«ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծի (Պ-168-27.10.2017-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը համաձայնելով նախագծով առաջարկվող խնդրի կարգավորմանը, այդուհանդերձ առաջարկում է ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2017 թվականի հոկտեմբերին պետաիրավական նախարարական կոմիտեի նիստում քննարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը, որի 21-րդ գլխում նախատեսված է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական իրավախախտումների վերաբերյալ հատուկ վարույթ, որտեղ արդեն իսկ տեղ են գտել տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ առանձնահատկությունները: Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի 138-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` վարչական իրավախախտման համար վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ սեփականություն, ապա՝ համապատասխանաբար իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, եթե չի ապացուցվում, որ վարչական իրավախախտումը կատարել է այլ անձ: Առաջիկայում Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանանալուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը:

Բացի դրանից, հարկ է նշել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծին կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: