ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  (Կ-032-23/06.2017-ՏՀ-011/1) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

N

Առաջարկության հեղինակը

Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը

Առաջարկություն (փոփոխություն, լրացում)

Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

1

2

3

4

5

6

1.    

ՀՀ կառավարություն

1-ին հոդված

Օրենքի նախագծի 1-ին հոդվածում՝ օրենսգրքի 79-րդ հոդվածի 4-րդ մասում 1-ին նախադասությունը լրացնել <<հարկային և (կամ) մաքսային մարմնի սահմանած ձևով>> բառերով:

Ընդունվել է:

Նախագծում կատարվել է համապատասխան լրացում:

Ընդունվել է:

 

2.    

ՀՀ կառավարություն

2-րդ հոդված

Օրենքի նախագծի 2-րդ հոդվածում՝ 2-րդ կետում <<ժամկետը, ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, սահմանվում է մեկ տարի>> բառերը փոխարինել <<ժամկետը սահմանվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս քան մեկ տարի>> բառերով:

Ընդունվել է:

Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:

Ընդունվել է:

 

3.    

ՀՀ կառավարություն

Նախագծի վերաբերյալ

2018թ. հունվարի 1-ի դրությամբ նոր սերնդի ՀԴՄ-ներ չկիրառող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների  ներդրման ժամկետը սահմանել 2019թ. հունվարի 1-ը:

Ընդունվել է:

Նախագծում կատարվել է համապատասխան լրացում:

Ընդունվել է: