Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

         1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի մեկից:

 

Հիմնավորում

Օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետի հետաձգումը մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ավելի արդյունավետ կդարձնի իրավակարգավորման կիրարկումը, կնպաստի իրավահարաբերության մասնակիցների տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը: Իրենց հերթին գործադիր իշխանության մարմինները հնարավորություն կունենան կազմակերպել իրազեկման և կրթական ծրագրեր` իրավակարգավորման վերաբերյալ:

Սույն նախագծի մասին անհրաժեշտ է հնարավոր բոլոր եղանակներով իրազեկել իրավահարաբերությունների մասնակիցներին, նրանց հնարավոր ներկայացուցիչներին և իրավակիրառողներին`  հետագայում անցանկալի դեպքերից խուսափելու, և առանց այն էլ գերծանրաբեռնված դատարանների ծանրաբեռնվածությունը չավելացնելու նպատակով: