աշխատող ծնողներից միայն մեկն իրավունք ունի օգտվելու առաջարկվող՝ ոչ լրիվ աշխատանքային օր նախատեսելու իրավունքից: Այս կա­պակ­ցությամբ պարզ չէ, թե ինչպես է ծնողներից մեկի գործատուն տեղեկանալու մյուս ծնո­ղի կող­մից արդեն իսկ նշված իրավունքից օգտվելու փաստի մասին:

Ելնելով շարադրվածից՝ գտնում ենք, որ օրենքի նախագծով առաջարկվող կարգա­վորմամբ աշխա­տան­քային ժամերի կրճատումը որպես գործատուի պարտավորություն սահմանելը ոչ միայն չի հա­մապատասխանում միջազգային դրական փորձին, այլ նաև չի լուծում  երեխա խնամող ծնող­նե­րի աշխատանքը երեխայի խնամքին զուգահեռ կազմա­կերպելու խնդիրը:

Միաժամանակ՝ չենք կիսում օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված այն տեսակետը, որ նա­խա­դպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխայի ծնողներից մեկի աշ­խա­տան­քային օրվա ժամերի կրճատումը չի կարող բացասաբար ազդել աշխատողի աշխա­տան­քի արդյու­նավետության վրա: Հակառակը, մեր գնահատմամբ, նման կոշտ կարգա­վո­րում ամրա­գրելը կարող է բացասաբար ազդել ինչպես աշխատանքի արդյունավետության վրա, այնպես էլ՝ կա­րող է հանգեցնել մի իրավիճակի, երբ գործա­տու­ները կփորձեն ազատվել նախադպրոցական տարիքի երեխա ունեցող աշխատողներից:

Մյուս կողմից, հարկ է նկատել, որ օրենսգրքի 141-րդ հոդվածով ամրագրված են միջազ­գային իրավունքի նորմերի պահանջներին համապատասխան ոչ լրիվ աշխատաժա­մանակի ռե­ժի­մի կիրառման կարգավորումներ: Այսինքն, օրենսգրքի գործող դրույթն աշխատանքային հարաբերությունների կողմերին ընձեռում է հնարավորություն փոխադարձ համաձայնության հիման վրա սահմանելու ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ: