• ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՒ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ¦ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

(Կ-131-22.09.2017-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

  1. 5-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետից հետո լրացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ՝ «կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում կարող է սահմանվել 24 ամսից ավելի տեւողությամբ պարտադիր զինվորական ծառայություն, որը չի կարող գերազանցել մեկ ամիս տևողությունը: Ծառայության ամսվա ընթացքում պարտադիր զինվորական ծառայություն անցնող անձը չի ներգրավվում մարտական հերթապահության մեջ»։
  2. 5-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ նախադասությունից հետո լրացնել նախադասություն հետևյալ բովանդակությամբ՝ «Առանձին զինվորական մասնագիտությունների համար կառավարության որոշմամբ բացառիկ դեպքերում ռազմաուսումնական հաստատություններ կարող են ընդունվել 23-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ:
  3. 25-րդ հոդվածի 6-րդ մասում «բողոքարկվել» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և» բառերը:
  4. 26-րդ հոդվածի 1-ին մասում «ձևով» բառից հետո լրացնել «վիճակահանությամբ» բառը:
  5. 64-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում՝ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետեւանքով հիվանդություն ստացած զինծառայողներին Հայաստանի Հանրապետության կողմից սահմանված դեպքերում և կարգով պետական բյուջեի հաշվին տրամադրվում են երկարաժամկետ վերականգնողական բժշկական ծառայություններ»:
  6. 71-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս՝ «Զինծառայողները օգվտում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված արտոնություններից»: