«Բարձրագույն ԵՎ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրա­ցում­ներ ԵՎ փո­փո­խու­թյուններ կատարելու մասին»  Հա­յաս­­տանի Հան­րա­պե­տու­թյան օրենքի նախա­գծի (Պ-024-20.06.2017-ԳԿ-011/0) վե­րա­բերյալ Հայաստանի  Հանրա­պետության կառավարության

 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Առաջարկում ենք «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հա­յաս­­տանի Հանրա­պե­տու­թյան օրենքի 13.1-ին հոդվածը թողնել անփոփոխ, քանի որ`

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հան­րապետությունում կրթական ծրագրերի իրականացման լիցենզա­վորման կարգերը, լի­ցեն­զի­այի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվա­կանի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կա­տա­րե­լու մասին» N 808-Ն որոշմամբ հաստատված Բակալավրի կրթական ծրագրի իրա­կա­­նացման լիցենզավորման կարգի և Մա­գիստրոսի կրթական ծրագրի իրա­կա­նացման լիցենզավորման կարգի 10-րդ կետերի 4-րդ ենթակետերի «բ» պարբերու­թյուն­ներով նախատեսված է. «բ. սովորողների ընդունե­լու­թյան, փոխադրման, տեղափոխման, ավար­տական ամփոփիչ ատեստավորման (քննություն­նե­րի) և մագիստրական թեզի պաշտպա­նության կարգերի համապատաս­խա­նու­թյունը «Բարձ­րա­գույն և հետբուհական մաս­նագիտական կրթության մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքի պահանջ­ներին»: Իսկ «Բարձրագույն և հետբուհական մասնա­գի­տա­կան կրթության մասին» Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օրենքի 13.1-ին հոդվածում նա­խա­տեսված են ուսում­նա­կան հաս­տատությունների նկատմամբ կիրառվող նախա­զգո­ւշացում, տուգանք, տուգանքի չա­փեր և լիցենզիայի գործունեության դադարեցում: Մասնավորապես, 3-րդ մասի 1-ին կետի «գ» պարբերությամբ նախատեսվում է նախա­զգու­շացում՝ ուսումնամե­թո­դական ապահովվա­ծու­թյան պահանջի մասով կատարված ցան­կացած խախտման դեպքում, այդ թվում՝ դի­մորդ­նե­րի ընդունելության, սովորողների փոխադրման, տեղափոխման և ամփո­փիչ ատեստավորման (քննությունների) մասերով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ներկայումս շրջանառության մեջ է «Բարձրագույն կրթության մասին» Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օրենքի նախագիծը, որում  ներառված են բարձրագույն կրթության կրթական ծրագրերի լիցենզավորման պարտադիր պայմանների և պահանջների նկատմամբ խստացումներ նախատեսող այլ դրույթներ, իսկ բուհի նկատմամբ կիրառվող նախազգուշացման, տուգանքի, տուգանքի չափերի և լիցենզիայի գործունեության դադարեցման վերաբերյալ դրույթները Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան արդարադատության նախարարության համապատասխան եզրակացության հիման վրա նշված օրենքի նախագծից հանվել են: Վերջինիս համար հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված Հա­յաս­տանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվա­կան­ների ռազմավարական ծրագրի 5-րդ բաժնի՝ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան արդարա­դա­տու­թյան նախարարության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել Հա­յաս­տա­նի Հան­րա­­պե­տու­թյան վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախա­գիծ, որը, հա­մաձայն նշված ծրագրի, համապարփակ կերպով ընդգրկում է բոլոր վարչական իրա­վա­խախ­տումները և բացառում այլ օրենքներում վարչական իրավա­խախտման դեպքերի նախա­տե­սումը: Այդ առումով նշվել է նաև, որ օրենսգրքի հետ շրջանառության մեջ են դրվել այլ օրենք­նե­րում լրացումներ և փոփոխություններ նախա­տե­սող օրենքների նախագծեր, այդ թվում՝ նաև Բարձրագույն և հետբուհական կրթու­թյան մասին Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օրենքի նախագիծը: