ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

Կ-114-14.08.2017,29.09.2017-ՏՏԳԲ-011/2

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու  մասին» ՀՀ օրենքի  նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների

 

Առարկության, առաջարկության հեղինակը¸գրության ամսաթիվը, գրության համարը

Հոդվածը, կետը, որին  վերաբերում է ռաջարկությունը

Առարկության, առաջարկության           բովանդակությունը

Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը և

կատարված փոփոխությունները

Առաջարկությունները ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

1

2

3

4

5

ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյան և Շուշան Սարդարյան

(06.10.2017թ.-ի

N Ա-771 գրություն)

Նախագծի 4-րդ հոդվածի 6.2-րդ կետ և 5-րդ հոդվածի 19-րդ կետ

Խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«Ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել կամ, ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում, կայքում տեղադրել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով հաղորդում, իսկ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը՝ ամփոփ տարեկան հաշվետվությունը:

Ընդունվել է մասնակի:

Ներկայացված առաջարկու­թյունը ներառվել է մետա­ղական օգտակար հանածո­ներ արդյունահանող ընդերքօգտագործողների պարտավորություններին վերաբերվող դրույթում: Ոչ մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող և օգտակար հանածոների երկրաբանական ուսումնա­սիրություններ իրականաց­նող ընդերքօգտագոր­ծող­ների համար սահմանվել է միայն տարեկան հաշվետ­վու­թյուների ներկայացումը, ինչը պայմանավորված է տվյալ տեսակների ընդերքօգտա­գործման և շրջակա միջա­վայրի վրա դրսևորվող ազդեցության բնույթով, գործու­նեության ցածր ռիսկայ­նությամբ: Նման տարանջատումը կնպաստի ընդերքօգտա­գործման ոլորտի վարչարա­րության պարզեցմանը և ներդրու­մային միջավայրի բարելավմանը:

Նախագծի հոդված 4-ը և հոդված 5-ը ներկայացվել են հետևյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովան­դա­կությամբ 6.2 կետով.

6.2) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև հաջորդ տարվա փետրվարի               20-ը, ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատո­րիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը:

Ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում՝ ընդերքօգտա­գործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիա­ներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը տեղադրվում է այդ կայքում:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ, 20 և 21-րդ կետերով.

«19) մետաղական օգտակար հանածոների դեպքում՝ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպա­նության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել ընդերքօգտագործման հետևանքով բնա­պահ­պանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգել­ման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիա­ներում գնահատված արդյունք­ների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով հաղորդումը, իսկ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը՝ ամփոփ տարեկան հաշվետվությունը:

Ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում՝ ընդերքօգտա­գործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատո­րիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվու­թյունը տեղադրվում է այդ կայքում:

20) ոչ մետաղական օգտակար հանածոների դեպքում՝ մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը, ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահ­պանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել ընդերքօգտագործման հետե­վան­քով բնապահպանական կորուստների նվազեց­ման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը:

Ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում՝ ընդերքօգ­տագործման հետևանքով բնապահ­պանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխար­գելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը տեղադրվում է այդ կայքում:

21) յուրաքանչյուր 5 տարին մեկ վերանայել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող աշխատանքների ծրագիրը և դրանց իրականացման մշտադիտարկման ցուցիչները:

Ընդունվել է

ՀՀ Կառավարություն,

ՀՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյան

(ՀՀ Ազգային Ժողովի 2017 թվականի հոկտեմբերի 6-ի նիստում բանավոր հնչեցրած)

Նախագծի 1-ին հոդված

1. «դրա վրա ազդեցություն բառերը փոխարինել «դրանց վրա ազդեցություն բառերով:

Ընդունվել է:

Նախագծի հոդված 1-ը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապե­տության 2011 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-280-Ն ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 47-րդ կետով.

 «47) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեց­ման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկում` ժամանակի և տարածու­թյան մեջ պարբերաբար ուսումնասի­րությունների միջոցով շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների վիճակի և դրանց վրա ազդեցություն ունեցող գործոնների դիտարկման, վիճակի գնահատման ու կանխատեսման գործընթաց:

Ընդունվել է

Նախագծի 2-րդ հոդված՝ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 24-րդ կետ և նախագծի 3-րդ հոդված՝  ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետ

2. «իրականացման բառից հետո լրացնել «պահանջների բառը:

Ընդունվել է:

Նախագծի հոդված 2-ով ներկայացվող ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 24-րդ կետը և հոդված 3-ով ներկայացվող ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը ներկայացվել են հետևյալ խմբագրությամբ.

«24) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներ­կա­յաց­ման կարգի սահմանումը»:

««15) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեց­ման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկա­յացման կարգի մշակումը,:

Ընդունվել է

Օրենքի նախագիծ

3. Նախագծում նախատեսել դրույթներ, համաձայն որոնց կապահովվի բոլոր ընդերքօգտագործողների կողմից մշտադիտարկումների իրականացման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը:

Ընդունվել է:

Նախագծի հոդված 3-ով ներկայացվող ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը ներկայացվել են հետևյալ խմբագրությամբ.

«16) ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների  արդյունքների վերաբերյալ ներկայացված հաշվետվություն­ների ընդունումը, դրանց վերաբերյալ միասնական համակարգի ստեղծումը, վարումը, տնօրինումը և հրապարակայ­նացումը»:

Ընդունվել է

ՀՀ Կառավարություն,

ՀՀ ԱԺ պատգամավոր ՀՀ ԱԺ պատգամավորներ Շուշան Սարդարյան և Խոսրով Հարությունյան

(ՀՀ Ազգային Ժողովի 2017 թվականի հոկտեմբերի 6-ի նիստում բանավոր հնչեցրած)

 

Օրենքի նախագիծ

Նախագծով ապահովել մշտադիտարկումների արդյունքում վերցված նմուշների վերլուծության արդյունքների հավաստիությունն ու ճշգրտությունը:

Ընդունվել է:

Նախագծի հոդված 4-ում և հոդված 5-ում ավելացվել է դրույթ հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատո­րիաներում մշտադիտարկումերի նպատակով վերցված նմուշների վերլուծության վերաբերյալ:

Հոդվածները ներկայացվել են հետևյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովան­դա­կությամբ 6.2 կետով.

6.2) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև հաջորդ տարվա փետրվարի               20-ը, ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատո­րիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը:

Ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում՝ ընդերքօգտա­գործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիա­ներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը տեղադրվում է այդ կայքում:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ, 20 և 21-րդ կետերով.

«19) մետաղական օգտակար հանածոների դեպքում՝ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպա­նության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել ընդերքօգտագործման հետևանքով բնա­պահ­պանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգել­ման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիա­ներում գնահատված արդյունք­ների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով հաղորդումը, իսկ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը՝ ամփոփ տարեկան հաշվետվությունը:

Ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում՝ ընդերքօգտա­գործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատո­րիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվու­թյունը տեղադրվում է այդ կայքում:

20) ոչ մետաղական օգտակար հանածոների դեպքում՝ մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը, ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահ­պանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել ընդերքօգտագործման հետե­վան­քով բնապահպանական կորուստների նվա-զեց­ման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը:

Ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում՝ ընդերքօգ­տագործման հետևանքով բնապահ­պանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխար­գելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների հավատարմա-գրված, համապատասխան հավաստա-գրեր ունեցող լաբորատորիաներում գնահատված արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը տեղադրվում է այդ կայքում:

Ընդունվել է