ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության

 

Առաջարկության (փոփոխության, լրացման) հեղինակը

Հոդվածը, կետը, որին  վերաբերում է առաջարկությունը

Առաջարկություն (փոփոխություն, լրացում)

Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկությունները ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

1.

ՀՀԿ խմբակցություն

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

 

 

 

 

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) հաստատուն տոկոսադրույք` կրեդիտի այն անվանական  տոկոսադրույքն է, որը Կրեդիտավորման պայմանագրի համաձայն`

ա. ենթակա չէ փոփոխության կրեդիտավորման պայմանագրի գործողության ողջ ընթացքում,

կամ

բ. Կրեդիտավորման պայմանագրի գործողության որևէ ժամանակահատվածում կարող է ճշգրտվել (բարձրանալ կամ նվազել)` սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պայմաններով.» 

 

 

Առաջարկն ընդունվել է

Առաջարկն ընդունվել է

2.

ՀՀԿ խմբակցություն

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ, 12-րդ հոդվածի 4-րդ մաս

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) լողացող տոկոսադրույք` կրեդիտի այն անվանական տոկոսադրույքն է, որը կարող է փոփոխվել (բարձրանալ կամ նվազել)  կրեդիտավորման պայմանագրի գործողության ընթացքում` կախված այդ տոկոսադրույքի հաշվարկման հիմքում ընկած կոնկրետ, հրապարակվող եւ կրեդիտավորողից չկախված ցուցանիշների, փոփոխություններից: Լողացող տոկոսադրույքի հաշվարկման հիմքում դրվող թույլատրելի ցուցանիշները կամ ցուցանիշների ընտրության չափանիշները սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:»

Նախագծի 12-րդ հոդվածի 4-րդ մասը հանել:

 

Առաջարկն ընդունվել է

 

Առաջարկն ընդունվել է

3.

ՀՀԿ խմբակցություն

Նախագծի 6-րդ հոդվածի 6-րդ մաս

Նախագծի 6-րդ հոդվածի 6-րդ մասում «այնպիսի վճար, որը ողջամիտ է եւ անհրաժեշտ է» բառերը հանել և «համար» բառից հետո լրացնել «անհրաժեշտ վճարը» բառերը:

Առաջարկն ընդունվել է

 

Առաջարկն ընդունվել է

3.

ՀՀԿ խմբակցություն

Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մաս

Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասում «Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել» բառերը փոխարինել « Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով  սահմանում է» բառերով:

Առաջարկն ընդունվել է

 

Առաջարկն ընդունվել է

4.

ՀՀԿ խմբակցություն

Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մաս

Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Կրեդիտավորողը պարտավոր է նաև Կրեդիտառուի պահանջով, տարեկան առնվազն չորս անգամ, Կրեդիտառուին տրամադրել վերջինիս կողմից նշված ժամանակահատվածի համար անվճար քաղվածք: Կրեդիտառուին տրամադրվող քաղվածքներում պետք է առնվազն արտացոլված լինի հետևյալ տեղեկատվությունը`»:

Առաջարկն ընդունվել է

 

Առաջարկն ընդունվել է

5.

ՀՀԿ խմբակցություն

Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մաս

Նախագծի 10-րդ հոդվածից հանել  2-րդ մասը:

 

Առաջարկն ընդունվել է

 

Առաջարկն ընդունվել է

6.

ՀՀԿ խմբակցություն

Նախագծի 12-րդ հոդվածի 3-րդ մաս, 4-րդ մաս

Նախագծի 12-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Եթե կրեդիտավորողն իրականացնում է և հաստատուն և լողացող տոկոսադրույքով կրեդիտավորում,ապա նա պարտավոր է առաջարկել կրեդիտառուին ինքնուրույն ընտրել տոկոսադրույքի տեսակը:»

Նախագծի 12-րդ հոդվածի 4-րդ մասը հանել:

Նախագծի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Եթե կրեդիտավորման պայմանագրով կիրառվում է հաստատուն տոկոսադրույք, որը պայմանագրի գործողության որևէ ժամանակահատվածում կարող է ճշգրտվել (բարձրանալ կամ նվազել), ապա Կրեդիտավորողը պարտավոր է ապահովել ստորև նշված բոլոր պայմանները միաժամանակ`

1) տոկոսադրույքը չի կարող ճշգրտվել (բարձրանալ կամ նվազել) Կրեդիտավորման պայմանագրի գործողության առաջին երեք տարվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ տոկոսադրույքի ճշգրտումը կատարվում է հօգուտ Կրեդիտառուի: Հօգուտ Կրեդիտառուի տոկոսադրույքի ճշգրտումը Կրեդիտավորողն իրավունք ունի իրականացնել ցանկացած պահին և հաճախականությամբ` Կրեդիտառուի համաձայնության առկայության դեպքում, և

2) տոկոսադրույքի ճշգրտման (բարձրացման կամ նվազեցման) հիմքում կարող են դրվել միայն Կրեդիտավորողի կամքից անկախ` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված թույլատրելի ցուցանիշները կամ դրանց ընտրության` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված չափանիշներին բավարարող ցուցանիշները , և

3) տոկոսադրույքի ճշգրտման (բարձրացման կամ նվազեցման)` սույն մասի 2-րդ կետի պահանջներին բավարարող ցուցանիշները և տոկոսադրույքի ճշգրտման պայմանները պետք է հստակ նշված լինեն Կրեդիտավորման պայմանագրում: Ընդ որում` տոկոսադրույքի ճշգրտման ցուցանիշները և ճշգրտման պայմանները պետք է լինեն նույնը և տոկոսադրույքի բարձրացման և` նվազեցման համար, և

4) Կրեդիտավորողը պարտավոր է ճշգրտել (բարձրացնել կամ նվազեցնել) տոկոսադրույքը, եթե փոփոխվել են տոկոսադրույքի ճշգրտման հիմքում դրված` Կրեդիտավորման պայմանագրում նշված` սույն մասի 2-րդ կետի պահանջներին բավարարող ցուցանիշները և առկա են տոկոսադրույքի ճշգրտման` Կրեդիտավորման պայմանագրում նշված պայմանները, և

5) Կրեդիտավորման պայմանագրում պետք է սահմանվեն առավելագույն շեմեր, որոնցից ավել կրեդիտի տոկոսադրույքը չի կարող բարձրանալ կամ իջնել` անկախ տոկոսադրույքի ճշգրտման հիմքում դրված ցուցանիշների փոփոխության չափից: Ընդ որում, տոկոսադրույքի բարձրացման առավելագույն շեմը չի կարող գերազանցել տոկոսադրույքի նվազեցման առավելագույն շեմին:»

Առաջարկն ընդունվել է

Առաջարկն ընդունվել է

7.

ՀՀԿ խմբակցություն

Նախագծի 13-րդ հոդված

Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասում «դեպքում» բառից հետո լրացնել «կրեդիտավորողը պարտավոր է» բառերը:

Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «համամասնորեն» բառը փոխարինել «Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջներին համապատասխան» բառերով:

Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին  մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ  խմբագրությամբ. «2) Կրեդիտառուի ընտրությամբ`

ա. վաղաժամկետ մարված գումարին համամասնորեն նվազեցնել ամսական վճարումների չափը` թողնելով կրեդիտի մարման ժամկետն անփոփոխ, կամ

բ. նվազեցնել վարկի մարման ժամկետը` ամսական վճարումների չափը թողնելով անփոփոխ:»

Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ  մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Լողացող տոկոսադրույքով տրամադրված կրեդիտի գումարը կամ դրա մի մասը  վաղաժամկետ մարման, այդ թվում՝ վերաֆինանսավորման միջոցով կրեդիտի  գումարը կամ դրա մի  մասը վաղաժամկետ մարման համար, կրեդիտավորողը չի կարող կրեդիտառուից գանձել որեւէ տույժ, տուժանք, միջնորդավճար, հատուցում կամ կրեդիտառուի համար այլ անբարենպաստ պայմաններ սահմանել, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքերի:

