ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (Կ-062-11.07.2017-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ
ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ
N |
ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ |
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ |
ԱՌԱՋԱՐԿԸ |
ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ |
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» (Կ-061) ՀՀ օրենքի նախագիծ |
||||
1 |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 2 |
Օրենքի խմբագրվող 10-րդ հոդվածի 1-ին մասում «այլ ակտով» բառերը փոխարինել «ակտով» բառով: |
Ընդունվել է: |
2 |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 3 |
Սահմանել, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո (կարող է նաև այլ ողջամիտ ժամկետ սահմանվել, որն անհրաժեշտ է քաղաքացիներին օրենքի մասին պատշաճ իրազեկելու համար): |
Առաջարկը չի քվեարկվել, սակայն սկզբունքորեն ընդունվել է հեղինակի կողմից: |
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Կ-061.1) ՀՀ օրենքի նախագիծ |
||||
1 |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 1 |
Օրենքի խմբագրվող 283-րդ հոդվածի 4-րդ մասում «գանգատարկել» և «գանգատարկելու» բառերը համապատասխանաբար փոխարինել՝ «բողոքարկել» և «բողոքարկելու» բառերով: |
Ընդունվել է: |