ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Առաջարկու թյան (փոփոխության, լրացման) հեղինակը

Հոդվածը, կետը, որին  վերաբերում է առաջարկությունը

Առաջարկություն (փոփոխություն, լրացում)

Առաջարկության վերաբերյալ հեղինա կի (հիմնական զեկուցողի) եզրակացություն

Առաջարկություն ները ընդունելու կամ մերժելու վերաբերյալ ՖՎԲ հանձնաժողովի որոշումը

1.

ՀՀ կենտրոնական բանկ

Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մաս

Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

         «Կենտրոնական բանկն իրավունք ունի համագործակցելու ֆինանսական վերահսկողության օտարերկրյա կարգավորողների հետ: Այդ համագործակցության շրջանակներում Կենտրոնական բանկն իրավունք ունի առանց միջազգային պայմանագրի կամ այլ հուշագրի կնքման այլ պետությունների ֆինանսական վերահսկողության մարմիններից ստանալ ու նրանց տրամադրել վերահսկողական տեղեկություններ` թեկուզև դրանք օրենքով պաշտպանվող գաղտնիք լինեն, պայմանով, որ տվյալ տեղեկությունը անհրաժեշտ լինի տվյալ մարմնին օրենքով իր վրա դրված պարտականությունները կատարելու համար, ինչպես նաև տվյալ մարմինն ունենա վերահսկողական տեղեկությունների պաշտպանման համարժեք ռեժիմ: Սույն կարգավորումը կիրառվում է միայն այն դեպքերում, երբ այլ պետության օրենսդրությամբ թույլատրվում է սույն մասով նախատեսված տեղեկատվության տրամադրումն առանց միջազգային պայմանագրի կամ այլ հուշագրի կնքման:»:

Ընդունելի է:

Հաստատվել է

2.

ՀՀ կենտրոնական բանկ

Օրենքի 24-րդ հոդված

Օրենքի 24-րդ հոդվածը

 

Ընդունելի է:

Հաստատվել է

3.

ՀՀ կենտրոնական բանկ

Օրենքի 39.1 հոդված

Օրենքի 39.1 հոդվածի 1-ին մասում

1)     2-րդ նախադասության մեջ « ՝ Կենտրոնական բանկի և սույն մասով սահմանված անձի նկատմամբ բացառիկ վերահսկողության իրավունք ունեցող համապատասխան մարմնի միջև կնքված միջազգային պայմանագրով սահմանված կարգով» բառերը փոխարինել «՝ սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով.

2)     վերջին նախադասությունն ուժը կորցրած ճանաչել:

Ընդունելի է:

Հաստատվել է