Առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ.

Հոդված 282. Անձի սեփականության իրավունքի դադարումը կամ կորուստը այն գույքի նկատմամբ, որը չի կարող նրան պատկանել

    2.Այն դեպքերում, երբ սեփականատերը սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետում գույքը չի օտարում, կամ նման գույքը` դրա բնույքի և նշանակության հաշվառմամբ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով, վաճառվում է հարկադիր կարգով և ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական կամ համայնքային, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է գույքի արժեքը: Այդ դեպքում հանվում են գույքն օտարելու ծախսերը:

      Նկատի ունենալով, որ ՀՀ քաղ. օր-ի 282-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նա­խա­դա­սու­թյան նոր խմբագրության շարադրանքում ավելացվում է նաև տեղական ինք­նա­կա­ռա­վար­ման մարմիններ>> բառերը, ուստի առաջարկվում է նույն նախադասության մեջ <<վե­րած­վում է պետական>> բառերից հետո ավելացնել <<կամ համայնքային>> բա­ռե­րը, քանի որ համայնքի ղեկավարի հայցադիմումի հիման վրա օտարված գույքը դառ­նալու է հա­մայն­քա­յին սեփականություն:

    Եվ վերջապես, նույն հոդվածի քննարկվող մասում, իհարկե նախկին խմբագրությամբ էլ է դա եղել, առաջարկվում է <<վրա>> բառից հետո <<կայացված>> բառի փոխարեն ա­վե­լաց­նել <<դա­տարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով>> բառերը, հաշվի առնելով, որ դա­­տա­կան ակտերը ենթակա են պարտադիր կատարման դրանք օրինական ուժի մեջ մտնելուց հետո միայն: