ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հա­­յաս­­տա­նի Հան­րա­պետության  օրենք­ի  նախագծի  (Պ-118-23.08.2017-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ ներկայացված գրավոր

 առաջարկների

 

N

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

1.

 

 

 

ՀՀ կառավարություն

 

 

 

Նախագիծ

 

 նա­խագիծը լրա­մշակել՝ նկատի ունենալով այն, որ մեղադրյալի հարցաքննության պարտադիր տեսաձայնա­գրումը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությամբ ներդնելու համար անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել նաև հետևյալ հարցերը՝

  1. Այն չի կարող իմպերատիվ կիրառվել և դրա իրականացման համար անհրա­ժեշտ է ստանալ մեղադրյալի համաձայնությունը: Մեղադրյալի հարցաքննության պար­տադիր տեսաձայնագրումը կարող է գործնականում բարդություններ առաջացնել և բացա­սա­բար անդրադառնալ քննության արդյունավետության վրա: Գործնականում լինում են դեպքեր, երբ անձը, հոգեբանական բարդույթներ ունենալով, կաշկանդվում է տեսաձայ­նա­գրման պայմաններում ցուցմունքներ տալուց:
  2. Տեսաձայնագրման դեպքում անհրաժեշտ է կարգավորել գործողության ընթացքի տեսանելիությունը (ընդգրկվածությունը, լուսավորությունը և այլն) և ամբողջականու­թյունը, տեսաձայնագրությունն իրականացնելու տեխնիկական բնութագիրը և սարքավորում­ներին ներկայացվող տեխնիկական պահանջները:
  3. Հարկ է անդրադառնալ նաև տեսաձայնագրման ժամանակ տեխնիկական ընդհատումների դեպքում քննչական գործողության ընթացքի լուծմանը արդյո՞ք այն դադարեցվում է, շարունակվում է, հայտարարվում է ընդմիջում, հնարավոր է կիրառել այլ տեխնիկական միջոցներ կամ սարքեր:
  4. Տեսաձայնագրման դեպքում հարցաքննության թղթային արձանագրումը պահ­պանվելու՞ է, թե` ոչ: Թղթային արձանագրման պահպանման դեպքում անհրաժեշտ է ամրագրել հարցաքննության տեսաձայնագրության՝ որպես ապացույցի ինքնուրույն տեսակի իրավական կարգավիճակն ու դրա հարաբերակցությունը հարցաքննության թղթային արձանագրության հետ: Այսինքն, անհրաժեշտ է օրենսդրական կարգավորման ենթարկել այն հարցը, թե հարցաքննության տեսաձայնագրությունն արդյո՞ք ունի հարցա­քննու­թյան թղթային արձանագրության հետ հավասար իրավական կարգավիճակ:
  5. Օրենքի նախագիծը չի պարունակում անցումային դրույթներ այն մասին, թե դրանով նախատեսված կարգավորումները երբ են ուժի մեջ մտնելու: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով մեղադրյալի հարցաքննության տեսաձայնագրման պարտադիր պահանջ նախատեսելու համար անհրաժեշտ է նախաքննական մարմիններին ապահովել անհրաժեշտ տեսաձայնագրող և այլ սարքավորումներով: Այս առումով պետք է նկատի ունենալ այն, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նման կարգավորման նախատեսումը կառաջացնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն: Հետևաբար, անհրաժեշտ է նախ ունենալ ներդրվող ինստիտուտի հստակ տեսլական, դրա պայմաններում կատարել սարքավորումների ձեռքբերման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկ, ապա գնման գործընթացի կազ­մա­կերպում և տեխնիկական միջոցների տրամադրում նախաքննական մարմիններին:      
  6. Պետք է նաև նախատեսել բավարար ժամանակ, որպեսզի կազմակերպվեն վերա­պատրաստումներ՝ տեսաձայնագրող սարքերի միջոցով հարցաքննություն անցկաց­նելու հմտություններ ձևավորելու համար: