«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ԵՎ խա­ղա­տների մասին»  Հայաստանի  Հանրապետության   օրենքում   լրացումներ կատարելու մասին» Հա­­յաս­­տա­նի Հան­րա­պե­­տու­թյան օրենք­ի նա­խա­գծի (Պ-133-23.09.2017-ՏՀ-011/0) վե­րա­բեր­յալ Հայաստանի Հան­րապետու­թյան     կառավարության 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

            «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հա­յաս­­տանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հան­­րա­պետության օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) առաջարկվում է «Շա­հու­մով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հան­րա­­պետության օրենքը (այսուհետ` օրենք) լրացնել քաղաքացու անձնագրի կամ անձը հաս­տա­տող այլ փաստա­թղթի հիման վրա տարիքի ստուգման վերաբերյալ դրույթով, քաղաքացու կող­մից խաղասրահ կատարվող իր այ­ցե­լու­թյուն­ները սահմանափակելու կարգը սահ­մա­նող 7.1-ին հոդվածով, համաձայն որի խա­ղա­սրահ կատարվող իր այցելությունները սահ­մա­նափակել ցանկացող քաղաքացին կա­րող է Հա­յաս­տանի Հանրապետության տա­րածքում գործող բոլոր խաղասրահներ իր մուտքն ար­գելելու վե­րաբերյալ դիմում ներ­կայացնել լիազոր մարմին` նշելով որոշակի ժամ­կետ, որը չի կարող 6 ամսվանից պա­կաս լինել: Դիմումում նշված ժամկետի ընթացքում դի­մողն այն չի կարող հետ վերցնել: Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ առա­ջարկվող կարգավորումը հիմ­նա­­վորվում է այն քաղաքացիների շահերի պաշտ­պա­նու­թյան անհրաժեշտությամբ, ով­քեր թեև սահմանափակ գործունակ չեն ճանաչվել, սա­կայն, օրինակ, ալկոհոլի ազդե­ցու­թյամբ կորցնելով ինքնատիրապետումը` հաճախում են խա­ղատուն, բայց դա չեն անում սթափ վիճակում:

                Հա­յաս­­տանի Հանրապետության կառավարությունն առաջար­կում է խմբագ­րել ներ­կա­յաց­ված օրենքի նախագիծը՝ հաշ­վի առնելով ստորև նշված մոտե­ցում­նե­րը՝

  1. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն` շահու­մով խա­ղե­րի, խաղա­տնե­րիգործունեության կազմակերպիչն արգելում է քսանմեկ տարին չլրա­ցած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ: Վերոգրյալից հետևում է, որ օրենքով կազմակերպիչների վրա արդեն իսկ դրված է պարտականություն` 21 տարին չլրացած ֆի­զիկական անձանց մուտքը խաղասրահ ար­գե­լելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ`

1) օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կե­տով նա­խատեսված պարտականության չկատարման համար, որպես պատաս­խա­նատ­­վու­թյան մի­ջոց, նախատեսված է տուգանք` խախտման յուրաքանչյուր դեպքի հա­մար` երկու հար­յուր հա­զար դրամի չափով.

2) կազմակերպչի կողմից վերոնշյալ պարտականության կատարման կարգը սահ­ման­վում է կազմակերպչի կողմից ներկայացվող և լիազոր մարմնի կողմից հաս­տատ­վող կանո­նա­կար­գե­րում և այդ պարտականությունը չկատարելու հետևանքով առաջացող անբարենպաստ հետևանք­ների ռիսկը կրում է կազմակերպիչը:

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված կարգավորումից հետևում է, որ շա­հու­մով խա­­ղերի, խաղատների գործունեության կազմակերպիչն ստուգում է խաղասրահ մուտք գործել ցան­կացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթուղթը, որ այդ կերպ պարզի վեր­ջի­նիս` 21 տարին լրացած լինելու հանգամանքը:

Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվա­կանի հուն­­վարի 12-ի «Հայաստանի հանրապետության ֆինանսների նախարա­րու­թյան աշխա­տա­կազ­մի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տես­չության կողմից իրակա­նաց­վող վիճակախաղերի, շահումով խաղերի և խա­ղա­տնե­րի լիցենզավորման պայմանների ու պա­հանջ­ների կատարման ստուգաթերթերը հաս­տա­տելու մասին» N 18-Ն որոշման N 2 հավելվածի հարցաշարում, ի թիվս ստուգման են­թակա այլ հարցերի, ներառված է նաև մինչև 21 տարին լրացած անձանց խաղասրահ մուտք գործելու հարցը:

