«Ձերբակալված ԵՎ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի  Հանրապետության   օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հա­յաս­­տանի Հանրա­պե­տու­թյան օրենքի նախա­գծի (Պ-126-11.09.2017-ՊԻՄԻ-011/0) վե­րա­բերյալ Հայաս­տա­նի Հանրապետության կառավարության

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունն անհրաժեշտ ենք համարում դիտարկել «Ձերբա­կալ­ված և կալանավորված անձանց պա­հելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի (այսուհետ` օրենք) և Հայաստանի Հանրա­պետության օրենս­դրու­թյան համապատասխան կարգավորումների հետ համակարգային կապի մեջ: Այսպես՝ օրենքի՝

1) 13-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ձերբակալված կամ կալանավորված անձն իրա­վունք ունի առողջության պահպանման, այդ թվում` ստանալու բավարար սնունդ, անհետաձգելի բժշկա­կան օգնություն, ինչպես նաև զննվելու իր ընտրած բժշկի կողմից՝ իր դրամական միջոցների հաշվին.

2) 21-րդ հոդվածի համաձայն՝ ձերբակալված կամ կա­լա­նավորված անձի մարմնին մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում ձերբակալված­նե­րին պահելու վայրի կամ կալանա­վոր­ված­նե­րին պահելու վայրի բուժաշխատողը կամ հրավիրված բու­ժաշխատողն անհապաղ կատարում է բուժզննություն, որին կարող է մասնակցել ձեր­բա­կալ­ված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը: Բժշկական զննությունն իրականացվում է ձեր­բա­կալվածներին պահելու վայրի կամ կա­լա­նավորվածներին պահելու վայրի վարչակազմի ծա­ռա­յողի լսողության, իսկ մինչև բժշկի կողմից հա­կառակը չպահանջելը` նաև տեսողության սահ­ման­ներից դուրս: Բուժզննության արդյունքները սահմանված կարգով գրանցվում են անձնական գոր­ծում, և դրա մասին իրազեկում են հիվանդին, ինչպես նաև քրեական վարույթն իրա­կա­նաց­նող մարմնին:

Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Կա­լանա­վոր­ված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազ­մակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպա­տակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշման N 1 հավելվածի 37-րդ կետի համաձայն՝

«Կալանավորվածներին պահելու վայր ընդունվելիս՝ անձինք անցնում են նախնական բժշկական զննություն, որի արդյունքներն արձանագրվում են համապատասխան մատյանում` բժշկական օգնություն ցույց տալու և մարմնական վնասվածք կամ առողջական վիճակի վե­րա­բեր­յալ այլ գանգատ արձանագրելու նպատակով: Բոլոր բժշկական զննու­թյունները պետք է անց­կաց­վեն քրեակատարողական կամ այլ ծառայողների լսողության և տեսողության սահմաններից դուրս:

Եթե բժշկական զննության արդյունքում հայտնաբերված մարմնական վնասվածքը կամ առող­ջական վիճակի վերաբերյալ գանգատը, ըստ կալանավորված անձի կամ դատապարտյալի հայ­տարարության, հետևանք է նրա նկատմամբ հանցագործության հատկանիշներ պարունակող որևէ արարքի, ապա բժշկական զննություն իրականացնող անձը դրա մասին տեղյակ  է պահում կա­լանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմին: Կա­լանա­վոր­ված­նե­րին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը դրա մասին անհապաղ տեղյակ է պա­հում իրավասու մարմիններին: Ցանկացած բժշկական զննության արդյունքները, ինչպես նաև կա­լանավորված անձի հայտարարությունները և բժշկի եզրակացությունները պետք է մատչելի լի­նեն կալանա­վորված անձի կամ դատապարտյալի և վերջինիս կողմից լիազորված անձի համար:»։

Նույնաբովանդակ կարգավորումներ են նախատեսված նաև Հայաստանի Հանրապետու­թյան կա­ռավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդա­րա­դա­տու­թյան նախարարության քրեակատարողական ծառայու­թյան` կալանավորվածներին պահելու վայ­րերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնա­կարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշման հա­վելվածի 14-րդ և Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության 2008 թվականի հու­նի­սի 5-ի «Հայաստանի Հանրա­պետության ոստիկանության համակարգում գործող ձերբակալ­ված­նե­րին պահելու վայրերի ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 574-Ն որոշման հավել­վա­ծի  13-րդ կետերի դրույթներում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներով ամրագրել է, որ իշխանություններն ունեն կալանքի տակ գտնվող անձանց ֆիզիկական անձեռնմխելիությունը պաշտ­պանելու պարտականություն: Եթե անձը հսկողության ներքո հայտնվելիս եղել է առող­ջա­կան լավ վիճակում, սակայն ազատ արձակվելիս նրա մարմնին հայտնաբերվել է վնասվածք, ապա պե­տությունը պարտավոր է տրամադրել համոզիչ բացատրություն այդ վնասվածքի առա­ջաց­ման պատճառների մասին, այլապես խոշտանգման, վատ վերաբերմունքի վերաբերյալ ենթադրությունը կա­րող է գործել հօգուտ տուժողի՝ հանգեցնելով Մարդու իրավունքների և հիմնարար ազա­տու­թյուն­ների պաշտպանության մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման (Tomasi v. France (1992), Aksoy v. Turkey (1996), Selmouni v. France (1998), Corsacov v. Moldova (2006): Մեկ այլ գոր­ծով ՄԻԵԴ-ը նշել է, որ կալանքի ընթացքում կամ ոստիկանության հսկողության ներքո գտնվելու մյուս ժամանակահատվածներում անձին պատճառված վնասը ծանրակշիռ հիմք է տա­լիս ենթադրելու, որ այդ անձը ենթարկվել է վատ վերաբերմունքի (Bursuc v. Romania (2004)։

Նշված դրույթների, ինչպես նաև ՄԻԵԴ-ի արտահայտած դիրքորոշումների բովան­դա­կա­յին վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ գործող օրենսդրական կարգա­վո­րում­նե­րը լիակատար հնարավորություն են ընձեռում ձերբակալված կամ կալանավորված անձանց հարկ եղած դեպքում պաշտպանելու իրենց իրավունքները: Ավե­լին, դատախազությունը, լինելով պա­տիժների և հարկադրանքի այլ միջոցների նկատմամբ հսկո­ղություն իրականացնող մարմին և ունենալով համապատասխան լիազորություններ, ապա­հո­վում է թե´ ՔԿՀ-ներում, թե´ ՁՊՎ-նե­րում բռնությունների և խոշտանգումների հնարավոր դեպ­քերի` Հայաստանի Հանրա­պետության օրենսդրությամբ սահմանված կար­գով քննությունը:

Այս առումով օրենքի նախագծով նախատեսվող կարգավորումը չի բխում օրենքի նախագծին կից ներ­կա­յաց­ված հիմնավորմամբ բարձրացվող խնդիրներից, կարգավորման նպատակից և դրանից ակնկալ­վող արդյունքներից:

Հարկ է նաև նշել, որ Հայաստանի Հանրապետու­թյան առողջապահության նախարարի 2013 թվա­կանի հուլիսի 24-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպա­սարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության տրա­մա­դրման չափորոշիչը, շտապ բժշկական օգնության կանչի թերթիկի ձևը, իրազեկման թերթիկի ձևը, շտապ բժշկական օգնության դիսպետչերի գործառույթների նկարագիրը հաստատելու մա­սին» թիվ 39-Ն հրամանի համաձայն՝  պետության կողմից երաշ­խա­վոր­ված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում Հայաստանի Հան­րա­պե­տու­­թյան ամբողջ տարածքում ապահովվում է արտահիվանդանոցային անհետաձգելի շտապ բուժ­օգնություն և հոսպի­տա­լա­ցում` ռեանիմացիոն, ընդհանուր գծային, ֆելդշերական բրի­գադ­նե­րի, ինչպես նաև արագ արձա­գանքման ծառայության միջոցով։

Շտապ բժշկական օգնության կայանը (բաժանմունքը) պա­ցիենտներին հոսպիտա­լացնում է կյանքին վտանգ սպառնացող և անհե­տա­ձգե­լի հիվանդանոցային բուժօգնու­թյուն պահանջող դեպքերում` անկախ ախտորոշումից, քաղա­քա­ցիությունից և սոցիալական կարգավիճակից:

Այսպիսով՝ պետության կողմից երաշ­խավորված անվճար շտապ բժշկական օգնու­թյունը, որպես կանոն, ցուցաբերվում է ար­տա­հիվանդանոցային անհետաձգելի շտապ բուժօգնության և  հոսպիտալացման դեպքերում:

Շարադրվածից հետևում է, որ մյուս դեպքերում շտապ բուժօգնության ծառա­յությունները մատուցվում են վճարովի հիմունքներով: Հետևաբար, ձերբակալված կամ կալանավորված անձի մարմնին վնասվածքների հայտնաբերման դեպքում շտապ բժշկական օգնության ծառայության կող­մից բուժզննություն կատարելու պարտադիր պահանջի ամրագրումը կարող է հանգեցնել լրացուցիչ ֆինանսական ծախսերի՝ հաշվի առնելով այն, որ մարմնական վնասվածքների առկայությունը, որպես կանոն, չի հանգեցնում անհե­տա­ձգե­լի շտապ բուժօգնության ցուցաբերման կամ հոսպիտալացման անհրաժեշտության:

Միաժամանակ, կարևորելով ձերբակալված կամ կալանավորված անձանց իրա­վունքների ու ազատությունների խախտման դեպքերի բացահայտման անհրաժեշտությունը,  հարկ է նշել, որ օրենքի նախագծով նախատեսվող կարգավորմամբ հնարավոր չէ լիարժեք երաշխավորել բուժզննու­թյան օբյեկտիվությունն ու ան­կախությունը և լուծել սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը բա­ցառելու խնդիրը:  Այս առու­մով խնդրին համակարգային լուծում տալու նպատակով անհրաժեշտ է մշակել հստակ մե­խա­նիզմ­ներ՝  բուժզննության պատշաճ կազմակերպման  նկատմամբ հսկո­ղու­թյունը խստացնելու, ինչ­պես նաև ձերբակալված կամ կալանավորված անձանց վնաս­վածք­ների վերաբերյալ մատ­յան­նե­րում ամբողջական և պատշաճ գրառումների կատարման համար:   

Հարկ է նաև նշել, որ Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության 2017 թվա­կանի հուն­վա­րի 19-ի նիստում հավանության է արժանացել Հա­յաստանի Հանրա­պետության քրեակատա­րո­ղական հիմնարկներում բժշկա­կան ծառայությունների արդիա­կանացման հայեցակարգը, որի ընդունմամբ բժշկական սպա­սարկման ոլորտում նախա­տեսվում է իրականացնել բազմա­կող­մա­նի փոփոխություններ՝ ենթա­կառուցվածքների զարգացման, նորագույն սարքավորումներով վե­րա­­զինման, հիվան­դա­նո­ցա­յին պայման­ների բարելավման, բժշկական ծառայության աշխատողների անկախության արդ­յունա­վետության բարձրացման, ինչպես նաև Հայաստանի Հանրա­պետության օրենսդրության կատարելագործման ոլորտ­նե­րում: Այսպես՝

1) քրեակատարողական հիմնարկների առողջապահական սպասարկման ծառայու­թյուն­­­ների վե­րահսկողությունն ապահովելու նպատակով առաջարկվում է վերահսկողությունը վերապահել Հա­յաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ նույն կերպ, ինչպես դա իրականացվում է հանրային առողջապահական համակարգում.

2) բժշկական փաստաթղթերի, բժշկական վիճակագրության, առողջական խնդիրների փաս­տա­թղթավորման վերաբերյալ առաջարկվում է ուսումնասիրել հանրային առողջա­պա­հական հաս­տատություններում կիրառվող բժշկական փաստաթղթերի ձևերը և մշակել օրենսդրական փո­փոխություններ, որով կհաստատվեն քրեակատարողական հիմնարկների համար պարտադիր բժշկական փաստաթղթերի ցանկը, դրանք վարելու կարգը, ներկայացվող պահանջները, ձևերը, այդ թվում՝ հիմնարկներում վարվող բժշկական քարտի ձևը, որտեղ մանրամասն պետք է նշվեն անձի առողջական վիճակին առնչվող ամբողջ տեղեկատվությունը, բժշկի կողմից կատարված բո­լոր գործողու­թյուն­ները, դրանց վայրին և ամսաթվին՝ ժամանակին վերաբերող բոլոր տվյալ­նե­րը՝ հնարա­վորության դեպքում քարտին կցելով առողջական վիճակը հավաստող լուսանկար­ներ.

3) քրեակատարողական առողջապահական ինստիտուցիոնալ համակարգի բարե­փոխման հնա­րավոր տարբերակ կարող է դիտարկվել համապատասխան օրենսդրական փոփո­խու­թյուն­նե­րի մշակումը քրեակատարողական բուժօգնության ծառայությունը քրեակատարողական վար­չու­թյան ենթակայությունից հանելու և Հայաստանի Հանրա­պետու­թյան արդարադատության նա­խա­րարությանը հանձնելու վերաբերյալ: Նշված փոփոխության արդյունքում կապահովվի բժշկա­կան անձնակազմի մասնագիտական անկախությունը, որն էլ իր հերթին կնպաստի պատշաճ որակի ծառայությունների մատուցմանը: Հայաստանի Հանրապետու­թյան արդարա­դա­տու­թյան նախարարության կողմից ըստ այդմ մշակվել է ՔԿՀ-ի բժշկական ծառայողների անկախության երաշ­խավորմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների փաթեթ:

Ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումները ներառելու են նաև համապա­տասխան միջո­ցառումներ՝ ուղղված քրեակատարողական առողջապահական համակարգի և հանրային առող­ջապահական համակարգի շարունակական համագործակցության ապա­հովմանը, իսկ, որ­պես հեռանկարային լուծում, հետագայում քննարկվելու է նաև քրեակատարողական բուժ­օգ­նու­թյան ծառայությունը հանրային առողջապահության համակարգին ինտեգրելու հարցը:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջար­կում է ներ­կա­յաց­ված օրենքի նա­խագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ: