«Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքում փոփոխություններ ԵՎ լրա­ցում­ներ կատարելու մասին»

 Հա­­յաս­­տա­նի Հան­րա­պե­­տու­թյան օրեն­­­ք­ի նա­խագծի (Պ-179-09.11.2017-ՖՎ-011/0)

վե­րա­բերյալ Հա­յաստանի Հան­րապետու­թյան կառավարության

 ԱՌԱ­ՋԱՐ­ԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Գանձապետարանի աշխատակիցներ են հա­մար­­վում Կենտրոնական գանձապետարանի և գանձապետարանի ստորաբաժանումների` սահմանված կարգով հաստատված հաստիքացուցակներում ներառված պաշտոնները զբա­ղեց­նող անձինք:»:

Նախագծի 4-րդ հոդվածի համաձայն՝ նախատեսվում է օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մա­­սը «սահմանված կարգով» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդ­վածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մար­մին­­ները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրա­վա­կան ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ և 153-րդ հոդված­նե­րի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և կառավարության անդամներն իրավասու են ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Այդ առումով նախագծի 4-րդ հոդվածում անհրաժեշտ է հստակ նշել այն իրավական ակտի տե­սակը, որով սահմանված կարգով հաստատվում են կենտրոնական գանձապետարանի և գանձապետարանի ստորաբաժանումների հաստիքացուցակները:

  1. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է «ֆինանսական միջոցների կա­ռավարման համակարգը» բառերը փոխարինել «ֆինանսական միջոցների կառավար­մանկանոնները և պահանջները» բառերով: Այդ առումով պարզ չէ, թե հիշյալ կանոններն ու պահանջներն ում կողմից և ինչ իրավական ակտով են սահմանվում:

Նույն կետում «բառով» բառն անհրաժեշտ է փոխարինել «բառերով» բառով՝ համա­ձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդ­վածի պահանջների:

  1. Նախագծի 7-րդ հոդվածի համաձայն՝ նախատեսվում է նոր խմբագրությամբ շա­րա­դ­րել օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի՝ պետական մարմնի համակարգի յուրա­քանչյուր պետական հիմնարկում օրենքով սահմանված կարգով և վերադաս պե­տական մարմնի գլխավոր ֆինանսիստի համաձայնությամբ նշանակվում է հիմնարկի գլխա­վոր հաշվա­պահ: Այդ առումով բաց է մնում այն կարգավորումը, որով պետք է սահմանվի, թե ում կողմից է նշանակվում գլխավոր հաշվապահ:
  2. Նախագծի 9-րդ հոդվածում «բառը» բառն անհրաժեշտ է փոխարինել «բառերը» բառով՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի պահանջների:
  3. Նախագծի 10-րդ հոդվածում անհրաժեշտ է հստակ նշել օրենքի 16-րդ հոդվածի այն մասերը կամ կետերը, որոնցում նախատեսվում է «գործառնական» բառը փոխարինել «գործառական» բառով:

Նույն հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ օրենքի 16-րդ հոդվածի «բ» կետում առկա են չհամարակալված պարբերություններ, այլ ոչ թե 2-րդ և 3-րդ ենթակետեր՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջների:

Նույն հոդվածում «բառերը» բառն անհրաժեշտ է փոխարինել «բառը» բառով՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի պահանջների:

  1. Նախագծի 12-րդ հոդվածի համաձայն՝ նախատեսվում է նոր խմբագրությամբ շա­րադ­րել օրենքի 19-րդ հոդվածը, ըստ որի՝ գանձապետարանն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ար­տա­քին պարտքի մարման և սպասարկման ծրագրավորումը և այդ ծրագրին համապա­տաս­խան՝ օրենքով սահմանված արտաքին պարտքի մարումը և սպասարկումը: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետի համաձայն՝ գանձապետարանի խնդիրներն են Հայաստանի Հանրա­պետության արտաքին պետական պարտքի սպասարկումը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է նախագծի վերը նշված հոդվածի վերնագրում և բովանդակության մեջ «պարտքի» բառից առաջ լրացնել «պետական» բառը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետութ­յան կառա­վարու­թյու­նը նպատակահարմար է համարում Հայաստանի Հանրապետութ­յան Ազգային ժողովի պատ­գամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված օրեն­քի նախագիծը քննարկել Հայաստանի Հանրապետութ­յան կառավարության օրենսդրա­կան նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկա­յացրած «Հայաստանի Հանրապետության բյու­ջե­տա­յին համա­կար­գի մա­սին» Հայաստանի Հանրապետութ­յան օրենքում փոփոխություններ և լրա­ցում­ներ կա­տարելու մասին», «Գան­ձա­­պետական հա­մակարգի մասին» Հայաստանի Հան­րա­պե­տու­թ­յան օրենքում փոփոխու­թ­յուն­­ներ և լրա­ցում­ներ կատարելու մասին», «Պե­տա­կան ոչ առևտ­րային կազմակերպութ­յուն­նե­­րի մասին» Հա­յաստանի Հանրապետության օրենքում փո­­­փոխություն կատարելու մա­սին», «Հիմնա­դրամ­ների մասին» Հայաստանի Հան­­րա­պե­տու­­թյան օրենքում փոփոխութ­յուն­ներ կատա­րե­լու մասին» և «Բաժնետիրական ընկերու­թ­յուն­ների մասին» Հայաստանի Հան­րապե­տու­թ­յան օրենքում փոփոխություններ կա­տարելու մա­­սին» Հա­յաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքների նա­խագծերի փաթեթի (Կ-191-27.11.2017-ՖՎ-011/0) քննարկումների համատեքստում: