ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

 ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

  Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Կ-761-15.01.2024-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                                   

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝                  
1. Նախագծի 1-ին հոդվածում «124-րդ հոդվածի 21-րդ, 22-րդ եւ 23-րդ մասերում «0,5» թիվը փոխարինել «1» թվով, 25-րդ մասում «հնգապատիկի չափով», իսկ 27-րդ մասում «քսանապատիկի չափով» բառերից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում՝ 0,5 միավոր:» բառերը:» բառերը փոխարինել «123-րդ հոդվածի`        
1) 4-րդ մասում «լուսաթափանցելիության» բառից հետո լրացնել «՝ օրենսդրությամբ սահմանված» բառերով,  
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 
«Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը՝    
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում՝ 2 միավոր:» բառերով։ 
Այսինքն, որոշ իրավախախտումների համար 0.5-ի փոխարեն 1 տուգանային միավոր նախատեսող, իսկ որոշների համար էլ 0.5 տուգանային միավոր նախատեսող դրույթները հանվել են՝ նպատակ ունենալով որոշակի ժամանակահատվածում ուսումնասիրել օրենքի նախագծով ներդրվող՝ ցածր տուգանքներ կիրառելու նոր համակարգերի ազդեցությունը, այնուհետև, ըստ անհրաժեշտության կատարել անհրաժեշտ միջամտություններ։ Բացի այդ, առաջարկվում է հստակեցնել տրանսպորտային միջոցների լուսաթափանցելության չափերի սահմանման իրավական հիմքերը՝ հաշվի առնելով «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի՝ ՀՀ տարածքում անմիջական կիրառության ենթակա լինելու և ՀՀ օրենսդրության մաս հանդիսանալու հանգամանքը: Միաժամանակ, լուսաթափանցելիության սահմանված չափերի խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելու համար առաջարկվում է սահմանել ավելի բարձր տուգանք և տուգանային միավորի կիրառում՝ հաշվի առնելով նշված իրավախախտումների բնույթը երթևեկության անվտանգության ապահովման տեսանկյունից:         
2. Նախագիծը լրացնել նոր՝ 2-րդ հոդվածով, որով գործող օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասում «0.5» թիվը փոխարինել «0.25» թվով:    
Ըստ այդմ նախագիծը լրացվել է նոր 2-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ՝   
«Հոդված 2. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասում «0.5» թիվը փոխարինել «0.25» թվով:»        
3. Նախագծի 8-րդ (ներկայիս 5-րդ) հոդվածով գործող օրենսգրքի 299-րդ հոդվածում լրացվող նոր մասով 30%-ով պակաս գումար վճարելու հնարավորությունը նախատեսել ճանապարհային երթևեկության բնագավառի բոլոր իրավախախտումների նկատմամբ։     
Ըստ այդմ նախագծի 8-րդ հոդվածով (ներկայիս 5-րդ հոդված) նախատեսվող Օրենսգրքի 299-րդ հոդվածում լրացվող նոր մասն առաջարկում ենք խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝         
«Հոդված 5. Օրենսգրքի 299-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.         
«Սույն օրենսգրքի 123-րդ, 1231-ին, 1233-րդ, 123.4-րդ (բացառությամբ 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.5-րդ (բացառությամբ 8-րդ, 9-րդ, 14-րդ և 15-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 1246-րդ, 125-րդ, 125.1-ին, 126-րդ, 128-րդ հոդվածներով, 129.2-րդ հոդվածի 1-ին մասով, 131-րդ, 132-րդ, 134-րդ, 135.2-րդ և 140-րդ հոդվածներով նախատեսված տուգանքի ձեւով վարչական տույժ նշանակելու մասին որոշումը սույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնվելու (ծանուցվելու) օրվան հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում նշանակված տուգանքի առնվազն 70 տոկոսը վճարելու դեպքում տուգանքի վճարման պարտականությունը համարվում է ամբողջությամբ կատարված՝ բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը գանգատարկվելու (բողոքարկվելու) դեպքում:»:   
4. Նախագծի 9-րդ (ներկայիս 6-րդ) հոդվածը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին և շտկել առկա խմբագրական բացթողումները։   
Ըստ այդմ նախագծի 9-րդ հոդվածով  (ներկայիս 6-րդ հոդված) առաջարկում ենք վերանայել անցումային դրույթները:
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝       
Նախագծի 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածներն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին և շտկել առկա խմբագրական բացթողումները։   
Ըստ այդմ առաջարկում ենք հանել նախագծի՝        
1) 1-ին և 3-րդ հոդվածների «և դրա մարմինների» բառերը,   
2) 4-րդ հոդվածի վերնագիրը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չունենք:

 

Հարգանքով՝                    ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