Գործող իրավակարգավորումների բովանդակությունից հետևում է, որ արդեն իսկ կար­գա­­­վորված են ինչպես մինչև 21 տարեկան անձանց խաղասրահ մուտք գործելը ար­գե­լելու հա­րա­­­բե­րությունները, այնպես էլ կազմակերպչի կողմից այդ պարտականու­թյու­նը չկատարելու դեպ­­­քում պատասխանատվության միջոցներ կիրառելու հարբերություն­նե­րը և լիազորված մարմ­նի կող­մից կազմակերպչի թույլ տված հնարավոր խախ­տումները բացահայտելու մեխա­նիզմ­ները

Ուստի, ելնելով նախագծի 1-ին հոդվածով սահմանված կարգավորման բովան­դա­կու­թյու­նից և հաշվի առնելով գործող իրավակարգավորումները, գտնում ենք, որ այն հա­սարակական հա­րաբերությունները, որոնք փորձ է արվում կարգավորել նախագծի 1-ին հոդվածով` արդեն իսկ կարգավորված են այլ իրավական ակտերով: Այնուամենայնիվ, կիսելով հեղինակների մտա­հո­գությունը, գտնում ենք, որ կարելի է օրենքում Հայաստանի Հանրա­պետության քաղաքա­ցի­նե­րի համար սահմանել խաղատուն մուտք գործելիս անձը հաստատող փաստաթուղթ ներ­կա­յաց­նելու պահանջ:

  1. Գտնում ենք, նաև, որ նախագծի 2-րդ հոդվածով լրացվող օրենքի 7.1-ին հոդվածով առաջարկվող քաղաքացու՝ խա­ղա­սրահ կատարվող իր այ­ցե­լությունները սահ­մա­նափակելու իրա­վակարգավորումը հակասում է Հա­յաս­տանի Հան­րա­­պե­տու­թյան քաղաքացիական օրենս­դրու­թյան հիմնադրույթներին: Այս­պես, Հայաստանի Հան­­րա­­­պե­տության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ օրենս­գիրք) 24-րդ հոդվածի համա­ձայն` քա­­ղաքացու գործունա­կությունը` իր գործո­ղու­թյուն­ներով քաղաքացիական իրավունքներ ձեռք բե­­րելու և իրակա­նացնելու, իր համար քա­ղաքացիական պարտականություններ ստեղծելու և դրանք կատա­րելու ունակու­թյունը ծա­գում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառ­նա­լու պա­հից: Օրենսգրքի 25-րդ հոդ­վածի համաձայն` քաղաքացու իրավունակությունը և գործու­նա­­կու­թյունը չեն կարող սահ­մա­նա­փակ­վել այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում ու կար­գով: Քա­ղա­քացու իրա­վու­նա­կությունից կամ գործունակությունից լրիվ կամ մասնակի հրա­­ժար­վե­լուն և նրա իրա­վու­նա­կու­թյան ու գործունակության սահմանափակմանն ուղղված գոր­­ծարք­ներն առոչինչ են: Օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ոգելից խմիչք­նե­րի կամ թմրամիջոցների չարա­շահման, ինչպես նաև մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գոր­ծու­նա­կությունը կարող է դա­­տարանով սահմանափակվել` Հայաստանի Հանրապետության քա­ղաքացիական դատավա­րու­թյան օրենսգրքով սահմանված կար­գով:

                Վերոշարադրյալ նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ օրեն­ս­դի­րը սահ­մա­նել է քաղաքացու իրավասուբյեկտության տարր հանդիսացող գործունա­կու­թյան սահմանա­փակ­ման հստակ հիմքեր և կարգ: Այդ հիմքերն են` ոգելից խմիչքի կամ թմրա­միջոցների չա­րա­շա­հումը կամ մոլեխաղերով հրապուրվելը: Ընդ որում, գործու­նա­կու­թյան սահմանափակման հա­մար նշված հիմքերի առկայությունն ինքնին, բավարար չէ: Քաղաքացու գործունակության սահ­մա­նափակման համար անհրաժեշտ է, որպեսզի նման չարաշահման հետևանքով քաղաքացու ըն­տանիքը հայտնվի նյութական ծանր դրու­թյան մեջ: Ավելին, օրենսդիրն ամրագրել է, որ անձի գոր­ծունակությունը կարող է սահ­մանափակվել միայն դատական կարգով: Մինչդեռ նախագծով նախատեսվում է սահ­մանել քաղաքացու կողմից խաղասրահ կատարվող իր այցելությունները լիազոր մարմնին դիմում ներկայացնելու միջոցով ինքնասահմանափակելու վերաբերյալ կար­գա­վո­րում, ինչը չի բխում քաղաքացու գործունակությունը բացառապես դատական կարգով սահ­մանափակելու օրենսդրական պահանջից, ուստի օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ մա­սի ուժով խա­ղատներ սեփական մուտքը, հետևաբար` խաղատներում գործարքների կնքումն արգելելու կա­­պակցությամբ անձի կամահայտնությունը` որպես գործունակու­թյան սահմանափակմանն ուղղ­ված գործարք, պետք է համարվի առոչինչ: Այս նորմի բո­վան­դակությունից հետևում է, որ քա­­ղա­քա­ցին չի կարող կնքել այնպիսի գործարք, որն ուղղված է իր գործունակության սահ­մա­նափակմանը:

Գործարքի հասկացությունը տրված է օրենսգրքի 289-րդ հոդվածում, համաձայն որի` գոր­ծարք­ները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահ­մա­նե­լուն, փոփոխե­լուն կամ դրանց դադարելուն: Այսինքն` օրենսգրքի 289-րդ հոդվածի իմաս­տով՝ քաղաքացու դի­մու­մը լիազոր մարմին, որով կսահմանափակի Հայաստանի Հանրապետության տա­րած­քում գոր­­ծող բոլոր խաղասրահներ մուտք գործելու իր իրավունքը, համարվում է գոր­ծարք, ինչն օրենս­գրքի 25-րդ հոդվածի 3-րդ մա­սի ուժով առոչինչ է:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հան­րա­պետության օրեն­քով սահ­մանված այն դրույթը, որի համաձայն օրենսգրքի կարգավորման իրավա­հա­րա­բե­րությունների ոլոր­տում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենս­գրքերին, գտնում ենք, որ նախագծի 2-րդ հոդվածով նա­խատեսված քաղաքացու ինքնա­սա­հմանափակման դրույթը, օրենսգրքին հակա­սելու պատ­ճառով, չի կարող ստանալ օրենքի ուժ:

  1. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող օրենքի 7.2-րդ հոդվածի վերաբերյալ բո­վան­դա­կային առումով առարկություններ չունենք, սակայն, հաշվի առնելով նախորդ դիտողությունը, առաջարկում ենք նախագծի ամբողջ տեքստից հանել 7.1-ին հոդվածին կատարված հղումը և համապատասխանաբար խմբագրել հոդվածի համարակալումը:

Այդուհանդերձ նախագծի՝

1) բովանդակությունից հետևում է, որ քաղաքացուն սահմանափակ գործունակ ճա­նա­չե­լուց և լիազոր մարմնի կողմից կազմակերպիչներին տեղեկացնելուց հետո վերջիններիս մոտ առա­ջանում է նոր պարտականություն` մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտա­նի­քը նյու­թական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված ան­ձանց մուտքը խաղասրահ արգելելու վերաբերյալ:

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մա­սի համաձայն` լիցենզիայի պայմանների ու պահանջների այնպիսի փոփոխությունը, որը սահ­­մանափակում է լիցենզավորված անձի իրավունքները կամ նրա համար նախա­տեսում է նոր պար­տականություններ, ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխությունը հրապարակելուց ոչ շուտ, քան 6 ամիս հետո: Ուստի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված` օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը չի կարող պակաս լինել 6 ամսվանից.

2) 2-րդ հոդվածով օրենքում լրացվող 7.2-րդ հոդվածով սահմանված նորմերն անհրաժեշտ է նախատեսել օրենքի 6-րդ հոդվածում, քանի որ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջ­ները ներառված են վերը նշված հոդվածում: 

Նախագծի ընդունման դեպքում կառաջանա խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆի­զի­կա­կան անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթն ստուգելու կարգը սահ­մա­նե­լու մասին, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր խաղա­սրահներ իր մուտքն արգելելու վերաբերյալ լիազոր մարմին ներկայացվող դիմումի ձևը սահմա­նելու մասին և խա­­ղասրահ մուտք գործելու իրավունք չունեցող անձանց վերաբերյալ տվյալ­ների բազայի վար­ման կարգը սահմանելու մասին որոշումների ընդունման անհրաժեշտություն: