ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (Պ-019-12.06.2017-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ

ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

N

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

1

ՀՀ կառավարություն

Վերնագիր

Օրենքի նախագծի վերնագրում «լրացում» բառը փոխարինել «փոփոխություն» բառով՝ հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի պահանջները:

 

2

ՀՀ կառավարություն

1-ին հոդված

1-ին հոդվածից հանել «2-րդ» թիվը, քանի որ օրենքի նախագծի ընդունման դեպքում քննիչը պարտավորված կլինի քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման պատճենն ուղարկել մեղադրյալին՝ նույնիսկ այն դեպքերում, երբ վերջինս թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ (Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ): Այդ առումով գտնում ենք, որ առաջարկվող օրենսդրական կարգավորումը չի բխում քննության շահերից՝ չհետապնդելով որեւէ իրավաչափ նպատակ: Հարկ է նշել նաեւ, որ օրենքի նախագծի նշված դրույթը վիճահարույց է՝ գործնականում իրագործելու տեսանկյունից. պարզ չէ, թե քննիչն ինչ հասցեով պետք է ուղարկի քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման պատճենը, եւ որ դեպքերում քննիչի այս դատավարական պարտականությունը կհամարվի կատարված.

 

3

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Նախագիծ

-    Բողոքարկման կարգը պետք է նշված լինի   քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշման մեջ:

-    Վերոգրյալի նման դրույթ նախատեսել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածում (քրեական գործով վարույթը կարճելը):

Հնարավորինս համապատասխանեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 258-րդ (կասեցնելը) և 262-րդ (կարճելը) դեպքերում համապատասխան որոշման վերաբերյալ իրավասու կողմերին տեղեկացնելու ընթացակարգը: