ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

  

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2024 թվականի փետրվարի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում (Պ-752-22.12.2023,31.01.2024-ԳԿ-011/1) առաջարկում է հստակեցնել նախագծում կիրառվող «քրեական ենթամշակույթի քարոզ» եզրույթը, քանի որ այն կարող է իրավակիրառ պրակտիկայում տարաբնույթ հայեցողական մեկնաբանությունների տեղիք տալ:              

Մասնավորապես, պարզ չէ, թե ինչ չափորոշիչներ են հիմք ընդունվելու ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումերը «որպես քրեական ենթամշակույթ քարոզող» դիտարկելիս, արդյո՞ք քրեական ենթամշակույթին հարող անձի վերաբերյալ ֆիլմը կամ տեսալսողական հաղորդումը, որտեղ տվյալ անձը հանդես է գալիս որպես բացասական կերպար կամ ֆիլմի և հաղորդման շրջանակներում նման անձին ինչ-որ ձևով անդրադառնալը համարվելու է քրեական ենթամշակույթի քարոզ:                

Հարկ է նկատի ունենալ նաև, որ կինոարտադրական արդյունքը (ֆիլմը, ֆիլմաշարը, սերիալը) ինքնին հանդիսանում է քարոզչության ազդեցիկ մեխանիզմ, և առկա ձևակերպմամբ ցանկացած տեսարան և արտադրանք կարելի է որակել որպես «քարոզ», ինչն առավել մտահոգիչ է «քրեական» դրամա և «մարտաֆիլմ» ժանրերի արտադրանքի և գեղարվեստական արժեք ներկայացնող կամ հեղինակային ֆիլմերի տարածման տեսանկյունից:

         

          Հարգանքով՝                             ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