Հաստատուն տոկոսադրույքով տրամադրված կրեդիտի գումարը կամ դրա մի մասը  վաղաժամկետ մարման, այդ թվում՝ վերաֆինանսավորման միջոցով կրեդիտի  գումարը կամ դրա մի  մասը վաղաժամկետ մարման համար, կրեդիտավորողը կարող է կրեդիտառուից գանձել տույժ, տուժանք, միջնորդավճար, հատուցում կամ կրեդիտառուի համար այլ անբարենպաստ պայմաններ սահմանել միայն սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերում:»

Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ  մասը և 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«3. Սույն հոդվածով նախատեսված տույժ, տուժանք, միջնորդավճար, հատուցում կամ կրեդիտառուի համար այլ անբարենպաստ պայմաններ  չեն կիրառվում, եթե՝

1) Կրեդիտավորման պայմանագրով սահմանվել է, որ կրեդիտի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարման դեպքում կրեդիտավորման պայմանագրի գործողության ողջ ընթացքում՝ այդ թվում առաջին երեք տարիների ընթացքում, որեւէ տույժ, տուգանք կամ այլ վճար չի գանձվում. 

2) Կրեդիտառուն պայմանագրային տարվա որևէ պահին վաղաժամկետ մարում է այդ պայմանագրային տարվա համար մարման ժամանակացույցի համաձայն մարման ենթակա կրեդիտի մայր գումարը: Սույն մասի կիրառման նպատակով պայմանագրային տարի է համարվում կրեդիտավորման պայմանագրի կնքման ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր տասներկու ամսյա ժամանակահատվածը: Սույն կետում նշված դեպքում, Կրեդիտառուն իրավունք ունի Կրեդիտավորողից պահանջել, որպեսզի վերջինս վերահաշվարկի վաղաժամկետ մարված գումարի նկատմամբ հաշվարկված և ժամանակացույցի համաձայն վճարման ենթակա տոկոսների գումարները և կրեդիտառուն այդ պայմանագրային տարվա մնացած ժամանակահատվածում տոկոսներ վճարի վերահաշվարկված չափով: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է սույն կետում նշված տոկոսների վերահաշվարկման կարգ:

 

4. Կրեդիտառուի կողմից`

1) հաստատուն տոկոսադրույքով տրամադրված կրեդիտի գումարը կամ դրա մի մասը կրեդիտավորման պայմանագրի գործողության առաջին երեք տարիների ընթացքում վաղաժամկետ մարելու դեպքում`

1

ա. կրեդիտավորողն իրավունք ունի կրեդիտառուից պահանջել վճարելու վաղաժամկետ մարված կրեդիտի գումարի վերաներդրման հետ կապված վնասների փոխհատուցում.

բ. կրեդիտառուն, իրավունք ունի կրեդիտավորողից պահանջել համապատասխան չափով նվազեցնել ստացված կրեդիտի հետ կապված իր ապագա ծախսերը, եթե կրեդիտի վաղաժամկետ մարված գումարի վերաներդրման արդյունքում կրեդիտավորողը ստանում է լրացուցիչ եկամուտներ:

գ. Սույն կետով նախատեսված կրեդիտի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարելու դեպքում, կերդիտավորողը կրեդիտառուին է ներկայացնում սույն կետի ա) ենթակետով նախատեսված կրեդիտավորողին վճարման ենթակա փոխհատուցման կամ սույն կետի բ) ենթակետով նախատեսված կրեդիտառուին վճարման լրացուցիչ եկամուտների հաշվարկի ու չափի մասին համաձայնագիր:

Համաձայնագիրը ստորագրում են կրեդիտառուն և կրեդիտավորողը: Համաձայնագիրը ստորագրելուց հետո կրեդիտավորողը դրանում կատարված հաշվարկների, վճարման ենթակա փոխհատուցման կամ լրացուցիչ եկամուտների չափի համար պատասխանատվություն չի կրում:

 2) Ցանկացած տեսակի տոկոսադրույքով տրամադրված կրեդիտի դեպքում, կրեդիտավորողն իրավունք ունի սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում նշված չափից ավել վաղաժամկետ մարված գումարի համար  կրեդիտառուից գանձել միանվագ տուգանք ` հետեւյալ չափերով`

ա. կրեդիտի վաղաժամկետ մարված գումարի առավելագույնը 0.6 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում.

բ. կրեդիտի վաղաժամկետ մարված գումարի առավելագույնը 0.4 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում.

գ. կրեդիտի վաղաժամկետ մարված գումարի առավելագույնը 0.2 տոկոսի չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում կրեդիտավորման պայմանագրի գործողության երրորդ տարվա ընթացքում:

 

Առաջարկն ընդունվել է

 

Առաջարկն ընդունվել է

8.

ՀՀԿ խմբակցություն

Նախագծի 21-րդ հոդված

Նախագծի 21-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Uույն oրենքը չի տարածվում մինչեւ uույն oրենքի ուժի մեջ մտնելը կնքված կրեդիտավորման պայմանագրերի վրա, բացառությամբ հետևյալ դեպքերի՝

1) երբ կա կողմերի փոխադարձ համաձայնությունը կրեդիտի պայմանագիրը համապատասխանեցնել սույն օրենքին, կամ

2) կրեդիտառուի պահանջով, եթե սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված պայմաններից թեկուզեւ մեկը փոփոխվում է:»

Նախագծի 21-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջ կրեդիտավորման պայմանագիրը պետք է համապատաuխանեցվի uույն oրենքի պահանջներին:»

Նախագծի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետ.

«6. Կրեդիտավորողն իրավունքի ունի կրեդիտառուի համար սահմանել կրեդիտավորման պայմանագրով, ներառյալ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու կնքված պայմանագրերով, նախատեսվածից ավելի ցածր տոկոսադրույք կամ պայմանագրի ավելի բարենպաստ պայմաններ: Այդ մասին կրեդիտավորողը կրեդիտավորման պայմանագրով սահմանված կարգով ծանուցում է կրեդիտառուին:

Կրեդիտառուի կողմից առաջարկված ավելի ցածր տոկոսադրույքը կամ բարենպաստ պայմանները գործում են առանց կրեդիտավորման պայմանագիրը փոփոխելու, եթե Կրեդիտառուն ծանուցումն ստանալու օրվանից 30 օրյա ժամկետում առաջարկված նոր պայմանների վերաբերյալ իր անհամաձայնության մասին կրեդիտավորման պայմանագրով սահմանված կարգով չի ծանուցել կրեդիտավորողին:»

Առաջարկն ընդունվել է

 

Առաջարկն ընդունվել է

9.

ՀՀԿ խմբակցություն

Նախագիծը ենթադրում է նաև վարկեր արտարժույթով, իսկ ժամկետները հասնում են մինչև 20 տարի, իսկ հաճախորդները տոկոս վճարելուց պարտավոր են միայն դրամով վճարել: Շուկայում նման վիճակը մտահոգիչ է և առաջացնում է սպառողների դժգոհությունները: Մարդիկ նման պարագայում պետք է հնարավորություն ունեն վարկի տոկոսները մարել նույն արժույթով, ինչ վարկերն են, քանի որ անհստակություն կան նաև փոխարժեքների (կուրսերի) մեջ:  Հաճախորդները չգիտեն, թե ինչ կուրս է(բանկի կուրս, գնման կուրս, Կենտրոնական բանկի կուրս) հաշվարկելու, որը նույնպես առաջացնում է սթրեսային իրավիճակ: (Նման իրավիճակները կարող են լինել նաև ավանդների դեպքում): Գտնում ենք, որ կարևոր է հաճախորդին հնարավորություն ընձեռել արտարժութային հիփոթեքային և ընդհանրապես այլ վարկերի ու ավանդների դիմաց տոկոսագումարները վճարել նույն արժույթով:

Առաջարկն ընդունվել է: Նախագծի փաթեթում ներառվել է նաև «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխության նախագիծ՝ հետևյալ խմբագրությամբ.

 

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը


«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում՝ «վճարվող տոկոսավճարները» բառերից հետո լրացնել հետևյալ բառերով՝ «՝ բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված արտարժութային վարկերի և արտարժույթով ներգրավված ավանդների, որոնց տոկոսագումարները վճարվում են այն արտարժույթով, որով ներգրավվել է ավանդը կամ տրամադրվել է վարկը, բացառությամբ՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված դեպքերի»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

Առաջարկն ընդունվել է

Առաջարկն ընդունվել է