«Հայաստանի Հանրապետության քրեա­կան օրենս­գրքում փո­փո­խու­թյուններ  ԵՎ  լրացում կատարելու մասին» Հա­յաս­­տանի Հանրա­պետու­թյան  օրենքի  նախա­գծի  (Պ-027-20.06.2017-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ 

Ի կատարումն Հայաստանի Հան­րապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապե­տու­թյան իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվա­կանների ռազմավարական ծրա­գիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաս­տա­տելու մասին» ՆԿ-96-Ա կար­գադ­րու­թյան 2-րդ հավելվածի 2.1.-րդ կետի՝ Հայաստանի Հանրա­պետության նոր քրեական օրենսգրքի նախագծի մշակ­ման համար ստեղծված աշխա­տան­քային խմբի մշակած Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան նոր քրեական օրենսգրքի նախագիծը, շահագրգիռ մարմինների, ինչպես նաև Հա­յաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի առաջարկությունների և դի­տո­ղությունների հիման վրա, գտնվում է լրամշակ­ման փուլում:

Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք ներկայացված նախագիծը դիտարկել Հա­յաս­տա­նի Հանրապետության նոր քրեական օրենսգրքի նախագծի հայեցակարգային մոտե­ցում­նե­րի լույսի ներքո: