ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

 

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ԿՈԴԸ

 

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

 

ԱՌԱՋԱՐԿ

 

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին

Հեղինակ` ՀՀ կառավարություն

Կ-044-03.07.2017-ԱՍ-011/0

 

 

 

 

 

 

               

 

ՀՈԴՎԱԾ 3.  ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Սույն oրենքում oգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները`

1) հաշմանդամություն՝ անձի առողջական խնդիրների, անհատական գործոնների ու միջավայրային արգելքների փոխազդեցության արդյունքում առաջացող իրավիճակ (երեւույթ), որը խոչընդոտում է կամ կարող է խոչընդոտել անձի` մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակության կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը.

 

Առաջարկ 1. – Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « 1)  Հաշմանդամություն` անձի առողջական խնդիրների և անհատական ու միջավայրային գործոնների փոխազդեցության արդյունքում առաջացող իրավիճակ (երևույթ), որը խոչընդոտում է կամ կարող է խոչընդոտել անձի` մյուսերի հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը»:

 

Հիմնավորում 1. -Անհրաժեշտ է փոխարինել «միջավայրային արգելքներ» ձևակերպումը «միջավայրային գործոններ» բառերով, քանի որ հաշմանդամության առաջացմանը կարող են նպաստել միջավայրային գործոնները, որոնք ինքնին խոչընդոտ չեն , սակայն անհատական գործոններով և առողջական խնդիրներով պայմանավորված կարող են առաջացնել հավելյալ դժվարություններ: Օրինակ` բնակարանում միայնակ ապրելն ինքնին չի համարվում միջավայրային խոչընդոտ, սակայն միջավայրային գործոն է, որը կարող է ազդել անձի կենսագործունեության վրա:

 

2) հաշմանդամություն ունեցող անձ (երեխա)` անձ, ով առողջական խնդիրների, անհատական գործոնների եւ միջավայրային արգելքների հետ փոխազդեցության արդյունքում ունի մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակության կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում:

Առաջարկ 2. – Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) հաշմանդամություն ունեցող անձ (երեխա)` անձ,  ով առողջական խնդիրների, անհատական և միջավայրային գործոնների փոխազդեցության արդյունքում ունի մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում»:

 

Հիմնավորում 2. – Տե’ս հիմնավորում 1-ը:

ՀՈԴՎԱԾ 9.  ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են`

1) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման նպատակով մատչելի (հասանելի) պայմանների, հավասար հնարավորությունների, կազմակերպական եւ իրավական հիմքերի ապահովումը` անկախ հաշմանդամության առաջացման պատճառից, բնույթից, ծանրության աստիճանից եւ այլ հանգամանքներից,

 

Առաջարկ 3.-  Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «(հասանելի)» բառը:

Հիմնավորում 3.- «hասանելի»  (available) վերաբերվում է հիմնականում նյութական հասանելիությանը կամ տվյալ բնագավառում որոշակի ծառայությունների առկայությանը: Սակայն ծառայությունը կարող է հասանելի լինել, բայց ոչ մատչելի: Մատչելիություն (accessibility) նշանակում է հավասար պայմանների և հնարավորությունների ապահովում, ինչն էլ հանդիսանում է տվյալ կետի կարգավորման առարկան:

ՀՈԴՎԱԾ 14.  ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

4. Ազգային հանձնաժողովն օրենքով եւ իր աշխատակարգով սահմանված կարգով`

 

3) ուսումնասիրում է հաշմանդամության առաջացմանը նպաստող գործոնները եւ լիազորած մարմին ներկայացնում դրանց նվազեցմանը եւ (կամ) վերացմանն ուղղված առաջարկություններ,

Առաջարկ 4. – Նախագծի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը հանել ամբողջությամբ:

 

Հիմնավորում 4.- Նախագծի տվյալ կետը վերաբերվում է հաշմանդամության կանխարգելմանը, ինչը չի հանդիսանում տվյալ օրենքի նախագծի կարգավորման առարկան:

(«Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի նախնական զեկույցի մասին», CRPD/C/ARM/CO/1, պարբերություն 6, 7-րդ կետ):

 

                                       

ՀՈԴՎԱԾ 23. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Հաշմանդամություն ունեցող անձինք՝ ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկման դատապարտված անձանց պահելու համար նախատեսված վայրերում, առողջական վիճակից ելնելով, ապահովվում են համապատասխան պայմաններով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համալիր եւ տարեկան ծրագրերի համաձայն: Ազատազրկման վայրում եւ նախնական կալանքի տակ գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է անհրաժեշտ իրավաբանական, բժշկական, սոցիալ-հոգեբանական օգնություն եւ տեղեկատվություն` իրենց համար մատչելի (հասանելի) եղանակով, ինչպես նաեւ իրականացվում են այդ անձանց վերականգնմանն ուղղված համապատասխան միջոցառումներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Առաջարկ 5. – Նախագծի 23-րդ հոդվածի 9-րդ մասից հանել «հասանելի» բառը:

 

Հիմնավորում 5.- Տե’ս հիմնավորում 3-ը:

ՀՈԴՎԱԾ 23. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Հաշմանդամություն ունեցող անձինք՝ ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկման դատապարտված անձանց պահելու համար նախատեսված վայրերում, առողջական վիճակից ելնելով, ապահովվում են համապատասխան պայմաններով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համալիր եւ տարեկան ծրագրերի համաձայն: Ազատազրկման վայրում եւ նախնական կալանքի տակ գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է անհրաժեշտ իրավաբանական, բժշկական, սոցիալ-հոգեբանական օգնություն եւ տեղեկատվություն` իրենց համար մատչելի (հասանելի) եղանակով, ինչպես նաեւ իրականացվում են այդ անձանց վերականգնմանն ուղղված համապատասխան միջոցառումներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Առաջարկ 6.- Հոդված 23-ի 9-րդ մասի «Առողջական վիճակից» բառերը փոխարինել «առողջական վիճակից, անհատական և միջավայրային գործոններից» բառերով:

 

Հիմնավորում 6.- Տե’ս հիմնավորում 1-ը:

ՀՈԴՎԱԾ 25. ՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի մատչելիությունը ապահովվում է հետեւյալ հիմնական գործընթացների միջոցով.

1) ֆիզիկական միջավայրի մատչելիությունն ապահովող պահանջների, ինչպես նաեւ համընդհանուր դիզայնի պահանջների եւ չափանիշների մշակումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավմամբ եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից դրանց հաստատումը,

 

Առաջարկ 7.- Նախագծի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ներգրավմամբ» բառը փոխարինել «մասնակցությամբ» բառով:

Հիմնավորում 7.- Այս ձևակերպումը հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների մասնակցությունն ապահովվել ըստ նրանց ցանկության:

ՀՈԴՎԱԾ 26. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Սույն հոդվածի 1-5-րդ մասերով սահմանված երաշխիքներից եւ միջոցառումներից բացի, հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության եւ հաղորդակցության, ներառյալ` տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների եւ համակարգերի մատչելիությունն ապահովվում է նաեւ հետեւյալ գործընթացների միջոցով.

 

8) համաժողովների, կլոր սեղանների, քննարկումների, սեմինարների ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին համարժեք` մատչելի ձեւաչափով տեղեկատվության տրամադրման ապահովումը (բրայլյան տառատեսակով նյութեր, ժեստերի լեզվով թարգմանություն եւ այլն):

 

Առաջարկ 8.- Նախագծի 26-րդ հոդվածի 3-րդ 6-րդ մասի 8-րդ կետի «բրալյան տառատեսակով» բառերը փոխարինել «բրալյան համակարգով» բառերով:

 

Հիմնավորում 8.- Անհրաժեշտ է նշել համակարգի ճիշտ անվանումը:

ՀՈԴՎԱԾ 28. ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության եւ դաստիարակության համար մատչելի պայմանները եւ հավասար հնարավորություններն ապահովվում են սույն հոդվածի 1-2-րդ մասերով ամրագրված երաշխիքներով ու միջոցառումների իրականացմամբ, սույն օրենքի 29-րդ, 30-րդ հոդվածներով սահմանված պահանջների կատարմամբ եւ հետեւյալ գործընթացների ապահովման միջոցով:

 

 

Առաջարկ  9.- Նախագծի 28-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «դաստիարակությամբ» բառը:

Հիմնավորում 9.- Հարկ է նկատել, որ դաստիարակությունը կրթության բաղադրիչ է:

 

ՀՈԴՎԱԾ 29. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

 

2. Եթե հաշմանդամություն ունեցող նախադպրոցական տարիքի երեխայի առողջական վիճակով պայմանավորված, հնարավոր չէ նրա դաստիարակությունն իրականացնել նախադպրոցական կրթության ծրագիր իրականացնող ուսումնադաստիարակչական հաստատություններում կամ ընդհանուր տիպի մանկական նախադպրոցական այլ հիմնարկներում, ապա երեխայի ծնողի (կամ այլ օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ, այն կարող է իրականացվել տնային պայմաններում՝ նախադպրոցական կրթության ծրագիր իրականացնող ուսումնադաստիարակչական հաստատության կամ ընդհանուր տիպի նախադպրոցական այլ հիմնարկի եւ համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի աջակցությամբ՝ պետական բյուջեի կամ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: Այս դեպքում երեխայի խնամքն ու դաստիարակությունը փաստացի իրականացնող ծնողին (կամ այլ օրինական ներկայացուցչին) տրամադրվում է նյութական ապահովություն կամ արտոնություններ: Սույն մասով սահմանված՝ նախադպրոցական կրթության ծրագիր իրականացնող ուսումնադաստիարակչական հաստատության կամ ընդհանուր տիպի մանկական նախադպրոցական այլ հիմնարկի եւ համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի կողմից երեխայի դաստիարակությանն աջակցության, դրա ֆինանսավորման, ինչպես նաեւ երեխայի խնամքն ու դաստիարակությունը փաստացի իրականացնող ծնողին (կամ այլ օրինական ներկայացուցչին) նյութական ապահովությունը կամ արտոնությունները տրամադրելու կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Առաջարկ 10.- Նախագծի 29-րդ հոդվածի 2-րդ մասի «երեխայի առողջական վիճակով պայմանավորված» բառերը փոխարինել «երեխայի առողջական վիճակով, անհատական և միջավայրային գործոններով պայմանավորված պայմանավորված» բառերով:

Հիմնավորում 10.- Տե’ս հիմնավորում 1-ը:

 

ՀՈԴՎԱԾ 33. ՄՇԱԿՈՒՅԹԸ

 

4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով ամրագրված երաշխիքներից ու միջոցառումներից բացի, մշակույթի ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման նպատակով մատչելի պայմանները եւ հավասար հնարավորություններն ապահովվում են նաեւ սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված պա‹