ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ  ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

 

Առաջարկի հեղինակը

Նախագծի այն մասը, որին վերաբերում է առաջարկը

Առաջարկը

Առաջարկն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հիմնական զեկուցողի եզրակացությունը

Առաջարկն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

ՀՀ կառավարություն

Նախագծի տեքստ

1-ին հոդվածի 2-րդ մասը, 2-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ հոդվածի 2-րդ մասը «Հանրապետության»  բառից հետո լրացնել «վավերացրած» բառով՝ հաշվի առնելով ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածը,

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

Նախագծի տեքստ

Նախագծի ամբողջ տեքստում «հասարակության կյանք» բառակապակցությունը բոլոր հոլովաձևերով փոխարինել «հասարակական կյանք» բառակապակցությամն համապատասխան հոլովաձևով։

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետեր

Կետում «խնդիրների, անհատական գործոնների» բառերը փոխարինել «վիճակով պայմանավորված ֆիզիկական, հոգեկան, մտավոր և զգայական տևական խնդիրների» բառերով

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

Կետը «օրգանները,» բառից հետո լրացնել «գլուխը, իրանը,» բառերով,

 

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

Կետից հանել «էական» բառը

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ

Կետում «ոչ հասանելի» բառերը փոխարինել  «անմատչելի» բառով, «օժանդակ տեխնիկական միջոցների» բառերը փոխարինել  «աջակցող տեխնոլոգիաների» բառերով, իսկ «, խանգարում են հասարակության կյանքին առողջական խնդիր ունեցող անձանց ներգրավմանը և նպաստում են հաշմանդամության առաջացմանը» բառերը փոխարինել  «և խանգարում են հասարակական կյանքին անձի սոցիալական ներառմանը և լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը»  բառերով,

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետ

Կետը «անձի» բառից հետո լրացնել «առողջական վիճակով պայմանավորված ֆիզիկական, հոգեկան, մտավոր և զգայական տևական խնդիրների հետևանքով» բառերով

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

3-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետ

Կետը շարադրել հետևյալ խմբագրության.

«12) բժշկասոցիալական փորձաքննություն` Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված գործընթաց, որն իրականացվում է անձի կենսագործունեության սահմանափակումները գնահատելու (հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու կամ չճանաչելու), անձի անհատական կարիքների և միջավայրային արգելքների  գնահատման հիման վրա ծառայությունները որոշարկելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ նպատակներով.».

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

3-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետ

Կետից հանել «անձի առողջական վիճակով պայմանավորված՝» բառերը, իսկ ենթակետը «ունակությունը`» բառից հետո լրացնել «հաշվի առնելով անձի առողջական վիճակով պայմանավորված ֆիզիկական, հոգեկան, մտավոր և զգայական տևական խնդիրները.» բառերով.

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետ

Կետից հանել «՝ մինչև հինգ ամիս ժամկետով» բառերը

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

3-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետ

Կետը «առավելագույն կերպով մատչելի» բառերը փոխարինել «առավելագույնս մատչելի» բառերով, իսկ «օժանդակ» բառը փոխարինել «աջակցող տեխնոլոգիաների և» բառերով

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետ

Կետը շարադրել հետևյալ խմբագրության.

«17) աջակցող տեխնոլոգիաներ՝ վերականգնողական տեխնիկական միջոցներ և այլ oժանդակ պարագաներ, այդ թվում՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ (այսուհետ նաև` պարագաներ), դրանց պատրաստման և գործնական կիրառման մեթոդները, որոնք նախատեսված են անձի կենuագործունեության և անկախության լրիվ կամ մաuնակի վերականգնման և բարելավման, փոխհատուցման (փոխարինման), արգելքների հաղթահարման  համար.»

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

3-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետ

Կետը շարադրել հետևյալ խմբագրության.

«22) խելամիտ հարմարեցումներ` անհրաժեշտ փոփոխությունների և հարմարեցումների (շտկումների) կատարում, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց կրթության և ուսուցման, աշխատանքի, հաղորդակցման, մշակութային, մարզական գործունեության և հասարակության կյանքին մասնակցության այլ ձևերի ապահովմանը և  սոցիալական  ներառմանը.»

