«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (Պ-1783-01.12.2017-ՊԻՄԻ-011/1) շարադրել հետևյալ խմբագրությամբ.                                                                                  

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.     «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հան­րապե­տու­թյան 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-22-Ն օրենքի 6-րդ հոդվածում՝

1)      4-րդ մասից առաջին նախադասությունը հանել.

2)     5-րդ մասից «կրճատ անվանումներին (անվանման հապավումներից), բառերը հանել.

3)     9-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2.     Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբա­գրությամբ.

«3) ընտրում է (նշանակում է) Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարին կամ Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին.»:

Հոդված 3.    Օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4.    Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբա­գրությամբ.

       «Հոդված 14.    Կազմակերպության պետական գրանցումը

1. Կազմակերպության պետական գրանցումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` հիմք ընդունելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները:

2. Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնելուց հետո՝ ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում, գործակալությունը պարտավոր է կատարել Կազմակերպության պետական գրանցումը կամ մերժել պետական գրանցումը:

3. Եթե անձը փաստաթղթերը գործակալություն ներկայացնելիս օգտվում է փաստաթղթերի նմուշային ձևերից, ապա գրանցումն իրականացվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում։»:

Հոդված 5.    Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասից «5-րդ,» բառը հանել:

Հոդված 6.    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հա­ջոր­դող տասներորդ օրը:»