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

3-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետ

Կետից հանել «, որոնցից յուրաքանչյուրն առանձին կամ համակցմամբ կարող  են ազդել հաշմանդամության  սահմանման վրա` կենսագործունեության սահմանափակումների և միջավայրային արգելքների հետ փոխազդեցության արդյունքում» բառերը

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

3-րդ հոդված ի 1-ին մասի 25-րդ կետ

Նախագծից հանել 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ ենթակետը։

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

4-րդ հոդվածի 1-ին մաս

Մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող և բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող, փախuտականի կարգավիճակ ունեցող անձանց վրա, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, Հայաuտանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:»։

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

5-րդ հոդվածի 3-րդ մաս

Մասում «առավելագույնս բացահայտել, նվազեցնել և վերացնել հաշմանդամության առաջացմանը նպաստող գործոնները, ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց լրիվ կամ մասնակի վերականգնումը,» բառերը փոխարինել «ապահովելու» բառով

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

5-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետ

Մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«5)  հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված՝ սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային (մասնագիտական), սոցիալ-վերականգնողական և սոցիալ-կրթական միջոցառումներ իրականացնող սուբյեկտները,»

 

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

5-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետ

Կետում և հետագա ամբողջ տեքստում ճշգրտել հղումները նախագծի հոդվածներին (հաշվի առնելով հոդվածների համարների փոփոխությունները) 

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

7-րդ հոդվածի 4-րդ մաս

Նախագծից հանել 1-ին կետը՝ ճշգրտելով կետերի համարակալումը

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ

Կետում «Յուրահատուկ» բառը փոխարինել «տարբեր» բառով

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

8-րդ հոդվածի 1-ին մաս

Մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) արտակարգ իրավիճակներում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների և կարիքների հասցեագրումը առաջնահերթության կարգով։»։ 

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

Հանել «(հասանելի)» բառը

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

Մասից հանել «վերականգնման տեխնիկական միջոցների և այլ oժանդակ» բառերը

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

Կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) աջակցող տեխնոլոգիաների ստեղծմանը և կիրառմանը միտված աշխատանքների, ծրագրերի, միջոցառումների իրականացումը և (կամ) խրախուսումն ու խթանումը,».

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ

Կետում «նվազեցնող օժանդակ սարքերի և» բառերը փոխարինել «նվազեցնող՝» բառով

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

9-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ

Կետը «բարելավումը,» բառից հետո լրացնել «հաշմանդամություն ունեցող անձանց (այդ թվում՝ երեխաների) խնամքն ընտանիքում կազմակերպելու առաջնայնությունը,» բառերով

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետ

Կետում «վերականգնման բազային ծրագրով երաշխավորված վերականգնողական» բառերը փոխարինել «սոցիալական ներառմանը միտված» բառերով

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետ

Կետում «վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնումը՝ դրա» բառերը փոխարինել «ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը՝» բառերով

Ընդունվել է։

Ընդունվել է։

 

10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

Կետից հանել «գ» և «դ» ենթակետերը՝ ճշգրտելով ենթակետերի համարակալումը

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետում (ներկայացվող տարբերակի «դ» ենթակետում) և նախագծի ամբողջ տեքստում «վերականգնողական անհատական ծրագիր» բառակապակցությունը բոլոր հոլովաձևերում «վերականգնողական»  բառը փոխարինել «ծառայությունների» բառով։

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

11-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «բ» ենթակետ

11-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «բ» ենթակետում «ցուցաբերում է աջակցություն» բառերը փոխարինել «աջակցում է» բառերով

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

11-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «գ» ենթակետ

11-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. իրականացնում է վերահսկողություն ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումների, այդ թվում՝ աջակցող տեխնոլոգիաների հատկացման նկատմամբ, գնահատում է ծառայությունների անհատական ծրագրում ներառված միջոցառումների իրականացման արդյունքները (արդյունավետությունը),»,

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

11-րդ հոդվածի 1-ին մաս

Հանել 11-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը՝ ճշգրտելով կետերի համարակալումը

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

11-րդ հոդվածի 1-ին մաս

11-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից (ներկայացվող տարբերակի 7-րդ կետից) հանել «վերականգնողական» և  «(այդ թվում նաև՝ հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնումը կազմակերպող և իրականացնող սուբյեկտների)» բառերը

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

12-րդ հոդվածի 2-րդ մաս

12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումն ապահովող սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային (մասնագիտական), սոցիալ-կրթական, սոցիալ-վերականգնողական միջոցառումները, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ միջոցառումները (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծառայությունները),».

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

12-րդ հոդվածի 2-րդ մաս

12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետից հանել «բ» ենթակետը՝ ճշգրտելով ենթակետերի համարակալումը.

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

12-րդ հոդվածի 2-րդ մաս

12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «ե»  ենթակետում (ներկայացվող տարբերակի «դ» ենթակետում) «ցույց տրվող» բառերը փոխարինել «տրամադրվող» բառով 

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

13-րդ հոդվածի 1-ին մաս

13-րդ հոդվածի 1-ին մասից հանել 2-րդ կետը՝ ճշգրտելով կետերի համարակալումը.

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

14-րդ հոդվածի 4-րդ մաս

14-րդ հոդվածի 4-րդ մասից հանել 3-րդ կետը՝ ճշգրտելով կետերի համարակալումը.

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

4-րդ գլուխ

Նախագծի 4-րդ գլխի վերնագրում «ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ» բառերը փոխարինել «ԱՆՁԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՈՒՄԸ» բառերով

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

4-րդ գլուխ

Նախագծի 4-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ վերանայելով նաև հոդվածների համարակալումը.

 

ՀՈԴՎԱԾ 15. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՈՒՄԸ

 

1.   Հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառման նպատակով իրականացվող միջոցառումները միտված են նրա կենսագործունեության սահմանափակման լրիվ կամ մասնակի վերացմանը կամ հնարավորինս փոխհատուցմանը, բարենպաստ միջավայրային գործոնների ստեղծմանը, միջավայրային արգելքների հաղթահարմանը:

2.   Հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառումն իրականացվում է ծառայությունների անհատական ծրագրի համաձայն՝ սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային (մասնագիտական), սոցիալ-կրթական, սոցիալ-վերականգնողական միջոցառումների, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ միջոցառումների իրականացման (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծառայությունների տրամադրման) միջոցով:

3.  Սոցիալ-բժշկական միջոցառումները միտված են հաշմանդամություն ունեցող անձի մարմնի կառուցվածքի խախտումների  և օրգանիզմի ֆունկցիայի (ֆունկցիաների) երկարատև կամ կայուն խանգարումների հանգեցրած հիվանդությունների, վնասվածքների, խեղումների բուժմանը կամ դրանց զարգացումն ու ծանրացումը կանխելուն: 

4.   Սոցիալ-աշխատանքային (մասնագիտական) միջոցառումները միտված են՝ 

1) անձի մասնագիտական ունակությունների, հմտությունների և կարողությունների պահպանմանն ու զարգացմանը,

2)   անձի մասնագիտական նոր հմտությունների և ունակությունների ձեռքբերմանը,

3) անձի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության վերականգնմանը կամ զարգացմանը,

4) անձին հարմար աշխատանքի տեղավորմանը և այդ նպատակով մատչելի պայմանների ստեղծմանը:

5.  Սոցիալ-վերականգնողական միջոցառումները միտված են անձի համար սոցիալական, ինչպես նաև ինքնուրույն ապրելու հմտությունների պահպանմանն ու վերականգնմանը:

6.  Սոցիալ-կրթական միջոցառումները միտված են անձի զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթական ունակությունների պահպանմանը, վերականգնմանը, զարգացմանը և կրթության մատչելիության և հավասար մասնակցության ապահովմանը:

7.   Սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային (մասնագիտական), սոցիալ-վերականգնողական, սոցիալ-կրթական միջոցառումներն իրականացնող մարմինները, կազմակերպությունները և հիմնարկները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ  

 

1. Հաշմանդամություն ունեցող անձի ծառայությունների անհատական ծրագիրը սահմանված որոշակի վավերապայմաններով և ձևով, լրացման համար անհրաժեշտ դաշտեր պարունակող փաստաթուղթ է, որի հիման վրա իրականացվում են  սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային (մասնագիտական), սոցիալ-վերականգնողական, սոցիալ-կրթական և այլ միջոցառումները, ներառյալ՝ աջակցող տեխնոլոգիաներով ապահովումը։

2. Ծառայությունների անհատական ծրագիրը կազմվում է լիազորած մարմնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդպիսի իրավազորություն ունեցող համապատասխան ստորաբաժանումների կողմից՝ սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:

3. Ծառայությունների անհատական ծրագիրը կազմվում է՝

1) անձին որպես «հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչելու  դեպքում,

2) ծառայությունների անհատական ծրագիր չունեցող՝ նախկինում անժամկետ «հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչվածների համար՝ այդպիսի անհրաժեշտություն առաջանալու պարագայում,

3) անժամկետ «հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչվածների համար, նրանց ծառայությունների անհատական ծրագրի իրականացման ժամկետի ավարտից հետո, այդպիսի անհրաժեշտության առկայության դեպքում, 

4) բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ (երեխա) չճանաչվածների համար՝  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում և կարգով,

 5) այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում:

4. Ծառայությունների անհատական ծրագիրը կազմվում է անձի կարիքների գնահատման հիման վրա և ներառում է սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային (մասնագիտական), սոցիալ-վերականգնողական, սոցիալ-կրթական միջոցառումները և այլ իրավական ակտերով սահմանված միջոցառումները:

5. Ծառայությունների անհատական ծրագրերի կազմման և իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ դրա  ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները` լիազորած մարմինը:

6. Հաշմանդամություն ունեցող անձի համար ծառայությունների անհատական ծրագիրն ունի երաշխավորական բնույթ՝ հաշմանդամություն ունեցող անձն իրավունք ունի հրաժարվելու ինչպես ծառայությունների անհատական ծրագրի իրականացումից՝ ամբողջությամբ, այնպես էլ դրանում ընդգրկված որևէ միջոցառման իրականացումից:

7. Ծառայությունների անհատական ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացումը կազմակերպվում և դրանք իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված համապատասխան մարմինների (անձանց, կազմակերպությունների, հիմնարկների) կողմից՝ սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում: Ծառայությունների անհատական ծրագրում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումների կազմակերպման և իրականացման նկատմամբ հսկողությունն ապահովում է լիազորած մարմինը:

8. Ծառայությունների անհատական ծրագիրը համապատասխան մարմինների (անձանց, կազմակերպությունների, հիմնարկների) կողմից ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:

9. Ծառայությունների անհատական ծրագրում ներառված՝  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումների արդյունքները (արդյունավետությունը) գնահատում է լիազորած մարմինը:

10. Ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցների հաշվին:

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

23-րդ հոդվածի (ներկայացվող տարբերակի 17-րդ հոդվածի) 5-րդ մաս

Մասում «` այլ անձանց հետ հավասար հիմունքներով խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի  կամ պատժի չենթարկվելու ուղղությամբ» բառերը փոխարինել «խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի  կամ պատժի ենթարկելը» բառերով

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

23-րդ հոդվածի (ներկայացվող տարբերակի 17-րդ հոդվածի) 9-րդ մաս

Մասից հանել «առողջական վիճակից ելնելով,» և «(հասանելի)» բառերը

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

24-րդ հոդված (ներկայացվող տարբերակի 18-րդ հոդված)

Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.

«3. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը նպաստող  ֆիզիկական միջավայրի մատչելիությունն ապահովող ընդհանուր պահանջները, ստանդարտները և կանոնները մշակում և հաստատում է քաղաքաշինության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

4. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը նպաստող  տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությունն ապահովող ընդհանուր պահանջները, ստանդարտները և կանոնները մշակում և հաստատում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:».

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

25-րդ հոդվածի (ներկայացվող տարբերակի 19-րդ հոդվածի) 1-ին մաս

Հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «ներգրավմամբ» բառը փոխարինել «մասնակցությամբ» բառով

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

25-րդ հոդվածի (ներկայացվող տարբերակի 19-րդ հոդվածի) 1-ին մաս

Հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում հանել «միջավայրը նվազ կամ ոչ հասանելի դարձնող» բառերը

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

25-րդ հոդվածի (ներկայացվող տարբերակի 19-րդ հոդվածի) 1-ին մաս

Հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «հարմարանքների» բառից հետո լրացնել «և աջակցող տեխնոլոգիաների» բառերով

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

25-րդ հոդվածի (ներկայացվող տարբերակի 19-րդ հոդվածի) 1-ին մաս

Հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետում «հարմարանքներով» բառից հետո լրացնել «և աջակցող տեխնոլոգիաներով» բառերով

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

25-րդ հոդվածի (ներկայացվող տարբերակի 19-րդ հոդվածի) 1-ին մաս

Հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «բ» և «դ» ենթակետերում «հարմարեցված» բառը փոխարինել «մատչելի» բառերով

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

25-րդ հոդվածի (ներկայացվող տարբերակի 19-րդ հոդվածի) 3-րդ մաս

Հոդվածի 3-րդ մասը «կառուցապատումը,» բառից հետո լրացնել «հանրային նշանակության» բառերով, հստակեցնելով, որ պահանջը վերաբերում է միայն հանրային նշանակության շենքերին ու շինություններին

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

26-րդ հոդված (ներկայացվող տարբերակի 20-րդ հոդված)

Հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Պետության կողմից ժեստերի լեզուն ընդունվում է որպես հաղորդակցման, ուսուցման և թարգմանչական ծառայությունների տրամադրման միջոց: Հանրային հեռուստառադիոընկերությունը և Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր հեռուստաընկերությունները պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել լսողական խանգարումներ ունեցող՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիությունը։ Լսողական խանգարումներով հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկատվության ստացման մատչելիությունը ապահովելու համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով սահմանվում են օրվա հեռուստաեթերաժամում ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն լուսագրով հեռարձակվող հեռուստահաղորդումների նվազագույն չափաքանակները:».

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

26-րդ հոդվածի (ներկայացվող տարբերակի 20-րդ հոդվածի) 2-րդ մաս

Մասում հստակեցնել, թե որ մարմինն է սահմանում հեռուստաեթերաժամում ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն լուսագրով հեռարձակվող հեռուստահաղորդումների նվազագույն չափաքանակները կամ ինչ իրավական ակտով են կարգավորվում խնդրո առարկա հարաբերությունները։

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

26-րդ հոդվածի (ներկայացվող տարբերակի 20-րդ հոդվածի) 3-րդ մաս

Հոդվածի 2-րդ մասը «տառատեսակների,» բառից հետո լրացնել «անձի համար նախընտրելի և մատչելի ձևաչափերի» բառերով

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

26-րդ հոդվածի (ներկայացվող տարբերակի 20-րդ հոդվածի) 6-րդ մաս

Հոդվածի 6-րդ մասի 8-րդ կետում «տառատեսակով» բառը փոխարինել «համակարգով» բառով

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

27-րդ հոդված (ներկայացվող տարբերակի 21-րդ հոդված)

Հոդվածի 1-ին մասում «կառավարության» բառը փոխարինել «օրենքով և այլ իրավական ակտերով» բառերով

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

28-րդ հոդված (ներկայացվող տարբերակի 22-րդ հոդված)

Հոդվածի 3-րդ մասի նախաբանից հանել «և դաստիարակության» բառերը, իսկ 3-րդ մասի 3-րդ կետից հանել «տեսողության, լսողական, խոսակցական և մտավոր խանգարումներ ունեցող» բառերը

 

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

29-րդ հոդված (ներկայացվող տարբերակի 23-րդ հոդված)

Հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«2. Եթե առողջական վիճակով պայմանավորված ֆիզիկական, հոգեկան, մտավոր և զգայական տևական խնդիրների պատճառով հաշմանդամություն ունեցող նախադպրոցական տարիքի երեխայի նախադպրոցական կրթությունը հնարավոր չէ իրականացնել նախադպրոցական կրթության ծրագիր իրականացնող ուսումնադաստիարակչական հաստատություններում կամ ընդհանուր տիպի մանկական նախադպրոցական այլ հիմնարկներում, ապա երեխայի ծնողի (կամ այլ օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ, այն կարող է իրականացվել  տնային պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կամ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:».

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

30-րդ հոդված (ներկայացվող տարբերակի 24-րդ հոդված)

Հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը «մակարդակներում» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ համընդհանուր դիզայնի պահանջներին համապատասխան)» բառերով

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

30-րդ հոդված (ներկայացվող տարբերակի 24-րդ հոդված)

Հոդվածի 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«9. Առողջական վիճակով պայմանավորված ֆիզիկական, հոգեկան, մտավոր և զգայական տևական խնդիրների պատճառով հաշմանդամություն ունեցող դպրոցահասակ տարիքի երեխայի տնային պայմաններում ուսուցումը կազմակերպվում է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:».

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

32-րդ հոդված (ներկայացվող տարբերակի 26-րդ հոդված)

Հոդվածի 1-ին մասում «վերականգնման տեխնիկական միջոցներով և այլ օժանդակ պարագաներով» բառերը փոխարինել «աջակցող տեխնոլոգիաներով» բառերով, իսկ Հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետից հանել «ու դաստիարակությունն» բառերը

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

33-րդ հոդված (ներկայացվող տարբերակի 27-րդ հոդված)

Հոդվածի 2-րդ մասից հանել «հենաշարժական և տեղաշարժման խնդիրներ ունեցող» բառերը,

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

33-րդ հոդված (ներկայացվող տարբերակի 27-րդ հոդված)

Հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «անարգել» բառը փոխարինել «մատչելի» բառով, իսկ 4-րդ մասի 1-ին կետում «հարմարանքների» բառից հետո լրացնել «և աջակցող տեխնոլոգիաների» բառերով, 4-րդ մասի 2-րդ կետում «հուշարձանների պահպանական գոտիներ» բառերը փոխարինել «հուշարձանները» բառով, իսկ «միջավայր մուտք գործելը հնարավորինս դյուրացնելու» բառերը փոխարինել  «միջավայրը մատչելի դարձնելու» բառերով.

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

34-րդ հոդված (ներկայացվող տարբերակի 28-րդ հոդված)

Հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում «անարգել» բառը փոխարինել «մատչելի» բառով, իսկ 4-րդ մասի 1-ին կետում «հարմարանքների» բառից հետո լրացնել «և աջակցող տեխնոլոգիաների» բառերով.

Ընդունվել է։

Ընդունվել է։

ՀՀ կառավարություն

35-րդ հոդված (ներկայացվող տարբերակի 29-րդ հոդված)

Հոդվածի 3-րդ մասում «խորհրդապահական բնույթը» բառերը փոխարինել «գաղտնիությունը» բառով.

Ընդունվել է։

Ընդունվել է։

 

38-րդ  հոդված (ներկայացվող տարբերակի 32-րդ հոդված) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ

 

5. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի  Հանրապետության 1993 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-57-ՀՆ-0800-1 օրենքի՝

1) 6-րդ, 61-րդ, 62-րդ հոդվածների  «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, իսկ  «հաշմանդամ երեխա» բառերը՝ «հաշմանդամություն ունեցող  երեխա»  բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.    

2) 61-րդ հոդվածի «ը» ենթակետի «հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիր» բառերը փոխարինել «ծառայությունների անհատական ծրագիր» բառերով.

3) 61-րդ հոդվածի «ժ» ենթակետից հանել «հաշմանդամության կանխարգելման» բառերը.

4) 62-րդ հոդվածի «ը» ենթակետը «պաշտպանության» բառից հետո լրացնել «մարտական գործողությունների» բառերով.

5) 62-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` ժ1) ժ2) կետերով.

«ժ1) հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնաuվածքը.

ժ2) պահեստազորի վարժական հավաքներին մասնակցելու ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնաuվածքը.»:

Ընդունվել է։

Ընդունվել է։